Փաշինյանական ստերի ծաղկաքաղ. ստել, ստել, անվերջ ստել... (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերադարձ՝ ջերմուկ ու ծիրան ծախենք-ապրենք ժամանակներ. «Կարճ ասած» (տեսանյութ)
29
«Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով հանդիպում են երևանցիների հետ ԱՊՀ գագաթաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Նագլիավարի խաբել են ընտրողներին». Ռուբեն Մելիքյան Փաշինյանական ստերի ծաղկաքաղ. ստել, ստել, անվերջ ստել... (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով հանդիպում են երևանցիների հետ Թուրքիայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԱՊՀ գագաթաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով Պետականության նշաձողի իջեցո՞ւմ Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին Ներկա պահին Պուտինի եւ Փաշինյանի շփումների պլաններ չկան. Կրեմլ Վերադարձ՝ ջերմուկ ու ծիրան ծախենք-ապրենք ժամանակներ. «Կարճ ասած» (տեսանյութ) Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք «Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները ՀՀ-ում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները». Սաղաթելյան Ժողովուրդը տուգանքի մատերիա՛լ է, և վերջ Լարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Հայաստանում կարող է այլևս ընտրություններ չլինեն. Միքայել Նահապետյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն ստուգայց են իրականացրել մետրոյում (տեսանյութ) Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրգործը կքննվի Սյունիքի մարզում Փաշինյանը ընդունելությունների համար գումարներ չի խնայում ԱԱԾ-Ն մտել է մանկապարտեզներ Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել «Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարության, որը...» Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք այդ գժանոցից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները «Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 258 զինծառայող է կորցրել, որոնց մեծ մասը՝ Արցախում

Կառավարության սպասումներն ադեկվատ չեն իրավիճակին

168.am-ը գրում է, որ կառավարությունը հաջորդ տարվա պետական բյուջեի կատարման ու նախատեսած տնտեսական աճի ապահովման գործում գլխավոր դերը կրկին վերապահել է արտաքին գործոններին, որոնք մեծապես նպաստեցին այն բարձր աճերին, որոնցով այսօր հպարտանում են։ Սակայն, ի տարբերություն նախորդ երկու տարիների, այդ գործոնների դերը գնալով թուլանում է։ Դա արդեն նկատելի է նաև վերջին ամիսների տնտեսական աճի ցուցանիշներում։ Տարվա երկրորդ կեսին տնտեսական ակտիվության աճի տեմպը Հայաստանում գրեթե 3 տոկոսային կետով նվազել է։
Եթե ամեն ինչ գնա նույն սցենարով, ապա արտաքին գործոնների ազդեցության թուլացումը Հայաստանի տնտեսության վրա առավել տեսանելի կդառնա հաջորդ տարի։ Բայց որքան էլ տարօրինակ լինի, կառավարությունը հույսը կրկին դրել է դրանց վրա ու բյուջեում մեծապես կարևորել է արտաքին գործոների ազդեցությունը։ Այն պարագայում, երբ մի շարք ուղղություններով արդեն հիմա ունենք մտահոգիչ իրավիճակ։
Թե ո՞ւր է նայում կառավարությունը և ի՞նչ հետևություններ է անում այս ամենից, ոչնչով չի երևում։
Շարունակում են բյուջեն կառուցել իրականությունից կտրված դատողությունների վրա։
Ֆինանսների նախարարը խոսում է հաջորդ տարի ապրանքների արտահանումը միջինում 438 մլրդ դրամով ավելացնելու մասին՝ չտեսնելով կամ չտեսնելու տալով այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել վերարտահանումների ոլորտում։ Այն վերարտահանումների, որոնք  դարձել են մեր արտահանման վերջին երկու տարիների աճի հիմնական գործոնը։
Հայտնի է, որ ինչպես արտահանումը, այնպես էլ ընդհանրապես արտաքին առևտրի վերջին երկու տարիների բարձր աճերը գերազանցապես կապված են Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետ, ինչը հնարավորություն է տվել Հայաստանին, երբեմն նաև այդ պատժամիջոցները շրջանցելով՝ իրականացնել ապրանքների տեղափոխում Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ։ Սակայն վերջին շրջանում այդ ճանապարհները կարծես նեղանում են։ Եվրախորհրդարանը նախատեսում է ոչ միայն խստացնել պատժամիջոցները, արգելափակել պատժամիջոցների շրջանցման հնարավորությունը, այլև պատժամիջոցների մեջ ներառել նաև ռուսական այնպիսի ապրանքներ, որոնք վերարտահանումների արդյունքում վճռորոշ դեր են ունեցել վերջին տարիների Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշների վրա։
Նախատեսվում է ամբողջությամբ արգելել մասնավորապես ռուսական ծագման ադամանդների արտահանումը և կոշտ միջոցներ կիրառել այն շրջանցող երրորդ երկրների նկատմամբ։
Թվում է, թե դրա հետ ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանը։ Բայց կապը շատ ուղղակի է։ Այդ արգելքից մեծապես կարող է տուժել Հայաստանի արտաքին առևտուրը և հատկապես՝ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի արտահանումը։
Վերարտահանումների արդյունքում թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը, նաև թանկարժեք մետաղները դարձել են Հայաստանի արտահանման ամենախոշոր հատվածը։ Այս տարվա ինն ամսում դրանց արտահանումն անցնում է 1,1 մլրդ դոլարից։ Որևէ այլ ապրանքախումբ չկա, որտեղ արտահանումը նույնիսկ մոտ լինի դրան։ Թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի և մետաղների արտահանումը գերազանցել է նույնիսկ հանքահումքային ապրանքների արտահանմանը։
Նախորդ տարվա համեմատ՝ դրանց արտահանումը գրեթե կրկնապատկվել է։ Իսկ 2022թ. համեմատ, երբ դեռևս մեծ չէր Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ու վերարտահանումների ազդեցությունը, տարբերությունը 5 անգամի է հասնում։
Այս տարի արտահանումն անցնում է 1,1 մլրդ դոլարից, այն ժամանակ ընդամենը 224 մլն դոլար էր։
Պարզ է չէ՞, որ այսքան կարճ ժամանակահատվածում թանկարժեք ու կիսաթանկաժեք քարերի արտադրությունը Հայաստանում, անգամ մեծագույն ցանկության դեպքում, չէր կարող այդքան ավելանալ։ Դա եղել է ներկրման հաշվին. ներկրվել է Ռուսաստանից։ Դրա համար էլ այդ ապրանքների ներմուծումը ևս ռեկորդային տեմպերով ավելացել է։ Այս տարվա ինն ամսում ներմուծումը կազմել է 980 մլն դոլար՝ 2,3 անգամ ավելի շատ, քան անցած տարի։ Ներմուծել են, հետո վերարտահանել այլ երկրներ։ Սա էլ մեծապես ազդել է Հայաստանի արտաքին առևտրի ցուցանիշների վրա։
Թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների առևտրային շրջանառությունն ինն ամսում հասել է գրեթե 2,1 մլրդ դոլարի։
Միայն այս ապրանքախմբին բաժին է ընկնում արտաքին առևտրի 15 տոկոսից ավելին։
Սա լուրջ կախվածությունը է, և այստեղ ցանկացած ոչ հաճելի փոփոխություն մեծապես ազդելու է Հայաստանի արտաքին առևտրի ու արտահանման վրա։
Եթե այնպես ստացվի, որ այլևս չլինեն ադամանդի վերարտահանումների նախկին հնարավորությունները, Հայաստանի արտաքին առևտուրը դրանից մեծապես կտուժի։
Գիտակցո՞ւմ են սա կառավարությունում, թե՞ ոչ, դրանից իրողությունները չեն փոխվում։
Բայց խնդիրը միայն ադամանդին չի վերաբերում։ Ոչ պակաս լուրջ ռիսկեր են առաջացել նաև ավտոմեքենաների և սարքավորումների վերարտահանումների հետ կապված։
Սա էլ այն մյուս խոշոր ուղղությունն է, որն անցած ու այս տարի նպաստել է Հայաստանի արտաքին առևտրի բարձր աճերին։ Հայաստանի միջոցով մեծ քանակությամբ ավտոմեքենաներ և էլեկտրական սարքավորումներ են մատակարարվել ռուսական շուկա։ Սակայն վերջին շրջանում մի կողմից՝ էլեկտրական սարքավորումների մատակարարումների հետ կապված պատժամիջոցները շրջանցելու ռիսկերն են ավելացել, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն է որոշել խստացնել ավտոմեքենաների ներկրումը՝ ներքին արտադրողին պաշտպանելու համար։
Պատկերացնելու համար, թե սա ի՞նչ հետևանք կարող է թողնել Հայաստանի արտահանման ու ընդհանրապես արտաքին առևտրի վրա, բերենք որոշ ցուցանիշներ պաշտոնական վիճակագրությունից։
Այսպես. այս տարվա առաջին ինն ամիսներին մեքենաների, սարքավորումների ու մեխանիզմների արտահանումը Հայաստանից կազմել է գրեթե 900 մլն դոլար։ Ներմուծումը նույնիսկ կրկնակի ավելին է՝ 1,8 մլրդ դոլար։ Արտահանման-ներմուծման շրջանառությունն անցնում է 2,7 մլրդ դոլարից, ինչը մեր արտաքին առևտրի գրեթե 20 տոկոսն է։
Հիշեցնենք՝ 15 տոկոսն էլ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերն ու մետաղներն են։
Այս երկու ապրանքախմբերը, որոնք զբաղեցնում են առևտրաշրջանառության 35 տոկոսը, դարձել են Հայաստանի արտաքին առևտրի բարձր աճերի հիմքը։ Սակայն երկուսի դեպքում էլ վերջին շրջանում ռիսկեր են առաջացել։ Ու եթե դրանք սկսեն դրսևորվել, արտաքին առևտրի նախկին բարձր աճերը պարզապես կփլվեն։
Մինչ կառավարությունը հաջորդ տարվա տնտեսական աճի ու բյուջեի ակնկալիքները կրկին կապել է արտաքին գործոնների հետ, Հայաստանի տնտեսության վրա դրանց ազդեցությունը թուլանում է նաև այլ ուղղություններով։ Այդ ուղղություններից մեկն էլ դրսից կապիտալի հոսքերն են, որոնք վերջին ամիսներին բավական ակտիվ կրճատվում են։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan