Մարտի 1-ից դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային. նախագիծն ընդունվեց
Դիտել նաև
Կառավարությունը որոշել է փոխել «կարմիր գծերի» գույնը
Կառավարությունը տարկետում տվեց, նաև բանակից ազատեց մի շարք անձանց
Կառավարության այսօրվա ժամը 11:00-ի նիստը կտեղափոխվի ուրբաթ՝ հունիսի 14-ին
Գիտատեխնիկական գրադարանի լուծարումը ծանր հարված կլինի Հայաստանին (տեսանյութ)
Աստիճանաբար բացվում են փակագծերը. ի՞նչ է առաջարկում շարժումը. «Փաստ»
Կառավարության նիստում քննարկվել ու ընդունվել է որոշման նախագիծը, ըստ որի՝ մարտի 1-ից ավելի քան 400 դեղեր կվաճառվեն էլեկտրոնային դեղատոմսերով: Մասնավորապես, նախատեսվում է անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի մասով դեղատոմսերը դուրս գրել էլեկտրոնային տարբերակով: «Ընդհանուր թվաքանակից այս պահին մենք փակում ենք մոտ 20 տոկոս դեղարայքների ցանկը, որոնք պետք է դուրս գրվեն էլեկտրոնային դեղատոմոսով»,- ասել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: