Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
11
Ժողովրդավարական ֆաշիզմ Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Պատերազմ Արցախում
Ժողովրդավարական ֆաշիզմ Ի՞նչ նոր հրահանգ ստացավ Փաշինյանը Ալիևից․ «Կարճ ասած» ԵՊՀ Աստվածաբանութան դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանն ազատվել է աշխատանքից. 24news Հասկանո՞ւմ եք, որ սա տարածքային զիջում է. Հրանտ Բագրատյան ԵՊՀ-ում դադարեցրել են Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը. Էդուարդ Գալստյան Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Պետրոս Ղազարյանից պահանջում ենք եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը․ հայտարարություն ԱՄՆ-ն արձագանքել է ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերին Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք․ Արթուր Խաչիկյան Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետրոս Ղազարյանը վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի՝ Մայր Աթոռը ազատագրելու արշավը Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) Ձեր երկրի մեջով անցնող ճանապարհը հանձնում եք չգիտեմ ինչ մասնավոր ընկերության, ու դա ինքնիշխանությո՞ւն է. Արա Պողոսյան Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ. Իշխան Սաղաթելյան Գլխավոր դատախազը լծվել է նախաքննության փուլում Միքայել Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն Նռնականման առարկայի մեջ սիսեռի հատիկներ են․ առգրավված զենքերը օրինական են․ ՀՅԴ Հիմա էլ ծաղկի արտահանումն է դարձել անհնարին․ Գևորգ Ստեփանյան Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձելու համար Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին «Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «ԵՊՀ-ում դադարեցվել է Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը»․ Էդուարդ Գալստյան Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը «Միջանցք տալը պոզով պոչով է լինո՞ւմ»․ Տաթևիկ Հայրապետյան Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»

Սերգեյ Բագրատյանը փորձում է արդարացնել ավազի ապօրինի արդյունահանումը․ «Հետք»

«Հետք»-ը գրել է․ «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը երեկ հայտարարեց, որ իր կնոջը պատկանող ընկերությունն ավազի ապօրինի արդյունահանում չի իրականացրել։ Ըստ պատգամավորի, Ռանչպար գյուղում հող են վարձակալել, որպեսզի այգի հիմնեն, սակայն, տեսնելով ավազը, որոշել են հողը մաքրել ավազից, իսկ վաճառված ավազից ստացած միջոցները պետք է ներդնեն այգի հիմնելու ծրագրում։ Իր բնորոշմամբ` թափոն համարվող ավազ տեղափոխելը հանքարդյունահանում չէ, ավելին` իրենք կարող էին մինչև 2 մետր խորությամբ ընդերքից նյութ հանել և տեղափոխել, որն օրինական է։ Այս պնդումները կարող էին ճիշտ լինել, եթե չլինեին դրանք հերքող մի շարք փաստեր։
Նոյեմբերի 15-ին հրապարակված հոդվածում ներկայացրել էինք մանրամասներ, թե ինչպես է պատգամավորի կնոջ ընկերությունն ավազի ապօրինի արդյունահանում իրականացնում Արարատի մարզի Ռանչպար գյուղում։
Մինչ հոդվածի հրապարակումը պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էինք Սերգեյ Բագրատյանին։ Տեղեկանալով, որ պատգամավորն Իտալիայում կոնֆերանսի է մասնակցում, սպասեցինք, որպեսզի վերադառնա Հայաստան և պատասխանի մեր հարցերին։ Օրեր անց ԱԺ-ում հանդիպեցինք, սակայն հրապարակման համար պարզաբանում չստացանք։ Ոչ պաշտոնական զրույցից հետո նա խոստացավ, որ ավազի արդյունահանմանն առնչվող փաստաթղթերը կուղարկեն և առաջարկեց մեզ հետաքրքրող հարցերի շուրջ զրուցել ընկերութան տնօրինության հետ։ Մինչ հոդվածի հրապարակումը մենք չստացանք խոստացված փաստաթղթերը, ուստի հրապարակեցինք հոդվածը։ Այս մանրամասները չէինք գրի, եթե Սերգեյ Բագրատյանը պահեր ոչ հրապարակման նպատակով կայացած հանդիպման ընթացքում տրված խոստումը՝ ուղարկեր փաստաթղթերը։
Հոդվածի հրապարակումից հետոՍերգեյ Բագրատյանը մեզ 3 փաստաթուղթ է տրամադրել, որոնք վերաբերում են իր կնոջը պատկանող «Արարակ» ՍՊԸ-ի տնօրենի և Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության հետ նամակագրություններին։ 2022 թ.-ի դեկտեմբերին Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ի տնօրենը դիմել է Շրջակա միջավայրի նախարարին՝ խնդրելով նշանակել փորձաքննություն վտանգավոր թափոնների օգտահանման լիցենզիա ստանալու համար։ 2023 թ.-ի ապրիլին ՇՄ նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ՍՊԸ-ի տնօրենին գրավոր հայտնել է, որ այն թափոնները, որոնք ցանկանում են տեղափոխել, ներառված չեն «վտանգավոր թափոնների ցանկում»։ Այսինքն, ավազը չի համարվում վտանգավոր թափոն, որը տեղափոխելու համար պետք է թույլտվություն ստանային։ Երրորդ գրությունը, որ մեզ տրամադրել է պատգամավորը, «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի նամակն է, որով ՍՊԸ-ի տնօրենին 2023 թ.-ի հունիսին հայտնում են, որ Ռանչպար գյուղի այդ տարածքում ընդերքօգտագործման իրավունք չկա, իսկ տարածքը օգտակար հանածոների հանքավայրերի պետական կադաստրում որպես հանքավայր չի հաշվառվում։ Այս նամակն էլ ստացվել է այն ժամանակ, երբ տարածքից մի քանի ամիս արդեն ավազ են արդյունահանել։
Վերը շարադրված փաստերը, Սերգեյ Բագրատյանի հայտարարությունները և մեր արձանագրած՝ ավազի արդյունահանման փաստերը համադրելով՝ եզրահանգում ենք, որ նամակագրություններով փորձել են քողարկել ավազի ապօրինի արդյունահանումը։
Պատգամավորի կնոջ ՍՊԸ-ն ավազի արդյունահանման իր գործունեությունը գնահատել է «թափոնների տեղափոխում», դրա վերաբերյալ նամակներ կազմել, այնինչ «Թափոնների մասին» ՀՀ օրենքը տարածվում է արտադրության և սպառման ընթացքում գոյացած թափոնների գործածության վրա։ Ըստ օրենքի, նման թափոններ են համարվում արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքի, նյութերի, արգասիքների, այլ արտադրանքի կամ մթերքի մնացորդները, ինչպես նաև՝ ապրանքները (արտադրանք), որոնք կորցրել են իրենց սկզբնական սպառողական հատկությունները։
Բացի այդ, Սերգեյ Բագրատյանը հայտարարել է, որ ընդերքից մինչև 2 մետր սեփական կարիքների համար կարելի է նյութեր հանել, տնօրինել։ «Ընդերքի մասին» օրենսգրքի 48-րդ հոդվածը սահմանում է՝ «Իրավաբանական անձինք և քաղաքացիները, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով կարող են կատարել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում` մինչև 2 մետր խորությամբ։ Օրենսգիրքը հստակ սահմանել է, որ դա շահույթ հետապնդելու նպատակով չպետք է լինի, մինչդեռ Սերգեյ Բագրատյանը հայտարարել է, որ ավազը վաճառել են, հարկեր են վճարել։ Այսինքն՝ նաև շահույթ են ստացել։
Այս ամենից հետո ավելորդ է նույնիսկ քննարկել այն հարցը, թե ավազի հանքի վրա ինտենսիվ ի՞նչ այգի պետք է հիմնեին, ի՞նչ ծառեր պետք է տնկեին, աճեցնեին։
Ի դեպ, ավազի ապօրինի արդյունահանման մասին մեր հրապարակումից հետո Սերգեյ Բագրատյանի կինը՝ Նաիրա Հակոբյանը, «Արարակ» ՍՊԸ-ում ունեցած իր 100 % բաժնեմասը փոխանցել է այլ անձի՝ Վրեժ Եղոյանին, որը Սերգեյ Բագրատյանի բիզնես գործընկերներից է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan