Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ

Ինչո՞ւ է Սահակաշվիլին Նիկոլին նամակ գրում, արյո՞ւնն է քաշում, թե՞ տեսակային նմանություն կա

«Փաստ» թերթը գրում է. «Ուրեմն, երեկ պարզվեց, որ Միխեիլ Սահակաշվիլին «բաց նամակ» է գրել... Նիկոլ Փաշինյանին: Չէ՛, սա ամենևին կատակ չէ, ոչ էլ կատակերգական ֆիլմի անվանում: Սա փաստ է: Ավելին՝ գրված, արձանագրված փաստ, որի մասին հրապարակումներով մի պահ ողողվեց լրահոսը: Եվ այսպես, կրկնենք. այժմ վրացական բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «բաց նամակ» է հղել ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին: Սահակաշվիլին մի շարք «արժեքավոր» խորհուրդներ է տալիս Նիկոլ Փաշինյանին:
Մասնավորապես, խորհուրդ է տալիս գործնականում խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից, փոխարենը՝ դիմել ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդրանքով: Դե, Սահակաշվիլին այլ խորհուրդ տալ չէր կարող: Ու խնդիրը նույնիսկ այն չէ՝ լավ խորհուրդ է տալիս, թե վատ: Հարցն այս պարագայում նույնիսկ այն էլ չէ, թե հատկապես ի՛նչ խորհուրդներ է տալիս իր յուրօրինակ «նմանակին» Միխեիլ Սահակաշվիլին: Հարցն այն է, թե ով է, էլի, խորհուրդներ տալիս (ու նաև՝ որտեղ գտնվելով): Ի դեպ, «նմանակների» առումով ընթացիկ ամիսը, կարելի է ասել, «բարեբեր» էր Փաշինյանի համար: Ամսվա սկզբին՝ հոկտեմբերի 5-ին, նա Գրանադայում տեղի ունեցած եվրոպական ֆորումի միջանցքներում հանդիպեց Ուկրաինայի նախագահ Զելենսկուն: Իսկ ամսվա կեսից քիչ անց էլ՝ Սահակաշվիլուց «բաց նամակ» ստացավ:
Այս պարագայում, առհասարակ, շատ ավելի հետաքրքիր է նաև, թե ինչո՞ւ է Սահակաշվիլին խաղաղության, կոմունիկացիաների, ինտեգրումների վերաբերյալ «խորհուրդներով» դիմում հենց Փաշինյանին: Ինչո՞ւ, օրինակի համար, Սահակաշվիլին մի նամակ էլ չի գրում Ալիևին: Վերջին հաշվով, ժամանակին նրա հետ կարծես բավականին մեղրաշաքարային հարաբերությունների մեջ էր: Ինչո՞ւ է հենց Փաշինյանին դիմում: Ի՞նչ է, «արյո՞ւնն է քաշում», թե՞ «տեսակային ընդհանրություն» կա: Չնայած, Սահակաշվիլին, որպես աղետաբեր, պետք է դեռ վագոններով հացուպանիր ուտի՝ Փաշինյանին հասնելու համար: Մյուս կողմից՝ դժվար չէ ենթադրել, որ Սահակաշվիլին պարզապես «պարտք» է վերադարձնում: Բանն այն է, որ Սահակաշվիլու՝ 2008-ին հրահրած պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, «մարտի 1-ի» գործով հետախուզման և փախուստի մեջ էր, մի նամականման բան էր գրել Սահակաշվիլուն:
Ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, թե Սահակաշվիլին լավ կանի՝ հրաժարական տա: Հիմա Սահակաշվիլին, Նիկոլին «վճարում» է նույն դրամով: Կամ էլ, «դուխ է տալիս», որպեսզի Նիկոլ Փաշինյանը ավելի ոգևորված շարժվի Ռուսաստանի դեմ: Ինչից, անկասկած, կօգտվի և օգտվում է Ալիևը: Հա, մեկ էլ մի հարց, որ օդում կախված է մնում: ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու ու ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խորհուրդ տվողը ոնց որ թե ժամանակին այդ ճանապարհով էր գնում: Այդպես, մի տասը տարի: Հիմա հարցը՝ իսկ ո՞ւր է Վրաստանի անդամակցությունը այդ կառույցներին...»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan