Որևէ մեկը, ով մեր երկրում երբևէ քարոզել է Հայկական բանակում հայ երիտասարդների ծառայության դեմ, պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի. Տեսանյութ
Դիտել նաև
ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան
Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան
Սրա վերջը լինելու է ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելը, եթե չկտրվի ինքնակործանման այս շղթան. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
Կառավարությունը որոշել է սպանել հայոց լեզուն ու հայագիտությունը. Արմեն Այվազյան
Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ
Մաշտոցի անվան Մատենադարանում առաջիկայում սպասվում են տնօրենի ընտրություններ։
ՔՊ-ական իշխանության նախընտրած թեկնածուն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն է։ Մի կողմ թողնելով ֆունդամենտալ հայագիտությունից նրա շատ հեռու լինելու բացասական ծանրակշիռ հանգամանքը, այստեղ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել միայն այս փաշինյանական թեկնածուի հստակորեն ՀԱԿԱԲԱՆԱԿԱՅԻՆ, այն է՝ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ գաղափարական ուղղվածության վրա։ Առհասարակ, որևէ մեկը, ով մեր երկրում երբևէ քարոզել է Հայկական բանակում հայ երիտասարդների ծառայության դեմ, պետական պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի։ Իսկ որ Մատենադարանը Հայկական ատոմակայանից ու գուցե նաև ամբողջ ԿԳՄՍՆ-ից ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունեցող պետական հիմնարկ է, կարծում եմ, առանձին բացատրելու կարիք չկա։
Ինչևիցե, ստորև զետեղում եմ երեք րոպեանոց հատված 2008 թ. հունվարի 28-ին երևանյան հեռուստաալիքներից մեկով հեռարձակված մի հաղորդումից, որտեղ Արա Խզմալյանը պարզ ձևակերպում է Հայաստանի պաշտպանության և Հայկական բանակում ծառայելու վերաբերյալ իր մոտեցումները։ Նույն հաղորդման ժամանակ այդ քաղաքականապես ոչ-հայկական դիրքորոշումներին տվել եմ իմ գնահատականները, որոնք նույնպես ներառված են այս տեսանյութում։