Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «45-ը 45-ի դիմաց» բանաձևով
Դիտել նաև
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների
Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի. «Հրապարակ»
Ռիչարդ Մուրը և Ուկրաինայում, և Հայաստանում կատարվողի ճարտարապետն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել «45-ը 45-ի դիմաց» բանաձևով։ Մինչ այս կողմերը գերիների փոխանակում էին իրականացրել հունիսի 11-ին, գրում է kommersant.ru-ն:
Ռուսական կողմից փոխանակման մասին հայտարարել է ՊՆ-ն։ Գերատեսչությունում հայտնել են, որ գերության մեջ ռուսներին մահացու վտանգ էր սպառնում։
Ուկրաինական կողմից փոխանակման մասին խոսել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ Նա գրել է, որ վերադարձողների թվում են Ուկրաինայի Զինված ուժերի երկու սպա, «Ազովստալ»-ի քաղաքացիական աշխատակիցը և Խերսոնից մարտիկ։
Աղբյուր՝ Tert.am