Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից Նա կարող է հանձնել ամեն ինչ․ Անդրանիկ Միհրանյանը՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին
10
ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Սամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ Պատերազմ Արցախում
Ձեր երկրի մեջով անցնող ճանապարհը հանձնում եք չգիտեմ ինչ մասնավոր ընկերության, ու դա ինքնիշխանությո՞ւն է. Արա Պողոսյան Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ. Իշխան Սաղաթելյան Գլխավոր դատախազը լծվել է նախաքննության փուլում Միքայել Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն Նռնականման առարկայի մեջ սիսեռի հատիկներ են․ առգրավված զենքերը օրինական են․ ՀՅԴ Հիմա էլ ծաղկի արտահանումն է դարձել անհնարին․ Գևորգ Ստեփանյան Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձելու համար Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին «Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «ԵՊՀ-ում դադարեցվել է Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը»․ Էդուարդ Գալստյան Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը «Միջանցք տալը պոզով պոչով է լինո՞ւմ»․ Տաթևիկ Հայրապետյան Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Մերօրյա «Շմայսներ»-ը կամ ՔՊ-ի ջարդարարները. ով ինչով է հայտնի․ «Ժողովուրդ» ԱՄՆ Կոնգրեսական Բրեդ Շերմանը խորապես անհանգստություն է հայտնել անհանգստություն է հայտնել Սամվել Կարապետյանի և Հայ Եկեղեցու հոգևորականների ձերբակալությամբ Շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց Նա կարող է հանձնել ամեն ինչ․ Անդրանիկ Միհրանյանը՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը Սոցանցերում տարածվում է Սամվել Կարապետյանի կողմից 150,000 դրամի չափով սոցիալական աջակցության վերաբերյալ կեղծ տեղեկատվություն Հայաստանի հանձնումն ու թուրքական ազդեցության տակ ընկնելու գործընթացը այսքան շքեղ պայմաններում երբեք չի եղել. Գեղամյան Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել

Փաշինյանն էլ, Ալիևն էլ, երկուսն էլ Հայաստանում կորցնելու են իշխանություն (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Մոտ մեկ ժամ ուղիղ եթերով դիտելով հանուն հայրենիքի սկիզբ առած շարժման երթը, ուշագրավ արձանագրում արեցի՝ գրեթե չկար ավտոմեքենա, որ անտարբեր անցներ երթի մասնակիցների կողքով։ Վարորդները, ուղևորները ձեռքերը պատուհանից դուրս են հանում՝ ի նշան ողջույնի, անցորդները ողջագուրվում են Բագրատ սրբազանի հետ։

Շատ կարևոր է ճիշտ գնահատել այս շարժման իմաստը։ Սա արժանապատվության վերականգնման պայքար է։ 2020-ից հետո ուշքի չենք գալիս, տրամադրութուններս չի բարձրանում, էնքան մեծ կորուստ ենք ունեցել, որ անտարբեր ենք դարձել մյուս կորուստների կատմամբ, ու դրա համար էլ 2020 թվականից հետո չի եղել էդպիսի տարի, որ չհանձնեն։ Մարդիկ ուզում են դադար տալ հանձնումներին։ Էսօրվա Հայաստանը նիկոլենք կառուցել են իրենց ճաշակով, իրենց բնույթով՝ խայտառակված, փնթի, կիսատվող, խեղճ, կզած․ բայց արժանապատվություն ունեցողները չեն հաշտվում դրա հետ ու արդեն 4 տարի փորձ են անում երկրից մնացած մասը փրկելու։

ՔՊ-ականները, ընդհակառակը ատամներով պահում են իշխանությունը, դրա համար էլ ամեն քայլի դիմում են վարկաբեկելու այն։ Իհարկե՝ նիկոլենք մնացել են 2018-2019 թվականների քարոզչության տակ, և համառորեն չեն ուզում ընկալել, որ չկա մի որևէ անձ, գործիչ, որը ավելի վատ անուն ունենա Հայաստանում, քան ՔՊ-ական կոչվելն է։ Չկա մի որևէ քարոզչական հնարք, որ կարող է մարդկանց վանել ազգային շարժումից, ինչ էլ հորինեք, մարդիկ հոգնել են արդեն․ հոգնել են Նիկոլից, ՔՊ-ից, հոգնել են անվերջ կորուստներից, հանձնումներից, արդարացումներից, անվտանգության բացակայությունից, ձեր ստերից։

Վերջին տարիներին եղել են մի քանի ընդդիմադիր շարժումներ, որոնք մեկը մեկից ուժեղ են եղել, բայց սա այլ է, սա քաղաքական չէ, չնայած որ հետապնդում է քաղաքական նպատակ, սա ամենամեծ պոտենցիալ ունեցող շարժումն է՝ ազգային է, ժողովրդինն է։ Գուցե նրա համար, որ միավորողը Հայ Առաքելական եկեղեցին է, միավորում է մեր տեսակը վերագտնելու համար։ Վերջին տարիներին, շատ են չէ՞ խոսել, որ մեզ պետք է բացառիկ միասնություն՝ էս տարանջատված վիճակը փոխելու, միասնականությունն է, որ մեզ պետք է։

Որքան երթը մոտենում է Երևանին, նրա թափն ավելի է երևում, ամեն քայլի նոր աջակցություն են ստանում ու կապ չունի, թե քանի հոգի են տվյալ պահին քայլում դեպի Երևան, շատ շատերն են աջակցում, և սպասում գլխավոր իրադարձությանը մասնակցելուն ու բնականաբար՝ իշխանությունն անհանգստանում է, կասեի՝ վախենում է։ Մի սրանց նայեք, զանազան վարկաբեկիչ նյութեր են հրապարակ նետում։ Իշխանությունը եթե իրականությունից կտրված չլիներ, պետք է ինքն իրեն մեկ հարց տար՝ ինչու հանգիստ չի երկիրը։ Նրանք ընդամենը իրենց արդարացնելու համար ասում են՝ աթոռակռիվ է։ Լավ, բայց ինչի՞ համար է աթոռակռիվ, ասում են հերիք է դուք ուտեք, թողեք մի քիչ էլ մենք գանք թալանե՞նք, մեր ազգուտակին սարքենք մեծահարուստ դեպուտատ ու նախարա՞ր, ով դուր չի գալիս բանտ տանե՞նք։ Խնդալու է։ Եկեղեցի՞ն։ Մայր Աթո՞ռը։ Հայ առաքելական եկեղեցին աթոռակռի՞վ է անում։ Չէ․ մարդիկ ձեզ 4 տարի մատնացույց են անում, որ սխալ գիծ եք բռնել, կործանիչ, ձեզ բացատրում են, որն ա ճիշտն ու սխալը․ թող լսեիք, ականջալուր լինեիք․ ոչինչ չեք արել, հասցրել եք աղետի, էլի զիջումներից եք խոսում ու նորմալ ա, որ հիմա գալիս են պատասխան պահանջելու։ էն ժողովուրդը, որ սրանից 6 տարի առաջ ձեզ էին սատարում, էսքան աղետներից հետո ասում են հոգնել ենք, գնացեք։

Զոհվածի ծնողն ասում է՝ իմ տղուն դու տարել ես պատերազմ, դու զոհ ես տվել, դու ես սպանել, հիմա ես նստեմ ու նայեմ, թե ոնց ես մյուսների երեխեքի հետևից ընկել։ Ելել եմ ոտքի, որ հաջորդը չլինի։ Խնդրեմ, հենց էսօր ադրբեջանցիներին նվիրվող հողը ականազերծելիս էլի հայ զինվոր է վիրավորվել։ Մի քանի օր առաջ ևս մեկը վիրավորվել էր։ ՊՆ-ն ասում էր կյանքին վտանգ չի սպառնում, անհոգ եղեք։ Ո՞նց չի սպառնում, ոտքն էր կորցրել, քի՞չ ա։ Քաղաքացիներից մի քանիսն ասում էին միացել ենք, որովհետև սրբազանն Աստծո մարդն է, էն մյուսն ասում է՝ 4 տարի ես սպասում ենք Հայաստանի ազատագրմանը էս օտարին ծառայող ուժերից։ Համերգի ժամանակ աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահարն ասում է՝ ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից։ Կարծում է, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատևել որպես հայ։ Բա սխա՞լ ա ասում։ Նրա ելույթը ծափերի է արժանանում։ Ընդհանարապես, այս օրերին որտեղ միջոցառում է տեղի ունենում, բեմ են ելնում երիտասարդներ ու պլակատներ են պարզում, և հանդիսատեսի ծափերին են արժանանում։ Սա նշանակում է, որ ժողովուրդը կուշտ է ձեզնից, ուզում է գնաք։ Իսկ դուք, ձեր նեղ անձնական շահերից ելնելով, չեք խորշում Հայ Առաքելական եկեղեցուն էլ փորձել վարկաբեկել, վատաբանել, վիրավորել, ինչ է թե ձեր 2 կոպեկ փողը միքիչ էլ փախցնեք։ Որ ասեմ ձեր ասածներն ինչ-որ ազդեցություն է ունենում, դուք էլ տեսնում եք, որ հայհոյանքի եք արժանանում, բայց մեկ է՝ շարունակում եք, հույս ունենալով, որ մի բան կփոխի։ Չի փոխի։ Բայց ժողովրդին էլ ավելի կզայրացնի։

Դրանք նպատակին չեն կարող հասնել, որովհետև ժողովրդի պահանջը, հենց ձեր ստերից ազատվելն է, ոչ թե մի հատ էլ այս առիթով լսելը այն, ինչ ինքը շատ լավ հասկանում է։ Ես ընդամենը, այս առիթով, շարժման մասնակիցներին, առաջնորդին կոչ եմ անում չկարդալ, չնայել, թե ՔՊ-ականներն ու նրանց աջակիցները, էն պայմանական ասած՝ 8, 6, 4 տոկոսը ինչ բառերով կփորձեն վարկաբեկել։ Դրանք պետական բյուջեից սնվող մարդիկ են, որ վախենում են զրկվել իրենց փողի աղբյուրից։ Էդ մարդիկ կարող է գրառումներ էլ անեն, սադրիչներ էլ ուղարկեն երթի մասնակցելու, ցուցարարների ու ոստիկանների սադրելու, ինֆորմացիա լսել-փոխանցելու։ Ամեն ինչ էլ հնարավոր է։

Բոլորիս հետաքրքրում է, չէ՞, Բագրատ Սրբազանը գալիս է երթով, որ ի՞նչ անի․ գալիս է պատասխան պահանջելու։ Եթե Նիկոլը որոշի ազնիվ լինել մի անգամ, պետք է դուրս գա էդ պատասխանը տալու․ դա կլինի սպառնալիք, դա կլինի ծնկաչոք ներողություն, դա կլինի հրաժարական, թե ինչ, նա պարտավոր է դուրս գալ։ Բագրատ Սրբազանը Աստծո մարդն է, պատվիրաններով ապրած մարդ է, ու նա պատասխան է պահանջում բոլորի անունից, թե՛ քեզ մերժողների անունից, թե՛ քեզ հավատացած և հիմա մերժող 680 հազարի անունից, բոլորին խաբել ես, պետք է պատասխանը տաս, ոչ թե մի ասուլիս հրավիրես ու սկսես արդարանալ։ Նիկոլին հարցնում ենք՝ դու գիտե՞ս խաղաղություն հաստատելու ձևը, նա ասում է՝ զիջում եմ՝ հույս ունենալով, որ կլինի։ Մենք էլ ասում ենք դա լուծում չէ։ Ու համախմբվել են Բագրատ սրբազանի շուրջ՝ զիջումները կանգնեցնելու, մեր միջից ձեր բաժանած սև ու սպիտակը ջնջելու, համերաշխություն բերելու։

Ուշագրավ է, որ ՔՊ-ականներին հավասար վայնասուն է բարձրացել ադրբեջանական մամուլում։ Նույն ՔՊ-ականների թեզերով նաև նրանք են պայքարում հանուն Հայաստանի այս շարժման դեմ։ Եվ արդեն խիստ կասկածներ կան, որ Ադրբեջանը միայն խոսքով չէ, որ կարող է աջակցել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ ՔՊ-ականները արդեն հայտարարում են, թե սրբազան հոր մեկնարկած շարժումը պատերազմ է բերելու։ Այս խոսույթից հասկացվում է, որ հնարավոր է վերջին փուլում Ալիևն ու Փաշինյանը մեկտեղեն պայքարը, Ադրբեջանը սադրանքներ սկսի սահմանին, գնա էսկալացիայի՝ փորձելով տապալել շարժումը և արդյունքում ՔՊ-ն հնարավոր պատերազմի մեղքը բարդի շարժման վրա։ Նիկոլն ամեն ինչի է պատրաստ իշխանությունը չկորցնելու համար։

Կարճ ասած՝ Հայաստանում մեկնարկած արժանապատվության շարժումից անհանգստացած են թե՛ ՔՊ-ն իր ղեկավարով, թե ադրբեջանցիները՝ իրենց ղեկավարով․ երկուսն էլ կորցնելու բան ունեն․ Նիկոլը վախենում է կորցնել իշխանությունը, Ալիևը ևս վախենում է Հայաստանում կորցնել իր երազանքի իշխանությունը։ Նրանք երկուսն էլ պետք է դա կորցնեն։ Այս պայքարի հաղթանակի շնորհիվ է, որ մենք կարող ենք վերականգնել մեր գետնով տված արժանապատվությունը, հայրենիքը և վերականգնվելու հույս ունենալ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan