Թրամփն ու Պուտինը հեռախոսով զրուցել են ավելի քան 2 ժամ «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց (տեսանյութ) Արդեն 36 րոպե է՝ 27 համարի ավտոբուսի ենք սպասում. էսա՞ ձեր բարեփոխած տրանսպորտը
20
Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ո՞ւր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Անպատժելիությունը՝ կանաչ լույս ահաբեկչությանը (տեսանյութ) Երեւանի կենտրոնում այրվում է 4 ավտոմեքենա. Մանրամասներ պայթյունների վայրից.Ուղիղ 2008 թվականին Սերժ Սարգսյանից բացի նախագահի այլ թեկնածու չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ 2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկել կանգնեցնել պատերազմը, ո՞վ հրաժարվեց․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկած «թաղապետը» ազատվեց պաշտոնից, բայց տակավին կալանավորված չէ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը (տեսանյութ) Կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ «Մայր Հայաստանի» դատական կռիվը շարունակվում է․ ՔՊ–ն մերժվեց վճռաբեկում Էրդողանը տևական ժամանակ բաց չի թողել Մակրոնի միջնամատը Այս ձևաչափով սա մեր վերջին հանդիպումը կլինի, միասին կհանդիպենք այլ վայրում, այլ միջավայրում. Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Թրամփն ու Պուտինը հեռախոսով զրուցել են ավելի քան 2 ժամ Ես ի վիճակի եմ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կառավարել․ Ռոբերտ Քոչարյան Իրականում գործարանային դեֆեկտ ունեցողը ղեկավարն է․ Ռոբերտ Քոչարյան «Հայաստան» խմբակցության 6 պատգամավոր դիմել է գլխավոր դատախազին՝ լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց՝ երաշխավորություն ընտրելու կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամենակարևոր մեսիջները․ «Կարճ ասած» Պոզով-պոչով անտերություն․ Մայակովսկու անվան դպրոցի շրջանավարտները Վերջին զանգը դիմավորելու են փոսն ընկնելու վտանգի ներքո (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչներն այցելել են հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոց (տեսանյութ) «Տիգրան ջան, սիրուն չի»․ Ավինյանը ճղճղում էր, Փաշինյանը գնում է նրա հետևից․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Նիկո՛լ, 6 միլիարդ 700 միլիոն դոլարն ո՞ւր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում Անպատժելիությունը՝ կանաչ լույս ահաբեկչությանը (տեսանյութ) Երեւանի կենտրոնում այրվում է 4 ավտոմեքենա. Մանրամասներ պայթյունների վայրից.Ուղիղ Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Երևանում 36-ամյա տղամարդը դպրոցի դիմաց աշակերտուհիներին ցույց է տվել սեռական օրգանները. նա ձերբակալվել է Արդեն 36 րոպե է՝ 27 համարի ավտոբուսի ենք սպասում. էսա՞ ձեր բարեփոխած տրանսպորտը Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ենթադրում եմ, որ 2018-ին իրավիճակի սխալ գնահատում է եղել. Ռոբերտ Քոչարյանի Տեսանյութ Ընտրությունների ժամանակ ասում էի՝ 3-5 տարի է պետք բանակը վերականգնելու համար, 4 տարի անցել է, ի՞նչ է արվել։ Ոչինչ․ Ռոբերտ Քոչարյան Դուք դիրեկտոր չեք, դուք խորհրդարանի խոսնակ եք. Տեսանյութ 2008 թվականին Սերժ Սարգսյանից բացի նախագահի այլ թեկնածու չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի Հայաստան Տխմարը պետք է իմանա, որ տխմարությունը իր միջից երբեք դուրս չի գա․․ Անժելա Թովմասյանը՝ Աննա Հակոբյանին 2020 թվականի հոկտեմբերի 18-ին ո՞վ էր առաջարկել կանգնեցնել պատերազմը, ո՞վ հրաժարվեց․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքացուն խմբակային ծեծի ենթարկած «թաղապետը» ազատվեց պաշտոնից, բայց տակավին կալանավորված չէ Չեմ հավատում, որ պարտության սիմվոլը կարող է արժնապատիվ խաղաղություն բերել, էդպես չի լինում․ Ռոբերտ Քոչարյան Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրս բերումն է․ Աբրահամյան Արցախում Ադրբեջանի իշխանությունների քանդած կամ յուրացրած բնակարանների ու տների վերաբերյալ տվյալներ են հավաքագրվում՝ միջազգային իրավական գործընթացների համար 2018-ից իշխանության գալով՝ այս իշխանությունները լրագրողներին համարում են դասակարգային թշնամի. Ժուռնալիստների միություն Երբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ պատռվում է․ Քրիստինե Վարդանյան

Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ընթանում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը, որ արդեն հասել է Կոտայքի մարզ, իսկ մայիսի 9-ին, ըստ շարժման հայտարարության, կհասնի քաղաքամայր Երևան: Հատկանշական է, որ բոլոր բնակավայրերում՝ մեծ, փոքր, քաղաքներում ու գյուղերում, որ կան Բագրատ Սրբազանի գլխավորած երթի ճանապարհին, հայրենակիցները ջերմորեն, աղուհացով, հյուրասիրությամբ, ողջույններով, խրախուսական բացականչություններով են դիմավորում և ընդունում երթի մասնակիցներին: Շատերը միանում են երթին՝ Լոռուց, Գեղարքունիքից, Արարատից, Շիրակից...

Քավ լիցի, երթի ընթացքը օնլայն հեռարձակվում է միանգամից մի քանի լրատվական կայքերով, համացանցային հարթակներով, և բոլորը, ով անտարբեր չէ, տեսնում է երթի ընթացքն էլ, երթավորներին դիմավորելն էլ, մարդկանց համակած հույսն ու տրամադրություններն էլ: Երթի մեջ գտնվող մեր հայրենակիցների տպավորություններն, իհարկե, ավելի վառ են, այսպես ասած՝ «առաջին ձեռքից»: Ուշադրություն են գրավում նրանց դիտարկումները ընդհանուր մթնոլորտի, տրամադրությունների մասին: Ու դա նույնպես բնութագրական է: Բայց մենք, այնուամենայնիվ, կցանկանայինք ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել երթի մեկնարկի և՛ խորհրդանշական, և՛ կարևոր դրվագի վրա: Նախքան երթի մեկնարկը, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա հետ՝ շարժման առաջին շարքի գործիչները ծնկի իջան Կիրանցի 96-ամյա բնակիչ Լենա տատիկի առաջ և նրա մեծական օրհնանքն ստացան: Սա իսկապես խորհրդանշական պահ էր:

Դա, առանց խոսքերի կամ հավելյալ մեկնաբանությունների, ընդգծումն էր այն կարևոր հանգամանքի, որ այս պայքարը մեր ազգային ավանդույթին համահունչ ու համապատասխան է, ազգայինի ու ավանդականի վրա է խարսխված նախևառաջ: Ազգայինն ու ավանդականը պահելու մասին է այս պայքարը: Եվ պահելու այնտեղ, որ մեր բնօրրանն է, այլ ոչ թե, ինչպես դա օրվա իշխանությունն է ցանկանում, գյուղ առ գյուղ, սար առ սար, ձոր առ ձոր այդ ամենը թշնամուն հանձնել, որից հետո ո՛չ ազգը ոտատեղ կունենա, ո՛չ էլ ազգայինը՝ հենակետ: Մոտ մեկ օր լռելուց հետո իշխանական քարոզչամեքենան, համացանց լցոնած բազմաթիվ ֆեյքերով մի նոր թափով հարձակումներ վերսկսեց Բագրատ Սրբազանի ու նրա գլխավորած շարժման դեմ՝ մատնելով այն սարսափը, որ համակել է Փաշինյանին ու նրա «թիմակիցներին», երբ նրանք տեսան, թե ինչ թափ ու էներգետիկա ունի այս պայքարն իր ընդերքում: Սա վախ է խաչից ու խաչի շարժումից:

Եվ սա գուցե բնական և սպասելի է: Սա հոգևորի, ոգեղենի ընթացքն է՝ ընդդեմ սուտ «դուխի», համախմբման, ճշմարիտի ու սիրո ընթացքն է՝ ընդդեմ բաժանման, փսորման, ատելության, անհայրենիքության, ապազգայինի, ընդդեմ ստի: Հոգևորը, ազգայինը, ավանդականը: Պատմական հիշողությունը և ազգային արժանապատվությունը: Ո՞վ ենք մենք առանց այդ ամենի: Ո՞վ ենք մենք առանց դրա գիտակցման:
Ինչպես նախօրեին սիրված ու աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն ասաց. «Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից: Ես կարծում եմ, որ այդպիսով իմաստ չի ունենա ընդհանրապես գոյատևել որպես հայ, որովհետև առանց մեր պատմության, և առանց պատմական թե՛ Հայաստանի, թե՛ մշակույթի... առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:

Թե ինչպիսին կլինի հետագա ընթացքը, Աստված գիտի: Ամեն դեպքում, մեր հանրության գերակշիռ մեծամասնության շրջանում հույս է արթնացել: Հույս, որ լույսն ու ապրելու կամքը, ազգայինն ու հոգևորը գերակշռելու են խավարին ու անհոգությանը, ստին ու կեղծիքին, պատռելու են նվաստության, պարտվողականության, զիջողականության պատանը, ընդհատելու են կորուստներն ու անկումը: Կրկնենք, թե ինչպիսին կլինի շարունակությունը, միայ Աստված գիտի: Բայց մի բան հաստատ է. վերջապես պետք է հաղթի հոգևորը: Ոգին, այլ ոչ թե «դուխը», կյանքն ու ազատությունը, այլ ոչ թե դագաղները, որոնք ճոճելով փաշինյանենք եկան իշխանության ու սև բերեցին մեր ծաղկուն Հայաստանի, Արցախի, մեր աշխատասեր ժողովրդի գլխին: Պետք է հաղթի լուսավոր միտքն ու բարին, այլ ոչ թե անմիտ ու դատարկ «դմփ-դմփ-հու»-ն: Ոգեղենությունը, այլ ոչ թե չարությունը, որ օրնիբուն ու անդադար հորդում է Փաշինյանի, նրա իշխանության այլ «կարկառունների» բերաններից:

Պետք է, ի վերջո, հաղթահարել Փաշինյանի ու նրա «թիմի» բերած սևուսպիտակի որոմը, նրանց բերած ու սերմանած ներքին թշնամանքը, ատելության այս զզվելի մթնոլորտը, ազգային նվաստացման ու ինքնաոչնչացման այս պարունակից պիտի ելնենք, ի վերջո: Երթի հետ Երևան եկող հայրենակիցները, ինչպես սկզբում նշեցինք, բավականին գունագեղ ու ոգևորությամբ են նկարագրում թե՛ ներսում, թե՛ երթի շուրջ տիրող մթնոլորտը, այն, թե ինչպես են բացարձակապես անծանոթ մարդիկ շտապում օգնել մեկը մյուսին, ինչ պատրաստակամությամբ են համակված: Դա հենց այն է, ինչը կոչվում է միասնություն: Դա համախմբման, եղբայրական սիրո, համերաշխության արտահայտությունն է ու ներուժը, եթե կուզեք՝ էներգետիկան: Այն ներքին ուժը, որը միավորում է մարդկանց, որը մարդուն բարձրացնում է, ոտքի կանգնեցնում ու վաղվա օրվա, ապագայի հույս տալիս:

Փաշինյանը մեր հասարակությանն անընդհատ բաժանում է, սևուսպիտակում է, թշնամացնում է, անընդհատ չարության դոզաներ է ներարկում, անընդհատ վախեցնում ու ահաբեկում է, որովհետև տարանջատվածներին հեշտ է իրար դեմ հանել, որովհետև վախեցածներին հեշտ է ճնշել, որովհետև նա ստի, կեղծիքի, աղետի, մահվան, պարտության խորհրդանիշն է:
Իսկ Երևան ընթացող երթը ապրելու, արարելու,
հայ մնալու, Հայաստան, երկիր
ու պետություն ունենալու մասին է...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan