Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը
Դիտել նաև
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կառավարության շենքի մոտ է. ՈՒՂԻՂ
Պետք է պարտադրել և այդ պարտադրանքը տեղափոխել խորհրդարան. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սամանթա Փաուերին
Փաշինյան Նիկոլի հանձնողական տեխնոլոգիան
Երբ նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է մի հատ էլ «ասուլիս անել», մի շարք լրատվամիջոցներ, մասնավորապես՝ Yerkir.am-ը, Irakanum.am-ը, Newday.am-ը, Armday.am-ը, Lurer.com-ը, Past.am-ը հայտարարեցին, որ չեն ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չեն տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները:
Անպատասխանատու, օտարի շահերն սպասարկող և ստախոս իշխանության ղեկավարի ասուլիսը բոյկոտելու մասին հայտարարեցին նաև Panorama.am-ը, «Հրապարակը», «Գոլոս Արմենիի»-ն և AntiFake.am-ը, նշելով՝ հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել:
Ողջունելի է նշված լրատվամիջոցների արժանապատիվ քաղաքաքացիական դիրքորոշումը: