Բագրատ Սրբազանն արձագանքել է վարչապետի աշխատակազմի հայտարարությանը
Դիտել նաև
«Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան
Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ)
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ
Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով
«Լավ, երանի իրենց, ի՞նչ ասեմ: Ժամանակը ցույց կտա»,- Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն այսպես պատասխանեց վարչապետի աշխատակազմի՝ իր հայտարարությանն ուղղված արձագանքին:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում՝ ինչպես կարող են միանալ շարժմանը, նշել էր. «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»: