Պակիստանի վարչապետ «Ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ»

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն ընդունել է Իսլամաբադում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջըին։ Հանդիպման ընթացքում Շարիֆը պատրաստակամություն է հայտնել Թուրքիայի հետ զարգացնելու համագործակցությունը՝ առևտրի, ներդրումների, բարձագույն կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։
Հատկապես շեշտելով, որ Թուրքիայի և Պակիստանի դարավոր հարաբերությունները հիմված են համատեղ հավատքի և փոխադարձ հարգանք վրա՝ Շարիֆն ընդգծել է երկու երկրների ժողովուրդների հարգանքը միմյանց նկատմամբ։
Ներկա գտնվելով Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը՝ ինչպես նաև այցի ընթացքում ներդրումային ընկերությունների հետ հանդիպան ժամանակ Պակիստանի վարչապետը նշել է․ «Հիմա ճիշտ ժամանակն է Պակիստանում օտարերկրյա ներդրումներ կատարելու համար։ Եվ մենք ողջունում ենք թուրքական ընկերությունների խոր հետաքրքրությունն այս հարցում»։