390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» «Արցախի հանրապետության լուծարման պրոցեսն այսօր ցինիկաբար անվանում են իրական Հայաստան»,-Երվանդ Բոզոյան Երևան քաղաքի՝ ասֆալտապատումը, փոսալցումն ու ջրահեռացումն ամբողջությամբ ձախողված են (տեսանյութ)
15
Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն «Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ Արշակյանին Նիկոլ Փաշինյանը, որ գնաց Մոսկվա, նայե՞լ եք տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ․ Լևոն Քոչարյան Ի՞նչ որոշում կկայացնի Թրամփը Վրաստանի ներկայիս իշխանության նկատմամբ, և ո՞րն է ԱՄՆ-ի առաքելությունը մեր տարածաշրջանում Կատարված հանցագործությունը քաղաքական դրդապատճառներ ունի Պատերազմ Արցախում
Համոզված եմ՝ Հայաստանում ընտրություններո՛վ կփոխվի իշխանությունը. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է Գորիսի պետական քոլեջում բունտ է հասունանում. տնօրենի պաշտոնը` կռվախնձոր «Քոչարյան» ազգանունը ջղաձգումներ է առաջացնում ՔՊ-ի մոտ 390 մլն դրամը մսխվել է․ պոզով-պոչով կոռուպցիոն «կենդանին» Էլի մի «բռակ»... էլի մանկապարտեզ. այս անգամ՝ Շենգավիթում Ադրբեջանը ներկայացրել է Երևանի հետ բանակցությունների ձևաչափը Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը Մարդիկ անձրևի տակ ժամերով սպասում են չբարեփոխված ու թանկացած տրանսպորտին. Ավագանու անդամ Միրզոյանը և Կայա Կալասը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ստորագրման առանցքային նշանակությունը Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան Հարուցված է քրեական վարույթ Երևանի 147 մանկապարտեզի վերաբերյալ Լևոն Քոչարյանը ՔՊ-ին հասցնում է հոգեխանգարման․ «Կարճ ասած» ՌԴ-ն ՀՀ-ին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Սա թուրքական թիրախ է` ասում եմ որպես թուրգագետ. Ռուբեն Մելքոնյան Արարատում հեղեղումների ենթարկված տարածքներում համաճարակային իրավիճակը կայուն է Հայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով Եթե նման դեպք տեղի ունենար իշխանական ներկայացուցչի հետ, կրկին այսպիսի լռություն կլինե՞ր «Նման դեպք չենք տեսել». բժիշկներն ու թիթեղից վնասվածք ստացած հղին մանրամասներ են պատմում Փաշինյանի դավաճան պապն ու Հիտլերի Մեծ Հայաստանի ծրագիրը (տեսանյութ) «Արցախի հանրապետության լուծարման պրոցեսն այսօր ցինիկաբար անվանում են իրական Հայաստան»,-Երվանդ Բոզոյան «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն Ցուցարարների դեմ կիրառված` արգելված «Զшրյա 3»-ի գործով հետապնդվող ոստիկան չկա, իսկ 17 ցուցարարի մասով գործն ուղարկվել է դատարան. ՔԿ Երևան քաղաքի՝ ասֆալտապատումը, փոսալցումն ու ջրահեռացումն ամբողջությամբ ձախողված են (տեսանյութ) Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում Ի՞նչպես կարձագանքեք, որ այս անորակ շինարարությունները կապվում են Պապիկյանի շրջապատի հետ. Մանուկյանը՝ Փաշինյանին «Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյանը՝ Հակոբ Արշակյանին 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Վաղ թե ուշ ոստիկաններին պատասխանատվության կանչելը անխուսափելի է․ Էրիկ Ալեքսանյան Ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով 17 տարեկան աղջկան ձերբակալում են, դա նորմա՞լ է․ Գառնիկ Դանիելյան

Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլական իշխանությունը ձևավորվել է և պահվում է ստերի միջոցով։ Այդ ստերի մի մասն «անշառ» են, այսինքն՝ վերաբերում են արագաչափերին, գազի գներին, թալանի դեմ պայքարին և այլն։ Արեցին իրենց ասածների հակառակը և իրենք են դարձել թալանչիներ, բայց դա կես դժբախտությունն է։
Կան ստեր, որոնք մահաբեր են։ Ահա դրանցից մի քանիսը․

1․ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ ու կապրի երջանիկ։
Սո՛ւտ է։ Շատ վտանգավոր սուտ։ Հայաստանին ԵՄ անդամ դարձնելու ծրագիր Արևմուտքը չունի։ Մեզ եվրաինտեգրացնում են ուկրաինավարի։
Արևմուտքը չի էլ թաքցնում, որ Հայաստանից միակ ակնկալիքը Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարում մանրադրամ դառնալու պատրաստակամությունն է։ Փաշինյանը համաձայնել է այդ դերակատարմանը։ «ՀՀ–ն ԵՄ անդամ կդառնա»–ն միամիտների համար է։
2․ Արևմուտքը և ՆԱՏՕ–ն կապահովեն ՀՀ անվտանգությունը, եթե դուրս գանք ՀԱՊԿ–ից։
Սո՛ւտ է։ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է և ազնվորեն խոստովանեց, որ ՀՀ անվտանգության ապահովման խնդիր իրենք չեն լուծելու։
3․ Ոչ թե ՀՀ–ն է դուրս գալիս ՀԱՊԿ–ից, այլ ՀԱՊԿ–ն է դուրս գալիս ՀՀ–ից։
Սո՛ւտ է։ 2022թ․ հոկտեմբերի 6–ից Փաշինյանը պաշտոնապես որդեգրել է ՀԱՊԿ–ից դուրս գալու, ռուսական զորքերն Արցախից ու Հայաստանից հեռացնելու, Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելու քաղաքականություն։ Երբ սրանք ասում են, որ դեպի Արևմուտք ենք գնում, դա իրականում նշանակում է, որ Հայաստանը մտցնում են Թուրքիայի տակ։
Երբ հայտարարում էինք, որ հայ–թուրքական գործընթացը նախապայմաններով է և իրականում հայ–թուրք–ադրբեջանական է, սրանք խաբում էին, թե, իբր, նման բան չկա։ Հիմա բացահայտորեն վարում են մի քաղաքականություն, ըստ որի՝ հայ–ադրբեջանական գործընթացի մոդերատոր է դառնում Արևմուտքը՝ ի դեմս Թուրքիայի։ Դժվար չէ կռահել հետևանքների մասին։
4․ Եթե Ադրբեջանի հետ սահմանը գծվի ու զատվի, ապա դա կդառնա պարիսպ ու թշնամին չի հարձակվի։
Սո՛ւտ է։ Ադրբեջանը ոչ մի քարտեզ հիմք չի ընդունում, Ալիևը երբեք չի խոսել կանգ առնելու մասին, ինչը նշանակում է, որ Բաքուն ամբողջ Հայաստանն է ուզում։ Նիկոլը գիտի այդ մասին, բայց գնում է զիջումների ճանապարհով, որպեսզի իր անձնական խնդիրները լուծի՝ Հայաստանի հաշվին։
5․ Հայաստանն Արծվաշենի վերադարձի խնդիր է դնում։
Սա ոչ այնքան սուտ է, որքան հիմարների համար նախատեսված կերակուր։ Ալիևը երբևէ խոսե՞լ է Արծվաշենի հնարավոր վերադարձի մասին։ Ո՛չ։ Զիջումների ու հանձնելու մասին խոսում է բացառապես Նիկոլ Փաշինյանը։
Ի դեպ, ո՞վ է դառնալու հայ–ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների երաշխավորը։ Մակրո՞նը, թե՞ Միշելը։ Այս երկուսն այնպիսի երաշխավոր են դառնալու Հայաստանի համար, ինչպիսին որ դարձան Պրահայից հետո Արցախի՞ համար։
6․ ՀՀ–ն եվրաինտեգրվում է։
Սու՛տ է։ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Թուրքիայի երախ։

Ի դեպ, եվրաինտեգրվող Հայաստանում ԵՄ անդամ երկրների մուտքի վիզա ստանալը զգալիորեն դժվարացել է ու դարձել կոռուպցիայի աղբյուր։
Եվրոպական արժեքները չպետք է շփոթել աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության հետ։ Ուկրաինայի օրինակը բոլորիս աչքի առաջ է»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan