Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
27
Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատերազմ Արցախում
Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը

Վրաստանից էժան, սառեցված թռչնամիս է ներմուծվում և վաճառվում թարմի անվան տակ․ Hetq.am

Վրաստանից Հայաստան է ներմուծվում սառեցված թռչնամիս, որը վաճառվում է թարմ-պաղեցվածի անվան տակ։ Այս մասին «Հետք»-ին ահազանգում են տեղական արտադրողները:

Թարմ-պաղեցված թռչնամսի պիտանելիության ժամկետն արտադրման ավարտից սկսած կազմում է 48-72 ժամ (մասնատվածը՝ մինչև 48 ժամ, ամբողջական թռչունը՝ մինչև 72 ժամ, պահպանման ջերմային ռեժիմը՝ -1 մինչև +4c)։ Դրանից ավել պահելու համար այն սառեցվում է։ Շուկայում թարմ-պաղեցված թռչնամիսն ավելի թանկ է վաճառվում, քան սառեցվածը։

Տեղական արտադրողների մեկնաբանությամբ՝ Վրաստանից ներմուծված սառեցված հավի միսը բերվում է Հայաստան և ապասառեցվելուց հետո վաճառվում որպես թարմ-պաղեցված միս։ Արտադրողները դժգոհում են, որ Էժանագին, կասկածելի անվտանգային հատկանիշներով, խթանիչներով աճեցված, անհամեմատ բարձր քաշով սառեցված թռչնամսի ներմուծման արդյունքում իրենց համար անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվել: Արդեն մեկ տարի է՝ շուկայում այս վիճակն է։

«Այդ թռչնամիսը Հայաստան է ներմուծվում պետության տված քվոտայի շրջանակներում, 0% մաքսատուրքով՝ առանց ավելացված արժեքի հարկի։ ԵԱՏՄ միասնական մաքսատուրքերն այստեղ չեն գործում հենց քվոտավորման շրջանակներում: Ստացվում է, որ հայկական արտադրության պաղեցված թռչնամիսն առավելագույնը երեք օրվա է, իսկ ներմուծվածը, թեև իրականում պաղեցված չէ և իրացվում է 10-15 օրում, ավելի էժան է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

Այս իրավիճակում մի կողմից սպառողներն են մոլորության մեջ հայտնվում՝ իրականում գնելով սառեցված թռչնամիս, կարծելով, թե այն թարմ է, մյուս կողմից՝ տեղական արտադրողներն են տուժում։

Միության անդամները, ՍԱՏՄ մասնագետները խանութներում մոնիթորինգ և դիտարկումներ են անցկացրել ու պարզել, որ սուպերմարկետներից մեծ մասում ներմուծված վրացական թռչնամսի պիտակի վրա ո՛չ արտադրման ժամկետն է նշված, ո՛չ էլ արտադրողը։ Միայն որոշ խանութներում նկատել են, որ պիտակի վրա գրված է «վրացական»։ 

Թռչնաբույծների միության կազմում կա 18 արտադրող, այդ թվում՝ նաև հավի մսի խոշոր և հայտնի արտադրողները։ Մեզ հետ զրույցներում նրանք նշում են, որ բազմիցս ահազանգել են, նամակներ գրել և հանդիպումներ ունեցել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և փոխնախարար Արման Խոջոյանի հետ, ՍԱՏՄ-ի ղեկավար կազմի հետ, առաջարկություններ արել՝ իրավական կարգավորումներով թռչնամսի շուկայում վիճակը կարգավորելու, սակայն խնդրի լուծումը, ըստ նրանց, արհեստականորեն ձգձգվում է:

«Ներկրումը՝ որպես բիզնես, դարձել է ավելի շահավետ։ ԵԱՏՄ երկրներում թռչնամսի ներմուծման մաքսատուրքի ամենացածր դրույքաչափը 20% է, և դա ճիշտ է, քանի որ դրանով տեղական արտադրողներին են պաշտպանում։ Իսկ Հայաստանում հակառակ մոտեցումն է՝ մաքսատուրքը զրոյական է։ Վերջին մեկ տարում առանձնահատուկ արտոնյալ վիճակում է հայտնվել վրացական արտադրող «Չիրինա» ընկերության թռչնամիսը ներկրող 2 տնտեսվարող (որպես լիազորված անձ), որոնք բացի զրոյական դրույքաչափի արտոնությունից, ներկրում են թարմ-պաղեցվածի անվան տակ թռչնամիս»,- նշում է Սերգեյ Ստեփանյանը։

Օրեր առաջ մենք ևս խանութներում դիտարկել ենք վաճառվող թարմ-պաղեցված թռչնամսի գներն ու պիտակները։ Թարմ-պաղեցված թռչնամսի բաժիններում, տեղական մսի պիտակների վրա, բոլոր դեպքերում նշված է արտադրողի անունը։ Ափսեներով փաթեթավորվածների պարագայում՝ նաև արտադրման ժամկետը, արտադրողի անունը, հասցեն և այլն։

Նույն թարմ-պաղեցվածի կողքին «տեղավորվել է» վրացականը։ Մեծ մասամբ պիտակի վրա նշված էր «վրացական», սակայն չկար արտադրման օր, և փաթեթավորված էր միայն մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակներով։

Սուպերմարկետներից միայն մեկում պիտակի վրա գրված էր, որ այն վրացական է, նշված էր փաթեթավորման օրը, և որ պիտանի է 5 օր։ 

Անանուն մնալու պայմանով՝ մեր աղբյուրը լուսանկար է տրամադրել Վրաստանից Հայաստան ներմուծված թռչնամսից, որը դեռևս ապասառեցված չէ։ Անզեն աչքով երևում է, որ այն չի կարող թարմ կամ պաղեցված լինել (լուսանկարը՝ ստորև)։

Թռչնաբույծների ահազանգերի վերաբերյալ «Հետք»-ը հարցում է ուղարկել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ հասկանալու՝ ծանո՞թ է խնդրին, քայլեր ձեռնարկվո՞ւմ են այն լուծելու համար։ 

Հարցում ենք ուղարկել նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Առաջացած տնտեսական մրցակցային խնդիրների վերաբերյալ հարցում ենք ուղարկել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողով։

Թեմային կանդրադառնանք պատասխանները ստանալուց հետո։

Հայաստանում սպառվող թռչնամսի միայն 30%-ն է ապահովում տեղական արտադրությունը

Ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ)՝ 2022 թվականին Հայաստան է ներմուծվել 38 հազար տոննա հավիս միս։ Նույն ընթացքում արտադրվել է 15 հազար տոննա։

Վերջին հինգ տարվա ընթացքում ներմուծման և արտադրության տվյալները ցույց են տալիս, որ հանրապետությունում տարեկան սպառվում է 50-55 հազար տոննա հավի միս, որի միայն շուրջ 30%-ն է ապահովում տեղական արտադրությունը։ 

Տեղական թռչնաբույծները դժգոհում են, որ առանց այն էլ շուկայում տեղական արտադրության մասնաբաժինն ընդամենը մեկ երրորդ է։ Ներմուծման զրոյական մաքսատուրքերի և դրա որակի վերաբերյալ չարաշահումներն ավելի խոցելի են դարձնում տեղական արտադրողներին։

Թռչնաբույծների միության տվյալներով՝ տեղական թռչնամսի 85-87%-ը շուկա է հանվում թարմ-պաղեցված, մակնշված վիճակում՝ օրական 45-50 տոննա։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan