Ադրբեջանի վարչապետը նշել է երկրի զարգացման համար գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասին
Դիտել նաև
Վարչապետի աշխատակազմում առավոտից երեկո կարող են սուրճ խմել. 300 հազար դրամանոց սրճեփ են գնել
ՌԴ նախկին վարչապետը ճանաչվել է օտարերկրյա գործակալ
Սպառված վարչապետը. «Կարճ ասած» (տեսանյութ)
«Մեքենայի դեմ պետք է լինի մեքենա՝ լավ կազմակերպված, հզոր մեքենա»,-Վազգեն Մանուկյան
Վարչապետի աշխատակազմի իրավաբանը պաշտոնի անցավ քննչական կոմիտեում
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը դատողություններ է արել Ադրբեջանի համար «Զանգեզուրի միջանցքի» գործարկման կարեւորության մասին։
«Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ խթան կհաղորդի Ադրբեջանի զարգացմանը»,-ուրբաթ Ադրբեջանի խորհրդարանի նիստում ասել է Ասադովը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում եւ Թուրքիայում «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունեն որոշակի ճանապարհ, որը շանտաժի եւ ահաբեկման միջոցով փորձում են ստանալ Հայաստանի իշխանություններից։ Հայկական կողմն իր հերթին հիշեցնում է, որ ոչ մի փաստաթղթով չի նախատեսում նման «միջանցքի» ստեղծում, եւ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները բացելու պայմանավորվածություններում «միջանցք» հասկացություն չկա։
Աղբյուրը՝ news.am