Վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու․ Իշխան Սաղաթելյան

Դիտել նաև
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահի հետ
Իշխան Սաղաթելյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Եվրոպական Խորհրդարանում
Իշխանությունները կրկին ժողովրդի թիկունքում ձեռք են բերել պայմանվորվածություն՝ Բերձորը հանձնելու կապակցությամբ․ Իշխան Սաղաթելան
Չարորակ ուռուցքը պետք է հեռացվի հայկական քաղաքական օրգանիզմից և որքան ուշ՝ այնքան վատ
Ինչո՞ւ է իշխանությունն ազատվում Իշխան Սաղաթելյանից
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու։ Դիմում եմ հանրային բոլոր գործիչներին, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին, Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի՝ կոչ արեք ձեր հետևորդներին վաղը առավոտյան 8-ին փողոց դուրս գալ և անհնազանդության ակցիաներ իրականացնել։
Սոցիալական ցանցերի ձեր էջերում գրեք մեր ակցիաների մասին, ձեր ընկերներրի ու հետևորդների օգնությամբ փոքր խմբեր կազմակերպեք և վաղը առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները։ Սա շատ կարևոր գործ է։ Հաղթանակը մոտ է։ Եվ թող Աստված օգնական լինի ամենքիս»։