Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Բեյրութի օդանավակայանի մոտ ուժգին պայթյուններ են տեղի ունեցել իսրայելական նոր հարձակումներից հետո (տեսանյութ) Ում այսօր այդպես անմնացորդ քծնում ես, նա հենց այդ «որակներիդ» համար քեզ ժամանակին կոչեց նատաշկա․ Ռուբեն Հակոբյանը՝ Պետրոս Ղազարյանին
5
Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Վրացական ու հայկական երազանքները․ ի՞նչ ազդեցություն կունենա վրացական ընտրությունը Հայաստանի վրա․ Անդրանիկ Թևանյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Հայաստանում մարզպետները պետք է ընտրվեն, և պետք է լինեն մարզային խորհրդարաններ․ Իրական օրակարգ (տեսանյութ) Բագրատ սրբազանը Հ1-ի եթերում Պատերազմ Արցախում
Մանրամասներ՝ իրանցի 26-ամյա աղջկա ինքնասպանության դեպքից Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է Ով է կտրել 45 բարդիները Անբարեկարգ Երևանի փողոցներից հերթականը (տեսանյութ) Փաշինյանը խուսափում է պատասխանատվությունից Առողջապահության ոլորտը ամեն նոր նախարարի հետ կոռուպցիոն նոր գործերի էպիկենտրոն է դառնում Աննա Հակոբյանը միլիոնանոց ընթրիքի է հրավիրում այս անգամ հաջողակ տղամարդկանց ՀՀ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր և օրակարգ չունենք․ ԱԳՆ Ի գիտություն Փաշինյանի՝ սա վերաբերում է նաև իր տղային. Հայկ Նահապետյան Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Տղերք, կարող ա՞ ձեզ հետ ոչ մեկ չի ուզում հանդիպել․ «Կարճ ասած» Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Ադրբեջանը Հայաստանի հետ չի բանակցում՝ զիջումներ է պարտադրում. Արթուր Խաչատրյան Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին Եթե անհրաժեշտ լինի, Իրանը նորից կհարվածի Իսրայելի ռեժիմին. մեր գործողությունն օրինական էր. այաթոլլահ Ալի Խամենեի Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք Կիրականացվի 2 պայթյուն․ ՊՆ «Ակնհայտ պատերազմական սպառնալիք է»․ Տաթևիկ Հայրապետյան Անդրանիկ Քոչարյանը նախարարի իր թեկնածուն ունի Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը... Եթե Ձեր միակ ռեսուրսը ժողովուրդն է, ապա ժողովրդի առջեւ պետք է լինեք բացարձակ թափանցիկ... Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը. Ալիև Պատմության թեստ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում Փաշինյանը հայկական Ելցինն ու Գորբաչովն է՝ մեկ սրվակի մեջ. Կոնստանտին Սիվկով (տեսանյութ) Սա կհանձնի բոլորին, ինչպես հայ առաջին բոլշևիկները հանձնեցին Սարդարապատի բոլոր հերոսներին, կհանձնի բոլոր նրանց, ովքեր չեն հաշտվի Արցախի կորստի հետ. Արա Սահակյան

«Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն ուսումնասիրել է «Իմնեմնիմի» փոդքաստի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ մեղադրանքը և երեկ հրապարակել է իր եզրակացությունը, այն է՝ նրանց հետապնդումը կրում է քաղաքական բնույթ՝ իրավական հիմքի բացակայության պատճառով։ Նրանք մեղադրվում են «խուլիգանություն» կատարելու մեջ՝ փոդքասթի թողարկման ընթացքում ՀՀ վարչապետին և իր կուսակիցներին ուղղված հայհոյանքների համար։ Քրեական գործով փոդքասթերներին սպառնում է 5 տարի ազատազրկում։ ՔԻՀԿ ամփոփ տեղեկանքում նշվում է, որ փոդքասթի վարողները նախապես զգուշացրել էին, որ ընթացիկ հատվածում կիրառելու են հայհոյանքներ, իսկ տեսանյութի քննարկվող հատվածը կրում էր 18+ նշումը։

Հաշվի առնելով, որ վիրավորանքը և ծանր վիրավորանքը ՀՀ-ում ապաքրեականացված են՝ փոդքասթերներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը, լինելով կալանավորված, փաստացի կրում են ազատազրկման պատիժ՝ քրեական օրենքով չնախատեսված արարքի համար։ Այս հանգամանքները ինքնին նշանակում են, որ վերջիններիս կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին։ Ն. Սամսոնյանի և Վ. Սաղաթելյանի նկատմամբ «առցանց խուլիգանության» քրեական մեղադրանքը, ըստ բովանդակության, նույնանում է վարչապետին ուղղված վիրավորանքի համար քրեական հետապնդման հետ։ Բլոգերների դեմ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում նրանք գտնվում են անազատության մեջ, պայմանավորված է բացառապես նրանց օգտագործած թիրախային արտահայտություններով և չի կարող մեկնաբանվել որպես «խուլիգանություն»։

«Փաստորեն Հայաստանում վիրավորանքի «կրկնակի ապաքրեականացումը» կրում է ձևական բնույթ և դրա «փաստացի» հանցակազմը շարունակում է գործել՝ տվյալ դեպքում քողարկված որպես «առցանց խուլիգանություն»։ Իրավունքի անհամաչափ սահմանափակումը առկա է, անկախ այն հանգամանքից, թե այն պայմանավորված է ձևական առումով գործող օրենքով, իրավապահների գործելաոճով, թե օրենքի կամայական մեկնաբանությամբ»,-գրված է զեկույցի մեջ։

Ըստ այդմ, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը կոչ է անում քրեական վարույթում ներգրավված բոլոր մարմիններին՝ կալանքից անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթել յանին, դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող իրավականորեն անհիմն քրեական հետապնդումը, Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթել յանին տրամադրել արդար և համարժեք փոխհատուցում՝ ազատությունից ոչ իրավաչափ հիմքերով զրկված լինելու պատճառով, ձեռնպահ մնալ ապագայում քրեական օրենքի կամայական մեկնաբանություններից և համանման քրեական գործերի հարուցումից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan