Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Արցախի իրավունքներից հրաժարումը հավասարազոր է նոր դավաճանության. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ

Արցախի իրավունքներից հրաժարումը հավասարազոր է նոր դավաճանության: Այս մասին Աժ հայտարարությունների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Իշխան Սաղաթելյանը:

Ներկայացնում ենք հայտարարության ամբողջական գրավոր տարբերակ.

«Սիրելի՛ հայրենակիցներ

Անցած շաբաթ լրացավ Արցախի Հանրապետության 30-րդ հոբելյանը։

Արցախի Հանրապետությունը՝ թեկուզ վիրավոր, թեկուզ խոցված ու տարածքի մեծագույն մասը կորցրած, բայց գոյություն ունի, և,չնայած Ադրբեջանի պնդումներին և ցանկությանը, Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված չէ։ Հիմնախնդրի լուծումը չեն ազդարարել ո՛չ բանակցային գործընթացն առաջնորդելու բացառիկ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, ո՛չ էլ որևէ միջազգային կազմակերպություն։

Եվ ահա այս պայմաններում քննարկվում է Հայաստանի  ապաշրջափակման,Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի, ինչպես նաև խաղաղության և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրեր ստորագրելու հարցը:

Դատելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից, դիրքորոշումներից և իրենց գործունեության փաստացի արդյունքներից՝ կարելի է եզրակացնել, որ այս ճանապարհով գնալու դեպքում մենք ունենալու ենք նոր կորուստներ՝ ապաշրջափակման փոխարեն ունենալու ենք ավելի խոր շրջափակում, դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում ունենալու ենք  տարածքային նոր կորուստներ, իսկ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու  պարզունակ մտադրությամբ վերջականապես կորցնելու ենք Արցախը:

Ադրբեջանի և Թուրքիայի  նպատակը պարզ է և հստակ. նրանք  փորձում են  պատերազմով ձեռք բերած առավելությունները ամրագրել դե յուրե՝ այդպիսով հարցականի տակ դնելով  Հայ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու, զարգանալու, իր ինքնությունը պահելու և, առհասարակ, պետականության ունենալու հարցը:

Նման պայմաններում, երբ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են մեզ պարտադրել իրենց օրակարգը, երբ ակնհայտ ագրեսիա են իրականացնում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ, անհանդուրժելի և անընդունելի է ՀՀ իշխանությունների վարքագիծը։ Այսքանից հետո  գործող իշխանությունը հայտարարում է Թուրքիայից դրական ազդակների մասին, Սյունիքի հայկական տարածքները դավադիր կերպով կոչում է ադրբեջանական անվանումներով՝ տուրք տալով Բաքվի բռնապետի ցինիկ պահանջներին։

Փաստորեն, թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քայլերի ու գործողությունների իշխանական ընկալումն այդպիսին էր։

 Մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության փոխարեն կառավարության ղեկավարը զբաղված է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու՝ ինքնահռչակ և իրականությունից կտրված խաբկանքներով:

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք դեմ չենք խաղաղությանը, խաղաղության ձգտումը մեր գլխավոր նպատակներից մեկն է, բայց տարածաշրջանային խաղաղության հաստատումը ենթադրում է երկկողմանի կամք ու ցանկություն, ինչն ադրբեջանական կողմում իսպառ բացակայում է։ Խաղաղությունը պետք է նվաճվի, հակառակ դեպքում թշնամու կողմից նվիրված խաղաղությունը նոր կորուստների, նոր հայրենազրկման, նոր դժբախտությունների բացահայտ թակարդ է։

Ստեղծված իրավիճակում հապաղումը, Արցախի իրավունքներից, արդար պայքարից հրաժարումը հավասարազոր է նոր դավաճանության։

Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է օր առաջ հստակ և առանց աճպարարության հայտարարել Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ, իհարկե, եթե այլ թաքնված նպատակներ չունի.

- Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիան միջազգային հանրության կողմից պետք է որակվի որպես ագրեսիա՝ այդ եզրույթի ամբողջ իրավաքաղաքական գնահատմամբ,

- արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումն այլընտրանք չունի,

- Ադրբեջանում գտնվող բոլոր  գերիների անհապաղ վերադարձը, ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի դուրս բերումը, պատերազմում միջազգային ահաբեկչական միավորումների մասնակցության վերաբերյալ միջազգային իրավաքաղաքական գործընթացի մեկնարկումը, Արցախի հոգևոր-մշակութային հարուստ ժառանգության պաշտպանությունը պետք է  միջազգայնանան՝ դառնալով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն և  միջազգային քննարկման առարկա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը կենսական անհրաժեշտություն է։ Այս շրջանակում Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսության հերթական անհեռանկար  փորձերը կարող են հարվածել բանակցային գործընթացի մեկնարկին՝ միջնորդ համանախագահության շրջանակում։

Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի ճակատագիրը կանխորոշված չէ, Արցախի ճակատագիրը կախված չէ (ինչպես փորձում են ձեզ համոզել) միայն գերտերությունների կամքից կամ էլ մեկ պաշտոնյայի քմահաճույքից, Արցախի և, ընդհանրապես, հայ ժողովրդի ճակատագիրը մեր ձեռքերում է: Բոլորը թող իմանան՝ Արցախը մեր ժառանգությունն է, մեր անվտանգությունը, մեր անկախությունը, մեր ապրելու և ապրեցնելու բնական իրավունքը,Արցախը մեր հողն ու ջուրն է, արյունը, մեր ինքնությունը:

Շուշին, Հադրութը և Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մյուս շրջանները միմիայն ժամանակավորապես են բռնազավթված թշնամու կողմից»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan