Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ)
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ

Կարևոր փաստ Արման Դիլանյանի մասով՝ 2021 թվականի հուլիսի 9-ի Սահմանադրական դատարանի նիստին ընդառաջ

Կարևոր փաստ Արման Դիլանյանի մասով՝ 2021 թվականի հուլիսի 9-ի Սահմանադրական դատարանի նիստին ընդառաջ

2021 թվականի հուլիսի 9-ին ժամը 11․00-ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով պետք է քննի հունիսի 20-ին տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումները։

Դատավարության մասնակիցների և լրագրողների ուշադրությունն ուզում եմ հրավիրել այն փաստի վրա, որ Սահմանադրական դատարանը չունի նախագահ։

Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու վերաբերյալ որոշում Սահմանադրական դատարանը չի կայացրել հետևաբար նրա պաշտոնավարումն այդ պաշտոնում ապօրինի է, ուստի և նա չի կարող նախագահել ՍԴ նիստերը։

Ասվածի իրավական հիմնավորումներից են, որ ՀՀ Սահմանադրության հոդված 170-ի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ և եզրակացություններ»։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի հոդված 61-ի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր գործունեության կազմակերպման հետ կապված հարցերով ընդունում է աշխատակարգային որոշումներ: Աշխատակարգային որոշումների ընդունման կարգի առանձնահատկությունները սահմանվում են Սահմանադրական դատարանի աշխատակարգով:

Չնայած այն հանգամանքի, որ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին հրավիրվել է ՍԴ հատուկ աշխատակարգային նիստ ՍԴ նախագահի ընտրության օրակարգով և կազմակերպվել է ՍԴ նախագահի ընտրություն (թեկնածության առաջադրում, հարցուպատասխան, մտքերի փոխանակում, քվեարկություն) ի վերջո, ՍԴ աշխատակարգային որոշում չի կայացվել Արման Դիլանյանին ՍԴ նախագահ ընտրելու վերաբերյալ։ Դրա պատճառները կարող են լինել այն, որ 1) մինչ օրս ՍԴ որոշում չի կայացվել Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնից դադարեցնելու վերաբերյալ (հարկ է նկատել, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են ՍԴ 2018 թվականի մարտի 20-ի «Գագիկ Գարուշի Հարությունյանի՝ 2018 թվականի մարտի 24-ից լիազորությունների դադարման արձանագրման մասին» թիվ ՍԴԱՈ-19 աշխատակարգային որոշմամբ), 2) ՍԴ նախագահի ընտրությունն անցկացվել է ՍԴ աշխատակարգի խախտմամբ, մասնավորապես, աշխատակարգի 11-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 12-ի քվեարկության ժամանակ երկու դատավորներ քվեարկել են բաց, սակայն նիստը նախագահող դատավորը չի ընդհատել քվեարկությունը և նոր քվեարկություն չի կազմակերպել։

Հարկ է նկատել, որ Վոլոդյա Հովհաննիսյանը (ով ՍԴ փոխնախագահ է ընտրվել Սահմանադրական դատարանի կողմից, 2015 թվականի Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո) պաշտոնը ստանձնել է «ՀՀ սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին» 10-ը ապրիլի 2018թ․ թիվ ՍԴԱՈ-25 աշխատակարգային որոշմամբ։

Այսպիսով, կրկին նշեմ, որ գոյություն չունի Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու վերաբերյալ ՍԴ աշխատակարգային որոշում, հետևաբար նրա պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի է, ուստի նա չի կարող նախագահել ՍԴ նիստերը, այդ թվում՝ 2021 թվականի հուլիսի 9-ին նշանակված բանավոր ընթացակարգով ՍԴ նիստը։

Տվյալ պարագայում նիստը կարող է նախագահել ՍԴ տարիքով ավագ դատավորը։

Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan