ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Սիրիայի հարցով արտակարգ փակ նիստ կանցկացնի Անհատներն ու միլիոնների ողբերգությունը. Վահե Հովհաննիսյան Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել
9
Կարմիր կետագծերի թեմայով դատական նիստի մասին և ոչ միայն (ուղիղ) Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղու գործարկման եռակողմ հանդիպումը չի կայացել․ մանրամասներ «Մայր Հայաստանը» շարունակում է տնետուն իրազեկման աշխատանքները (տեսանյութ) Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. ՏԱՍՍ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութ) Ասադը լքել է Սիրիան․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Ոչ ադեկվատի վտանգավոր թեզերը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դամասկոսը գրավված է, Ասադը լքել է երկիրը. Թուրքիան զավթեց Սիրիան, հաջորդը... Փաշինյանը Փարիզում բոլ-բոլ նկարվել է. Մակրոն, Թրամփ, Մասկ... Պատերազմ Արցախում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր Սիրիայի հարցով արտակարգ փակ նիստ կանցկացնի Կարմիր կետագծերի թեմայով դատական նիստի մասին և ոչ միայն (ուղիղ) Ամերիկյան շահերը Սիրիայում շատ հստակ են. Սուրեն Սարգսյան Սիրիական ընդդիմությունը վերահսկում է Տարտուսը, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան Սիրիայում հայկական համայնքի ազգային առաջնորդարանն ուղերձ է հղել սիրիահայերին Հայաստանի իշխանության բառապաշարն ու մոտեցումները ևս բարոյալքման տանող քայլեր են Անհատներն ու միլիոնների ողբերգությունը. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանը ձևափոխում է օկուպացված Արցախի նախագահի նստավայրը Հայաստան-Իրան-Հնդկաստան երթուղու գործարկման եռակողմ հանդիպումը չի կայացել․ մանրամասներ «Մայր Հայաստանը» շարունակում է տնետուն իրազեկման աշխատանքները (տեսանյութ) Քաղաքական պայքարը ապագայի նախագծերի պայքար է, այսինքն' մտքի, երեւակայության ու կամքի Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում. Վարդան Ոսկանյան Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան Նիկոլը ժողովրդին հաց ու անվտանգություն չի կարող տալ, բայց կարող է տարատեսական շոուներով լավ զբաղեցնել Երկրաշարժ Հայաստանի Գառնի գյուղից 9 կմ հարավ-արևելք Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա. ՏԱՍՍ Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն (տեսանյութ) Դամասկոսում պարետային ժամին էլ պայթյուններ են արձանագրվել Բաշար ալ-Ասադը «մեծ հավանականությամբ» զոհվել է Սա Թուրքիայի դերի, հեղինակության աճն է և դրան հակառակ Ռուսաստանի, Իրանի իմիջի անկումն է, ազդեցության թուլացումը. Ռուբեն Մելքոնյան Ասադը լքել է Սիրիան․ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Մեծահոգաբար 48 ժամ՝ Ալեն Սիմոնյանին իր սուտը հերքելու համար․ Գեղամ Մանուկյան Հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. Աբրահամյան Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆ «Եթե Նիկոլ Փաշինյանին սկսի հետաքրքրել Ալեն Սիմոնյանի անձնականը, այնտեղ շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ կլինեն». Բորիս Մուրազի (տեսանյութ) Հերթական ահազանգը․ անգամ բարեկարգումը չեն կարողանում անվնաս իրականացնել (տեսանյութ) Ոչ ադեկվատի վտանգավոր թեզերը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Փարիզում կայացել է Ուկրաինայի և Վրաստանի նախագահների հանդիպումը Նիկոլն էլ Ալիևի «Աղազարյանն» է. Արմեն Աշոտյան Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև. Վահան Կոստանյան

Ուղիղ հրահանգների նոր «սերիան»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. \Ինչի՞ մասին էր ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի երեկվա ճառը՝ ԱԺ ամբիոնից: Նկատի ունենք նրա ելույթի հատկապես դատ-դատաստանին, դատարաններին, դատավարությունների ձգձգումներին վերաբերող հատվածը, որը փաստացի կառավարության նիստերից մեկում սկանդալային հրահանգ-ելույթի շարունակությունն էր: Մեծ հաշվով, դա գրեթե անսքող, այսինքն՝ վատ քողարկված, տո՛, կոնկրետ հատվածներում ոչ էլ քողարկված հրահանգ էր առ դատավորները: Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն դուր է գալիս այն հանգամանքը, որ ինքը, չունենալով դրա իրավունքը, չարաշահելով զբաղեցրած պաշտոնը, հրահանգներ է իջեցնում դատական համակարգին, դատավորներին, թե ինչն ինչպես անեն, ում դատեն, ում չդատեն, ինչ արագությամբ դատեն, ինչպիսի դատավճիռներ կայացնեն:
Օրինակ՝ նա ասում է, ավելի ճիշտ, կներեք, մուննաթ է գալիս, թե՝«աղմուկ-աղաղակով, դիմակ-հրազենով կասկածյալների ձերբակալությունների տեսարանները և ապա այն փաստը, որ մի քանի օրից այդ նույն կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրային գիտակցության մեջ»: Չէ, հասկանում ենք, որ այդ դիսոնանսը հասարակության շրջանում չէ, այլ ինքն է նեղվում, որ իր իսկ հրահանգով ու իրեն դուր գալու համար արված այդ «աղմուկ-աղաղակով ձերբակալությունները», այդ «մասկի շոուները», այդ «ասֆալտին փռելը», այդ ամենը հատուկ նկարելն ու տարածելը կարճաժամկետ էֆեկտ են ունենում, և հասարակությունը արագ տեսնում է, թե ինչ փուչիկ գործերի հետ գործ ունենք: Մի խոսքով, պարզ է, թե ինչ էր երեկ ուզում ասել Փաշինյանը, գործնականում դատավորների վրա ճնշում էր գործադրում, թե՝ «արագ-արագ դատեք, միայն մեղադրական դատավճիռներ ընդունեք, ոչ մեկին կալանքից բաց մի թողեք»:
Դե, բանտաոստիկանական ռեժիմ է, ուրիշ ինչ պիտի անեին: Մնում է, որ եժովյան «տրոյկաներ» ներդնեն: Հա, երեկ Փաշինյանը նաև իր իշխանության ոչ վաղուցվա փառահեղ անցյալն էր հիշել: Ասաց, թե՝ 2019 թվականին դատարանների մուտքերը շրջափակել էին... «արդարադատության դռները բացելու համար»: Սա ասում է մի վարչապետ, որի պաշտոնավարման շրջանում բանտում հացադուլից քննության տակ գտնվող մարդ է մահացել, դատարանի դահլիճում շինծու գործով մեղադրվող է մահացել, կամ նրան հասցրել են մահվան: Սա ասում է մի վարչապետ, որի պաշտոնավարման շրջանում «նորմա» են դարձել կամայական կալանավորումները, կալանքով խոշտանգելը, վատառողջ մարդկանց նպատակային կերպով բանտային պայմաններում պահելը...
Իսկ ինչ վերաբերում է 2019-ին դատարանների շրջափակմանը, ապա դա ոչ թե «արդարադատության դռները բացելու» ակցիա էր, այլ դատական համակարգը գործադիր իշխանության կրնկի տակ կոխելու քաղաքական ակտ: Դա իշխանության թևերից մեկը զավթելու, ըստ էության, իշխանազավթում իրականացնելու նպատակ հետապնդող վայրագ գործողություն էր՝ իր հետագա ծանր դրսևորումներով...»
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan