Այս միտքը մեր օրվա և ապագայի պայքարի, Հայոց միջնաբերդի և Արցախի կորստյան հետ չհաշտվելու, վերակազմակերպման և նոր հաղթանակների կերտման ուղենիշն է
Դիտել նաև
««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան
Մենք քիչ թե շատ գործոն էինք, քանի դեռ կար հայկական Արցախը․ Վահե Դավթյան
«16 տարի առաջ Փաշինյանը հրապարակեց հողերը հանձնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան
«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան
Թոհուբոհի մեջ երեկ աննկատ մնաց Հրանտ Բագրատյանի՝ Սևանում ունեցած ելույթի հետևյալ դրվագը. «Մինչ 1993 թ.՝ Քարվաճառի հաղթանակը, Ծիծեռնակաբերդ չէի գնում, հիմա էլի չեմ գնալու»։
Իհարկե, խոսքը ուղիղ իմաատով Ծիծեռնակաբերդը մերժելու կամ Հայոց ցեղասպանության խնդիրն անտեսելու մասին չէ։
Դրանք խորը, շատ խորը բառեր են։ Այդ խորության ամեն շերտում մի կարևոր ուղերձ կա թաքցրած։
Դա և' սուգ է, և' բողոք, և' վրեժ, և' պայքար։
Դա հայ ժողովրդին համախմբում և հաղթանակ բերող գերխնդիր է, համազգային ընկճախտից դուրս գալու միջոց։
Չեմ ուզում բացարձականացնել պարոն Բագրատյանին, բայց այս միտքը մեր օրվա և ապագայի պայքարի, Հայոց միջնաբերդի և Արցախի կորստյան հետ չհաշտվելու, վերակազմակերպման և նոր հաղթանակների կերտման ուղենիշն է։
Այն, առանց չափազանցության, մեր հառնումի և վերանվաճումների բանաձևն է։
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից