«Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ)
22
Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» Պատերազմ Արցախում
«Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով

«Գլխավոր դատախազությունը գոյություն չունի մեր հանրապետությունում՝ որպես պետական ինստիտուտ». Հովհաննես Խուդոյան. Տեսանյութ

«Օրենքի փոփոխություններում ամենախնդրահարույցը երևի թե արդեն իսկ եղած գործը դատավորից վերցնելու և մեկ այլ դատավորի հանձնելու նախաձեռնությունն է, որի պրակտիկան ես ոչ մի տեղ չեմ տեսել: Դա իրավաբանությունից կիլոմետրերով հեռու որոշում է»,-168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն Դիալոգ»փաստաբանական գրասենյակի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում» կատարված փոփոխություններին, ըստ որի՝ մասնավորապես ընդլայնվում են Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) լիազորությունները:

Նրա խոսքով՝ այժմ կա նման կարգավորում, երբ կարող է դատավորից գործ վերցվել, եթե դատավորը առողջական խնդիրների պատճառով չի կարող գործ քննել:

«Բայց հիմա խոսքը ոչ թե օբյեկտիվ անհնարինության մասին է, այլ դատարանի գործողությունները գնահատման ենթարկելու: Այսինքն՝ եթե որևէ դատավորի աշխատանք չի գոհացնում, կարելի է այդ գործը վերցնել ու տալ ուրիշ դատավորի՝ պատճառաբանելով, որ նա լավ չի տիրապետում: Խնդիրն այն է, որ այն դատավորը, որը լավ չի տիրապետում դատական պրոցեսներին, պետք է ընդհանրապես դատավոր չլինի: Եթե նա պարբերաբար խայտառակ խախտումներ է թույլ տալիս, կա համապատասխան ընթացակարգ՝ կարգապահական պատասխանատվության մեխանիզմներով»,-նշեց փաստաբանը:

Ըստ նրա՝ ԲԴԽ-ն այս փոփոխությունների համաձայն՝ կարող է կամայական մի գործ համարել խիստ բարդ և որոշել դատավորների եռյակ, որոնցից վիճակահանությամբ որոշվելու է՝ ով է քննելու տվյալ գործը:

«Բայց ԲԴԽ-ն նախ պետք է գնահատի, որ այս գործը կարևոր է, պատասխանատու. ի՞նչ չափանիշերով է գնահատելու: Պիտի ծանոթանա գործի նյութերին, որը, ենթադրենք, բարդ, 100 հատորանոց գործ է ու գտնվում է Առաջին ատյանում, պիտի գնահատի՝ բա՞րդ է, թե՞ ոչ: Ընդ որում, ԲԴԽ-ն ամբողջական կազմով պետք է գնահատի գործի բարդությունը»,-ասաց Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ ԲԴԽ-ն այս պարագայում պետք է կատարի Առաջին ատյանի դատարանի դեր:

Փաստաբանի կարծիքով՝ իրականում այս փոփոխությունների հետևում թաքնված է այն, որ այդ բարդագույն գործերը լինելու են այն գործերը, որոնք ունենալու են քաղաքական ենթատեքստ:

«Այո, գուցե խնդիր է, երբ առաջին օրը դատավոր դարձած անձին տալիս են քննելու պետական դավաճանության վերաբերյալ գործ: Հնարավոր է, որ այդ դատավորը պատրաստ չլինի նման գործ քննել, բայց եթե շարժառիթն անկեղծ է, ուղղակի կարելի է ստաժով որոշել, որ դատավորը կարող է ծանր հանցագործություններ քննել 2 տարի աշխատելուց կամ որոշակի վերապատրաստում անցնելուց հետո»,-ասաց Հովհաննես Խուդոյանը:

Նրա խոսքով՝ այսպիսով դատական համակարգը հաստատ ավելի գրավիչ չի դառնալու, որովհետև ուղղակիորեն օրենքի այս փոփոխությունները կոչված են դատարանների անկախությունը խաթարելուն, քանի որ, եթե նույնիսկ ԲԴԽ-ն այն կառույցն է, որը պետք է վերահսկի ընդհանուր դատական համակարգի անխափան աշխատանքը, նման միջամտությունն առանձին վարույթներին ուղղակիորեն սպանում է դատական համակարգի անկախությունը, և իրեն հարգող որևիցե մասնագետ կրկին կմտածի՝ ինքը ցանկանո՞ւմ է դատավոր դառնալ, թե՞ ոչ:

Հաշվի առնելով այս փոփոխությունների՝ սահմանադրականության հետ խնդիրներ ունենալու ակնառու օրինակները, Հովհաննես Խուդոյանը հույս հայտնեց, որ այն ամեն դեպքում կվիճարկվի Սահմանադրական դատարանում:

«Այս բոլոր ապօրինությունների մեղավորությունը գալիս է իրավապահ համակարգի բուրգի վերևից, ոչ թե հիմքից, որովհետև Գլխավոր դատախազությունը գոյություն չունի մեր Հանրապետությունում՝ որպես պետական ինստիտուտ, որովհետև այնքան հանցագործություն, որ կատարվել է, ու աչք է փակվել դրա վրա, մատների վրա չես հաշվի»,-ասաց Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբանը ցավում է, որ իրավապահ համակարգում ապօրինություններ կատարած մարդիկ, բացի արժանապատվություն չունենալուց, չունեն նաև պարզ ինքնապահպանման բնազդ:

«Ծանր հանցագործություններ են կատարել, և սրանց համար պատասխան տալու ժամանակը մոտ ապագայում գալու է, հարցերը տրվելու են»,-նկատեց Հովհաննես Խուդոյանը:

Հարցին, թե ինչու է կոնկրետ աղմկոտ դրվագներով դատախազությունը ոչ թե անմիջապես գործ հարուցում, այլ դրանք ուղարկում կամ ԱԱԾ, կամ ՀՔԾ, Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ դատախազությունն այնքան է թաթախվել այս իշխանությունների ապօրինությունների մեջ, որ նույն թիմի մաս է կազմում:

«Քաղաքական, ռազմական և պետական ճգնաժամի պատասխանատուն ոչ այնքան գործադիր կամ օրենսդիր իշխանությունն է, որքան գլխավոր դատախազությունը: Երբ նայում ենք պետական ինստիտուտների՝ միմյանց հետ աշխատանքի հարաբերակցությանը, այն կառույցը, որը կարող է զսպել այս ամենը, ոչինչ չի անում: Հանրապետության վերջին 2-3 տարիների բոլոր պրոբլեմների պատճառը պետք է փնտրել գլխավոր դատախազության շենքում, որովհետև այնտեղ առաջնորդվում են ոչ թե իրավաբանությամբ, այլ քաղաքական իրավիճակով»,-եզրափակեց Հովհաննես Խուդոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>