Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Առաջին ընտրությունները՝ Թուրքիայի և «նոր հայերի» մասնակցությամբ

Գիտե՞ք Ալիևը ինչու է այդքան ցուցադրական լկտի պահում իրեն, մեր՝ ծուխը չմարած քաղաքներում, գյուղերում ձնագնդի խաղում, եկեղեցիների բակում թեյ խմում, մեր կառուցած դպրոցների կողքով ավտոդրայվ անում.

- Որովհետև նոյեմբերի 10-ից հետո Հայաստանում իշխանություն չի փոխվել, ու Ալիևն ինքը զարմանում է համահայկական անկարողության վրա. հանդուրժել մեկին, ով մսխեց ազգային բոլոր երազանքները։

- Որովհետև Երևանում հնարավոր է, թեկուզ բերովի, թեկուզ վարչական լծակով հաջակցություն կապիտուլյանտի ու մի սերունդ զոհածի հանրահավաք անել։

- Որովհետև իբր կրթվածն ու իբր «ոչ ժեխը» տանը նստած փիլիսոփայում է, թե՝ «լավ, ասենք՝ Նիկոլը գնա, բայց հարմար թեկնածություն դեռ չկա»։

- Որովհետև 17-ի հարթակի ազդեցիկ հատվածին, երբ շաբաթներ շարունակ համառորեն հուշում ես, բացատրում՝ որն է ճիշտը, ինչ պետք է անել հաջողության համար, ու նրանք համառորեն չեն անում, դու հասկանում ես, որ նույնիսկ ա´յս պահին ոմանք անձնական կամ խմբակային շահերով են առաջնորդվում, ապագա ԱԺ-մանդատների կամ հնարավոր կոալիցիոն կառավարության փայերի հաշվարկի հոգեբանության մեջ են։

Ալիևը ցուցադրաբար ստորացնում է մեզ, որովհետև մենք կորստի ցավ չենք ապրում։ Մեր հավաքական միտքը և իրական աղետի ծավալները անհամապատասխան են։ Մենք ապրում ենք միջին կոմերսանտի փիլիոսափությամբ։

Ալիևը ցուցադրաբար ստորացնում է մեզ, որովհետև մենք սխալմամբ «ժեխ» ենք անվանում չկրթված ու չքավոր մի խավի, այնինչ այդ բառն ավելի բնութագրական է մեր վերնախավերին։

Հետպատերազմական ընտրությունները

Քանի որ արագ արտահերթ ընտրությունների տարբերակն ավելի առարկայական է դառնում, կարևոր է հասկանալ այդ ընտրության հիմնական պարամետրերը.

- Դրանք անցնելու են Ալիևի և Էրդողանի անմիջական մասնակցությամբ։ Նման բան մեր ընտրական մշակույթում առաջին անգամ է լինելու։ Եվ նրանք փորձելու են իրենց քայլերով, հայտարարություններով և այլ գործիքակազմերով ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Հայաստանյան քաղաքական վերնախավերը չունեցան լրջության բավարար աստիճան՝ հասկանալու համար, որ ընտրություններ պետք է անցկացվեն միայն այս ռիսկը չեզոքացնելուց կամ գոնե նվազեցնելուց հետո։

- Առաջիկա ընտրություններին լինելու է նոր ընտրազանգված, որն առաջին անգամ ընտրություններին մասնակցելու է կազմակերպված, ինստիտուցիոնալիզացված՝ Նոր Հայաստանի հայը՝ հայ առանց պետության։ Այս մարդիկ միշտ եղել են, նույնիսկ՝ մեծ քանակով, ովքեր պետության և պետականության գաղափարները էվոլյուցիոն ոչ լիարժեք աճի պատճառով չեն ընկալել։ Բայց նրանք միշտ եղել են ցաքուցրիվ։ Հիմա նրանք՝ «հայ՝ առանց պետության» իրական կազմակերպված ընտրազանգված են։

- Ընտրություններն անց են կացվելու պետական համակարգի գրեթե 100 տոկոսանոց պարալիզացման պայմաններում։

Ի՞նչ սպասել գործող վարչապետի պայմաններում արագ, արտահերթ ընտրություններից։ Հավանականությունը, որ կհաջողվի ձևավորել սոլիդ իշխանություն, որը կկայունացնի վիճակը, շատ փոքր է։

Ավելի հավանական է, որ պետության կազմաքանդման պրոցեսները չի հաջողվի կասեցնել, դրանք ինտենսիվորեն կշարունակվեն։ Եվ որոշ ժամանակ հետո, նոր պատմական իրողությունների և նոր ռիսկերի ներքո, կստեղծվի նոր իրականություն։

Սա է իրականության, մթնոլորտի և հեռանկարի համառոտ նկարագիրը, որի առկայությամբ մենք ուզում ենք գնալ արագ արտահերթ ընտրությունների։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>