Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
11
Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացուն՝ Միացի՛ր, որ փոխենք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. փաստաբան Ոչ թե խոստանալ, այլ բացատրել ՔՊ վարչության անդամը ՔՊ–ի նախընտրական փիառ է անում ՀԷՑ–ի սեփականատերերի հաշվին. ՀԷՑ Վերահսկողական կոմիտե Ինչո՞ւ է ՀՀ-ում ՌԴ դեսպանը գնացել ԿԸՀ. Հովակիմյանի պարզաբանումը Այսօրվա Հայաստանում կա քաղաքական էլիտայի ճգնաժամ. քաղաքագետ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով 6 զոհ կա, որոնցից 2-ը՝ երեխաներ են Ու՞ր են գնում և ինչի՞ն են ծառայում Երևան քաղաքի բյուջեից հատկացումները (տեսանյութ) Գլխավոր դատախազը մերժել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը վերացնելու միջնորդությունը Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում 2026 թվականի մարտը ամենատեղումնառատ էր Հայաստանի համար Շիրակի մարզում վթարի հետևանքով կա 6 զոհ, 3 վիրավոր Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Մեր առաջարկած Հայաստանը պետք է լինի փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու Հայաստան. Գագիկ Ծառուկյան «Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը «Միասնության թևերի» հետ. հայտարարություն

Մխոն նախարար, իսկ Հովոն ԵՊՀ ռեկտոր

Politik.am-ը գրում է․ Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ, սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը կաշվից դուրս գալով ուզում են օր առաջ անցկացնել ԱԺ-ում Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքը: Օրենքի կարեւոր կետերից մեկն այն է, որ ԲՈւՀ-երը պետք է ազատվեն 65-70 տարեկան բոլոր ամբիոնի վարիչներից,  ռեկտորները ընտրվեն բուհ-ական խորհուրդների կողմից, որտեղ Կառավարության ներկայացուցիչները կլինեն 5-ը, իսկ բուհ-ի ներկայացուցիչները` 4-ը: Այսինքն ԲՈւՀ-ը իրենով որևէ էական որոշում չի կարող կայացնել ու ամեն բան  որոշվելու է կառավարությունում: Հետաքրքիր է, որ նման քայլի են գնում մարդիկ, ովքեր մշտապես խոսել են ԲՈւՀ-երի անկախության անհրաժեշտության մասին:

Մեր տեղեկություններով, իշխանական այս զույգը ցանկանում է վիճահարույց կետերով լի այս նախագիծը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ձեռքով բերվի Ազգային Ժողով, որը բնականաբար միանգամից կյանքի կկոչվի, որից հետո շատ արագ կազատվեն նախարարից, իսկ նրա փոխարեն ԿԳՄՍ նախարար կդառնա Մխիթար Հայրապետյանը, իսկ Հովհաննես Հովհաննիսյանի մանկության երազանքը ԵՊՀ ռեկտոր դառնալն է, ինչն այսօր ուղղակի անհնար է, բայց նշված փոփոխությունների դեպքում արդեն նախարար դարձած Մխիթար Հայրապետյանը մեկ որոշմամբ կարող է իր գործընկերոջը դարձնել ԵՊՀ ռեկտոր:

 Որպեսզի պատկերացում կազմվի, թե ովքեր են ուզում կրթական ամբողջ համակարգը կենտրոնացնել իրենց ձեռքերում, պետք է մի քանի դրվագ հիշել իրենց գործունեությունից: Մխիթար Հայրապետյանն, ի պաշտոնե, նաև սպորտի ոլորտի պատասխանատուներից է: Վերջին երեք տարիներին մենք տեսնում ենք, թե ինչպիսի անկում կա սպորտի ոլորտում: Ոլորտի աղետալի վիճակի լավագույն վկայությունն աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի հեռանալն էր Հայաստանից, որը կապված է իշխանությունների անտարբերության հետ: Սորոսական Հովհաննես Հովհաննիսյանն էլ ԵՊՀ-ում եղել է Աստվածաբանության ֆակուլտետի շարքային դասախոս: Նա մինչև պատգամավոր դառնալը հայտնի է եղել նրանով, որ քարոզչական աշխատանքներ է իրականացրել հայկական ավանդական արժեքների և եկեղեցու դեմ, ընդ որում արևմտյան հիմնադրամների ֆինանսավորմամբ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>