Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

Երեկ բարդ օր էր. հետևությունները. Վահե Հովհաննիսյան

Պետական ռեսուրսի և մի խումբ օլիգարխների տոտալ ներգրավմամբ՝ Փաշինյանը հանրահավաք արեց. զուգահեռ՝ խոշոր և մոտիվացված հանրահավաք էր Բաղրամյան պողոտայում՝ հաջակցություն հայկական բանակի և Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվել, թե որ հրապարակում որքան մարդ կար՝ անիմաստ զբաղմունք է։

Իրավիճակի գնահատման այլ օբյեկտիվ ու կարևոր չափորոշիչներ կան։ Փաշինյանն ասելիք չուներ, ցաքուցրիվ տեքստեր էր ասում, իրավիճակի լուծում չէր տեսնում և չէր առաջարկում։ Երեկ նա մարդկայնորեն արձանագրեց իր սնանկությունը. իշխանության գալուց 2.5 տարի հետո վարչական ռեսուրսով բերովի մարտի 1-ի հանրահավաք-երթ անել, սեփական դեֆոլտի արձանագրումն է։ Իսկ իրավիճակը փակուղային է։ Պետական համակարգը չի աշխատում, Երևանի կենտրոնը պարալիզացված է, հիմնական փողոցը դարձել է վրանային քաղաք։ Իշխանությունը չգիտի՝ ինչ անել։

Բանակը հայտարարել է, որ այս իշխանությունը երկիրը հասցրել է կործանման եզրին։ Աննախադեպ վիճակ է ստեղծվել՝ բանակը, նախագահը, Վեհափառը, Ակադեմիան, Մայր բուհը, բազմաթիվ այլ բուհեր, սփյուռքի կառույցները, ռուսահայ բիզնես էլիտան, տասնյակ կուսակցություններ, հարյուրավոր Հկ-ներ, մտավորականությունը, հարյուր հազարավոր մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը։ Իսկ կառավարության ղեկավարը չի հեռանում, բայց և՝ չի առաջարկում ոչ մի ծրագիր՝ քաղաքական լուծումներով իրավիճակի լիցքաթափման։ Խնդիրն այն է, որ Փաշինյանը չի կարող ամեն օր վարչական ռեսուրսով հանրահավաք անել, չի կարող ամեն օր ողջ պետական համակարգը գործից կտրել և բերել հրապարակ։ Ինքը սա փայլուն հասկանում է։ Իսկ ընդդիմությունն ունի մոտիվացված 15-20 հազար, որն ամեն օր կարող է դուրս գալ փողոց։ Բայց նույնիսկ սա չէ ամենակարևորը։ Պետությունը չի կարող գոյատևել հանրահավաքներով։

Այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի։ Սա չի կարող շատ երկար շարունակվել։ Հետպատերազմյան վիրավոր երկիրը չի կարող երկար մնալ չաշխատող վիճակում. անվտանգություն, տնտեսություն, գերիներ, բանակցություններ, բանակի վերազինում-վերակազմավորում, սահմաններ... ինչպե՞ս պետք է այս ամենը արվի։

Բաղրամյան պողոտան

Հայաստանի ամենակարևոր կետն այսօր Բաղրամյան պողոտան է։ Եվ երեկ արձանագրված ամենակարևոր հետևությունը հետևյալն է. Հայաստանի օրակարգը և զարգացումների տրամաբանությունը որոշվում է Բաղրամյան պողոտայում։ Այն պողոտայում գտնվող երեք ինստիտուտներն առաջիկայում գտնելու են լուծումներ՝ պետությունը կոլապսի չտանելու համար. Նախագահի նստավայր։ Առ այս պահը Արմեն Սարգսյանը կատարում է զուսպ և հավասարակշռված քայլեր, և իր երեկվա հայտարարության մեջ ֆիքսել է, որ նախագահը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ բանակցությունների սեղանի շուրջ համախմբելու քաղաքական ուժերին, տարաձայնությունները հարթելու և փոխադարձ ընդունելի լուծուներ գտնելու նպատակով։

Ազգային Ժողով։Առ այս պահը ԱԺ մեծամասնությունն իրեն դրսևորում է բացարձակ անպատասխանատու, որպես պետության տակ դրված ռումբ։ Բայց դրա լիմիտը սպառվում է. Կամ կլինեն վերաիմաստավորումներ, կամ ժողովուրդը կապացուցի, որ այս ԱԺ-ն արդեն ժողովրդինը չէ։ Ուսապարկը չի գիտակցում սահմանադրությամբ իր դերը, իսկ դա նշանակում է, որ մոտ է այն օրը, երբ մեկն ու մեկը կհայտարարի. «Պահակախումբը հոգնել է»։ Ընդդիմություն։ Երեկ պարզ դարձավ հետևյալը. ընդդիմությունը ստացել է լիակատար նախաձեռնություն, և նրա որակից ու որոշումներից է մեծապես կախված հետագա ընթացքը։ Կամ արվում են անհրաժեշտ հետևություններ՝ բովանդակային, որակական, կազմակերպչական, ռեսուրսային և այլն, ու հաշված շաբաթների ընթացքում Հայաստանում լինում է նոր իշխանություն, կամ սկսվում է հիասթափության փուլը այս հարթակից, շատերի մոտ ավարտվելու է բարոյական պատասխանատվության պահը՝17-ի կամ 6 –ի կամ մի այլ թվով ձևաչափի հանդեպ։ Ու արագ կհայտնվեն նոր մարդիկ, նոր հարթակներ, ու կլինի նոր պրոցես։ Բարդ օրվա շարունակությունը Խնդիրը մտնում է տեխնիկական լուծումների փուլ։ Փաշինյանը հասկացել է, որ այսպես այլևս չի կարողանալու կառավարել։ Հոկտեմբերին սահմանադրական փոփոխություններ, հրապարակային կաշառքի էժան փորձ նախագահին, նորից արտահերթի թեմա, իբր կոնսուլտացիաներ, ռեպրեսիաների սպառնալիքներ՝ դրանք դատարկ խոսքեր են։ Նա հրապարակային բլեֆերի է գնում, բայց տագնապն օր օրի ուժեղանում է, պետական կոլապսը դառնում է ակնառու։ Մյուս կողմից՝ ընդդիմությունը չի գտնում իր մեջ նկատելի որակական և կազմակերպչական անհրաժեշտ ռեսուրսներ։ Երեկվա բարդ ու կարևոր օրվանից հետո այսօր պրոցեսը չտեղափոխել ԱԺ, որտեղ կա 2 ընդդիմադիր մեծ խմբակցություն, օրը չսկսել ԱԺ-ի դիմաց մեծ հավաքով, երբ ունես մոբիլ ու մոտիվացված հազարավոր համախոհներ՝ անկեղծ դժվար է հասկանալ։ Մի բան հստակ է՝ իրավիճակը պահանջում է քաղաքական լուծում։ Հաղթել բանակին և հաղթել շաբաթներով փողոցում կանգնած մոտիվացված տասնյակ հազարներին՝ հնարավոր չէ։ Պետք է գտնել լուծումներ։ Եվ վերջում մի նկատառում. Փաշինյանը վերջին օրերին իր համար նոր կարգախոս է գտել՝ «վերջ թավիշին», և հաճախ է այն կրկնում։ Ես չգիտեմ, թե ով է նրա խորհրդատուն, բայց, կարծում եմ, դա լավ բանի չի բերի։ Կա մի հետաքրքիր պատմություն, որը քչերը գիտեն՝ թե ինչպես ծնվեց և ով պնդեցչարաբաստիկ «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը.ինչպես գիտենք՝ դա վերջացավ ողբերգությամբ։ «Վերջ թավիշին»-ը դրա նման մի բան է, երբ դա ասում ես, քո դեմ արմատական տրամադրությունները կտրուկ սրվում են՝ նման մթնոլորտում, աճող ագրեսիայի պայմաններում, փողոցում տասնյակ հազարավորների առկայության պայմաններում և թարմ Եռաբլուրի պարագայում նման բան չեն ասում։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ Փաշինյանին պետք է տալ պետական մակարդակով երաշխիքներ՝ խաղաղ և արագ հեռանալու դեպքում։ Ի դեպ, ինձ հետ շատ շատերը համաձայն չեն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>