Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Ավինյա՛ն, քաղաքացիները հորդ բան են փոխանցում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
26
Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Փետրվարի 1-ից բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումները (տեսանյութ) Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ընտրություններից առաջ Փաշինյանին նոր կոնֆետ է պետք. Արթուր Խաչատրյան Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել Շուտով հարկայինը կարող է թակել ձեր դուռը և տուգանել. Նաիրի Սարգսյան Բաքվում ԱԳՆ են կանչել Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոք ներկայացրել Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) Բոյկոտի իրազեկում՝ հանրային տրանսպորտում (ուղիղ) Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը Բոյկոտում ենք տրանսպորտի թանկացումը (տեսանյութ) «Անուններ տուր, ա՛յ կեղծարար»․ Գագիկ Համբարյան Գառնիում թոռը ժառանգություն չստանալու պատճառով է կոտրել տատի շիրմաքարը. մանրամասներ Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ» Օրվա իշխանություններին, փաստորեն, միայն առաջիկա ընտրություններն են հետաքրքրում և իշխանությունը պահելը, ուրիշ ոչինչ. «Փաստ» Ո՞ւմ լավ ապրելու համար պիտի վճարենք բոլորով. «Փաստ» ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում խայտառակ իրավիճակ է. Գառնիկ Դանիելյան Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ Վահագ Ռաշը ներկայացրել է նոր երգ՝ Պարույր Սեւակի խոսքերով. Տեսանյութ Հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի ժամանակ գողացված «Ուրալ»-ը Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել Ավինյանին փոխարինողի նոր անուն է շրջանառվում Նոր փոխվարչապետ կունենանք Անհետ կորածների ծնողները խորհրդարանական լսումների կմասնակցեն Լևոն Քոչարյանն անդրադարձել է ԵՄ երկակի ստանդարտներին ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է. Լավրով «Խոպանչիներին» Ռուսաստանից տեղափոխենք Աֆրիկա, մինչև մտնենք ԵՄ․ «Կարճ ասած» Ինչու են Փաշինյանն ու իր «թրաշամանուկները» բարձրացնում ուղեվարձերն ու հարկերը․ Նաիրի Հոխիկյան (տեսանյութ) Նիկոլին ու իր խմբակին գցելու ենք հենց իրենց թակարդը․ ի՞նչ են ասում քաղաքացիները․ «Մայր Հայաստան» ավագանու անդամ (տեսանյութ) Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Սա աննախադեպ և բացառիկ երևույթ է հայ-չինական հարաբերությունների պատմության ընթացքում. Սուրեն Սարգսյան Արամ Վարդևանյանն ու դատախազը վիճաբանեցին

Փաշինյանը կտրվել է իրականությունից, չի հասկանում՝ իրենից ինչ են ուզում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Արշակ պապին 2018 թվականի ապրիլի 18-23-ը մասնակցել է Երևանում բողոքի ակցիաների, ասում էր՝ հեղափոխությունը ես եմ արել։ Ու ասում էր՝ թալան են բերելու բաժանեն իրեն, թոշակի հետ միասին ահագին գումար կգա, լավ ապրի։ Արշակ պապին վերջին անգամ Հայաստանից դուրս է եկել 1987 թվականին։ Ասում էր՝ էնքան եմ ուրախանում, որ տեսնում եմ արտասահմանից տարեցներ են գալիս Հայաստան, տարեցները կարողանում են աշխարհ ման գալ, ես էլ եմ ուզում։ Արշակ պապին 2018-ին էլ է ձայն տվել Նիկոլին, 2021-ին էլ։ Երեկ ասում է՝ լսեցի՞ր դրան, իմ վրա էլ մունաթ եկավ։ Ես, ասում է, գիտեի իմ ու իմ թոռների, իմ աղջկա համար եմ հեղափոխություն անում, բանից պարզվում ա՝ հեղափոխությունը արել եմ էս․․․ բառը չեմ օգտագործի, թե ինչպես բնորոշեց ՔՊ-ին։ Իմ հաշվին եկան մարդ դարձան, իմ վրա մունաթ են գալի՞ս։

Նիկոլ Փաշինյանը աղքատների, թոշակառուների, նպաստառուների, գործազուրկների, այսինքն՝ բնակչության ավելի քան մեկ միլիոնի վրա մունաթ է գաիս, ասում է՝ աղքատ եք, որովհետև անգրագետ եք, գնացեք կրթվեք, աշխատեք, ես պատասխանատու ե՞մ։ Պետությունը ինքն է ղեկավարում, բայց ժողովրդի վիճակի համար պատասխանատուն ինքը չէ։ Այստեղ էլ է թռնում պատասխանատվությունից։ Արշակ պապիկի ու իմ խոսակցությանը միանում է նաև նրա կինը ու հարցնում՝ իմ տղեն, որ բարձրագույն կրթություն ունի, շինարարություն  անում, բա դո՞ւ ինչ կրթություն ունես, որ վարչապետ ես։

2018 թվականի հեղափոխության օրերին եթե Նիկոլ Փաշինյանն ասեր ժողովուրդ, ես ձեր սոցիալական վիճակի, աղքատության համար պատասխանատու չեմ, ինձնից յան տվեք, որտե՞ղ կհայտնվեր։ 2018 թվականին ասում է՝ ժողովւորդ ջան, դուք աշխատասեր եք, քարից հաց եք քամում, օրն ի բուն աշխատում եք, բայց աղքատ եք, որովհետև ձեզ թալանում են։ Հիմա ասում է՝ չէ, թամբալ եք ու անգրագետ։ Այսինքն՝ չէին թալանում, սուտ էր; Իսկ եթե սուտ չէր, ուրեմն հիմա էլ ինքն է թալանում, որովհետև աղքատության խդիրը հիմա ավելի սուր է։ 2018թ․ մեկ այլ ելույթում ասում էր՝ մենք տնտեսական զարգացման այնպիսի մոդել կդնենք, որ աղքատությունը հաղթահարվի։ Բայց ինքը դրեց մեկ ուրիշ մոդել, որի համաձայն տարին 1 մլրդ դոլար պարտք են վերցնում, վարկով ասֆալտ անում, վարկով թոշակ տալիս։

2019 թվականին ասում է՝ մենք պետք է էնքան նպաստ տանք, որ մարդ աղքատությունը հաղթահարի։ Հիա ասում է՝ ես ինչի՞ պտի նպաստ տամ, գնա տունդ վարձով տուր, դու էլ վարձով ապրի։ Հարցի լուծումը իր համար բնակչությունը էստեղից էնտեղ տեղափոխելն է։ Էսօր ասում է Երևանի կենտրոնից տեղափոխվի ծայրամաս, վաղը կասի Կիրովականի կենտրոնից տեղափոխվի ծայրամաս։ Չե՞ս ուզում նպաստ տաս, ուրեմն տուր աշխատանք, 500 հատ գործարանի խոստում էիր տալիս։ Ժողովուրդ ջան, եթե Երևանի կենտրոնում եք ապրում ու աղքատ եք, ձեր տունը ծախեք արագ հարստացած ՔՊ-ական պաշտոնյաներին ու հելեք փախեք քաղաքից։ Իսկ ինքը ապրում է Երևանի կենտրոնում, ունի լավ աշխատանք, չնայած որ լավ չի աշխատում, նաև ստանում է նպաստ՝ պետությունից, պետության հաշվին սնվում է, տաքանում է, գործի է գնում ու ստանում աշխատվարձ։ 2018թ․ մայիսի 1-ին Հանրապետության հրապարակում ասում էր՝ մինչև 2023 թվականը աղքատությունը իջեցնելու ենք առնվազն 10 տոկոսով։ 2025 թվականն է․ գիտե՞ք քանի տոկոսով է իջել․ զրո։ Ու սա մունաթ է գալիս, թե՝ հելեք գնացեք ձեր աղքատությունը հաղթահարեք։ ՔՊ-ականներիդ աղքատությունը ո՞վ է հաղթահարել։

Թոշակառուների վրա մունաթ է գալիս, թե՝ նվազագույն կենսաթոշակը կրկնապատկել ենք, սարքել ենք 36 հազար, թող շատ լիներ, կրկնապատկեինք շատ դառնար։ Նախ սուտ է, թե դու 18 հազարից ես դարձրել 36 հազար։ Բայց էդ ինչի՞ որոշեցիր, որ պետք է մինիստրներիդ եկամուտները մեծացնես տասնյակ անգամներով, թոշակառուներինը՝ ընդամենը կրկնապատկես։ Մինիստրներիդ աշխատավարձը քա՞նի հազարից ես դարձրել մինչև 2 միլիոն։ Գիտե՞ք իր պաշտոնավարման ժամանակ քանի անգամ է տարիքային կենսաթոշակը բարձրացրել Ռոբերտ Քոչարյանը։ 7 անգամ։ 1998 թվականին 3824 դրամ էր, 2008 թվականին՝ 24,289։ Ավելացրել է 700 տոկոսով ու ոչ մի թոշակառուի վրա մի անգամ մունաթ չի եկել։ Նրա կառավարման ժամկետի 70 տոկոսի չափով էլ դու ես ղեկավարում, ընդամենը կրկնապատկե ես, բայց հոխորտում ես։

Քո պատգամավոր Դավոյան Արփինեն 2018 թվականին հայտարարագրել է տարեկան 576 հազար 360 դրամ աշխատավարձ։ 2023 թվականին հայտարարագրել է 9 միլիոն 995 հազար 770 դրամ աշխատավարձ։ Բարձրացել է 17 անգամ։ Քո թիմակցի աշխատավարձը 17 անգամ բարձրացրել ես, թոշակառուին տալիս ես գրոշներ ու մունաթ ես գալիս վրան։ Աներձագդ 2018 թվականին դրամական միջոցների դիմաց գրել է 0 թիվը, եկամուտների դիմաց գրել է 0 թիվը։ 0։ եկամուտ չի ունեցել։ Չես ասել Հրաչ ջա, հել աշխատի, եկամուտ չունես, որովհետև անգրագետ ես ու թամբալ։ Հրաչին դարձրել ես դեպուտատ, հիմա հայտարարագրել է 4 տուն, 3 հողամաս, 12 հազար դոլար, 2 հազար եվրո, 10 մլն դրամ աշխատավարձ։ Դու չէի՞ր ասում հարստանանք և հարստացնենք, չես ասել հարստանանք մունաթ գանք։ Դու հարստացել ես, անեձրագդ հարստացել է, կնոջդ բարեկամները սաղ հարստացել են, քոնոնք հարստացել են, քավոր-սանիկ հարստացել են, դե բա ժողովրդին էլ հարստացրեք։ Գործազուրկ բարեկամ չունես չէ՞, արդեն։

Նիկոլենց կառավարական դաչաների վրա գիտե՞ք որքան գումար է ծախսվում տարեկան։ Երեկ ասում էր թոշակը կրկնապատկե եմ։ Առանձնատների վրա ծախսվում է թոշակառուի 1395 տարվա կրկնապատկված թոշակը՝ մեկ տարում։ Ժողովրդի փողերը ծախսում եք ձեզ վրա ու մունաթ եք գալիս։ 2018 թվականին Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ստացել է տարեկան 1 մլն 801 հազար դրամ եկամուտ։ 2022 թվականին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ստացել է 139 մլն 24 հազար 69 դրամ եկամուտ։ 4 տարում եկամուտն աճել է ուշադրություն՝ 77 անգամ։ Նիկոլն ասում է՝ նվազագույն թոշակ եմ կրկնապատկել։ ՔՊ-ական պատգամավորը ստացել է մի տարում 10 մլն դրամ եկամուտ, որը կազմում է Արշակ պապիկի 23 տարվա թոշակը։ Պաշտպանության նախարարիդ մեկ տարա աշխատավարձը հավասար է իր դիրքապահի 15 տարվա աշխատավարձին։

Ժողովուրդ ջան, մի հատ նայեք ձեզ ու ձեր կողքի ՔՊ-ական դեպուտատներին, նախարարներին, մարզպետներին, քաղաքապետներին․ նայեք Ալավերդու, Վանաձորի, Թալինի, Վեդու ՔՊ-ական համայնքապետերին, ՔՊ-ական պատգամավորներին, ո՞ր մեկն է ձեզնից լավը։ Բայց դե նրանց հասնում է փող ու պաշտոն, իսկ ձեզ՝ մունաթ, դու ես թույլ տվել։ Իր թիմակիցներին փող տալուց նրանց վրա հաշվարկ չեն անում, կառավարության չզեկուցվող հարցերով միլիարդներ են դուրս գրում ու մսխում, բայց որ պետք է երկու կոպեկ նպաստառուին փող տան, իրենց ընտրածներին փող տան, մունաթ են գալիս մի բոլ ու մերժում։

Այո, աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատանքով։ Բայց դու ինքդ աշխատում ե՞ս։ Առոք փառոք դիվանին պառկած գրառումներ ես անում, սաղ կառավարական դաչաները քեզ համար պավիլիոն ես սարքել ու ուղիղ եթերներ ես մտնում, ժողովրդին զբաղացնում, երեկ էլ ասում ես հերիք ա հիմար թոք շոուներ նայեք։ Դե բա մի նկարի՝ չնայեն։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը լրիվ կտրվել է իրականությունից։ Ասում է՝ չեմ հասկանում, թե ինչի եք ձեր սոցիալականի համար բողոքում։ Չի հասկանում, որովհետև կապը կորել է։ Եթե չի հասկանում կամ ձևացնում է, թե չի հասկանում ինչ եք ուզում իրենից, ինչի եք բողոքում, ուրեմն չի էլ լուծելու ձեր հարցերը, նրանք, որոնք, ըստ իր խստման, պետք է տարիներ առաջ արդեն լուծած լինել։ Երեկ 236 մլն եվրո ասֆալտի վարկ են վերցրել․ էդ վարկն էլ, ինչպես մյուս վարկերը և վերցրած 7 մլրդ դոլար պարտքը, լուծելու են իրենց հարցերը։ Ժողովրդին տալու փող չկա, կա մենակ մունաթ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan