«Պուտինի պրոյեկտ» Փաշինյանը Հայաստանը հանձնեց ԱՄՆ-ին Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև կնքված փաստաթղթի շահառուները Թուրքիան ու Ադրբեջանն են. Արա Վարդանյան Փաշինյանն ու Ալիևը Դավոսում կմասնակցեն Համաշխարհային տնտեսական համաժողովին
16
Բոյկոտ՝ թանկացող տրանսպորտին (տեսանյութ) Հունվարի 21-ին «Մայր Հայաստանը» հրավիրել է տրանսպորտի թանկացումը կասեցնող արտահերթ նիստ (տեսանյութ) «Մայր Հայաստանը» հրավիրել է տրանսպորտի թանկացումը կասեցնող արտահերթ նիստ (տեսանյութ) Չբնակեցված տների սեփականատերերը նույնպես կվճարեն աղբի գումար (տեսանյութ) Ավստրիայի վերջնագիրն ու Բաքվի ռազմավարությունը (տեսանյութ) Կա՛մ Թուրքիային թշնամի ասելով սուտ ենք խոսում, կա՛մ մենք քաղաքականապես գավառական տիրույթում ենք Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Արձագանքում եմ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կոչին Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Օվերչուկը Հայաստանի ԵՄ-ին անդամակցության որոշումն անվանել է ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ Պատերազմ Արցախում
Ադրբեջանական բանտերում խոշտանգվում և դատարաններում դատապարտվում ենք մենք բոլորս. Արցախի ԱԺ «Պուտինի պրոյեկտ» Փաշինյանը Հայաստանը հանձնեց ԱՄՆ-ին Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև կնքված փաստաթղթի շահառուները Թուրքիան ու Ադրբեջանն են. Արա Վարդանյան Բոյկոտ՝ թանկացող տրանսպորտին (տեսանյութ) Հունվարի 21-ին «Մայր Հայաստանը» հրավիրել է տրանսպորտի թանկացումը կասեցնող արտահերթ նիստ (տեսանյութ) ՀՀ-ում ԵՄ առաքելության հակաադրբեջանական, հակառուսական, հակաիրանական նպատակներն ակնհայտ են․ Զախարովա (տեսանյութ) Հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարներն ու Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերը Հայաստանի չափազանց զգացմունքային բացասական արձագանքը տարակուսանք է առաջացնում. Զախարովա 18+․ «․․․-ին ոչ մեկ չի հավատում», «Իսկ դու տորթը մի ձվո՞վ ես սարքում»․ Փաշինյանին իր էջում հայհոյում և ծաղրում են «Մայր Հայաստանը» հրավիրել է տրանսպորտի թանկացումը կասեցնող արտահերթ նիստ (տեսանյութ) Չբնակեցված տների սեփականատերերը նույնպես կվճարեն աղբի գումար (տեսանյութ) Դիմել են Ադրբեջանին, որ միջազգային իրավաբանների խումբը մեկնի Բաքու և մասնակցի հայերի դատավարություններին Սկզբում դասալիք-դավաճաններն էին մեղավոր, հիմա էլ ծնողներն են մեղավոր. Սևակ Հակոբյան Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆ Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը նոր ռեկտոր ունի Փաշինյանն ու Ալիևը Դավոսում կմասնակցեն Համաշխարհային տնտեսական համաժողովին «Երևանի քաղաքապետարանը մարզի բնակիչներին ևս կթալանի». Արշակ Սարգսյան Ահազանգ․ «Թել-Սել»-ը փաստացի գրպանում է քաղաքացիների գումարը (տեսանյութ) Ավտոմեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել Երևանի քաղաքապետարանը մարզի բնակիչներին ևս կթալանի Ավստրիայի վերջնագիրն ու Բաքվի ռազմավարությունը (տեսանյութ) «Առավել քան երբևէ», բայց լրիվ այլ կոնտեքստում. «Փաստ» Կա՛մ Թուրքիային թշնամի ասելով սուտ ենք խոսում, կա՛մ մենք քաղաքականապես գավառական տիրույթում ենք Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Ուզում ես՝ աշխարհի ամենալավ փաստաթուղթն ու դաշնակցին տուր Նիկոլին, ձախողելու է․ «Կարճ ասած» Քաղաքացիները բոյկոտելու են թանկացումները (տեսանյութ) Արձագանքում եմ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կոչին Իրանում ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվել. կա 3 զոհ Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել ՔՊ-ականները հարցեր ու անհանգստություններ ունեն

Ինձ ավելի շատ հետաքրքրում է այս վիճակից դուրս բերելու ուղիները․ՀՅԴ-ական պատգամավորն՝ ԱՀ ԱԺ-ի նախագահ դառնալու մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին տեղեկացրեց, որ հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Նախագահը հնարավորություն էր տեսել, որ այդ հանդիպումների միջանկյալ արդյունքներով կկարողանան ձեւավորել ազգային համաձայնության իշխանություն, որը կհամատեղի բոլորի ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության:

Արայիկ Հարությունյանի՝ մինչ համերաշխության եւ համագործակցության ձեռք մեկնելու վերաբերյալ գրառումը, ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ միասնականություն հաստատելու ճանապարհին նա պատասխանատու պաշտոնների կնշանակի հանրության կողմից ընկալելի դեմքերի։ Օրինակ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին նշանակելու է իր նախորդ պաշտոնին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ ՀՅԴ խմբակցության, Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Իշխանյանին էլ ԱԺ նախագահի պաշտոնում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱԽ քարտուղար։

NEWS.am-ը Դավիթ Իշխանյանից հետաքրքրվեց, թե Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկ ստացե՞լ է, ինչին ի պատասխան դաշնակցական պատգամավորն ասաց.

«Ինքս էլ երեկ մամուլում տեսա եւ կարծում եմ, որ այն տարաբնույթ ձեւաչափը, որ կնշանակվեմ Ազգային ժողովի նախագահ, շատ զարմանալի է։ Ընդհանուր քաղաքական խորհրդակցություններ է սկսել նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ թվում հանդիպում է ունեցել դաշնակցության մեր կառույցի ներկայացուցիչների հետ։ Քննարկումներ են եղել երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար, այդ խորհրդակցությունները կավարտվի, մնացածը պարզ կդառնա։ Ինչ վերաբերում է ինձ խորհրդարանի նախագահի պաշտոնում տեսնելուն, ապա պետք է նաեւ պատկերացնել այդ բարդ գործընթացը, հաշվի առնելով, որ մենք մեծամասնություն չենք եւ դրանից հետո հետեւություններ անել։ Առայժմ այսքանը կարող եմ ասել»։

Հստակեցնող հարցին, թե այդ խորհրդակցությունների ժամանակ իրեն նման առաջարկ արե՞լ են, Դավիթ Իշխանյանը զերծ մնաց հարցին ուղիղ պատասխանելուց, առաջարկելով դիմել հենց այդ լուրերը տարածողներին։

«Այս պահին նման հարց քննարկել անտրամաբանական եմ համարում»,- շեշտեց նա։

Եթե նման առաջարկ ստանար, կընդունե՞ր՝ հետաքրքրվեցինք դաշնակցական պատգամավորից։

«Ասացի՝ շատ բարդ ընթացակարգ է, ինձ ավելի շատ մտահոգում եւ հետաքրքրում է երկիրն այս ծանր կացությունից դուրս բերելու ուղիները, մնացածը երկրորդական է, թե ով որտեղ կլինի, ինչ պաշտոնում եւ ինչ առաջարկ կլինի»,- ընդգծեց նա։

Բացառո՞ւմ է, որ ԱԺ նախագահ կլինի, Դավիթ Իշխանյանից ուղիղ պատասխան կրկին չլսեցինք, առաջարկեց հարցն ուղել խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը։

Արցախի խորհրդարանական չորս կուսակցությունները, այդ թվում ՀՅԴ-ն որոշ ժամանակ առաջ պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Դավիթ Իշխանյանի դիտարկմամբ՝ իրենք չեն հրաժարվել այդ գաղափարից, բայց մի շարք հանգամանքներից ելնելով իրենք քննարկումների դաշտ են վերադարձել։

«Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ հետեւողականություն չցուցաբերեցինք եւ դա չտարանք քաղաքական թեժ պայքարի եւ այդ պահանջը իրականացնելուն։ Այստեղ ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ, իրավական եւ ապագա քաղաքական գործընթացների առումով ճգնաժամը ավելի չխորացնելու միտումները, որովհետեւ մեզ համար հարց է՝ արդյոք հրաժարականի դեպքում նոր ընտրություններ կարող են լինել, թե ոչ»,- ասաց դաշնակցական պատգամավորը։

Անդրադառնալով Արցախի նախագահի ֆեյսբուքյան գրառմանը, Դավիթ Իշխանյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանը փակագծերը ամբողջությամբ չի բացել։ Իրենք նկատել են, որ Արցախի իշխանությունները՝ նախագահի գլխավորությամբ դժգոհություններ ունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց դրա մասին հրապարակավ չի խոսվում։

«Նախագահը ֆեյսբուքյան գրառում արեց, որի մեջ չներկայացրեց այն իրական իրավիճակը, ինչը քննարկումների դաշտում էր, եւ ինչը ներքաղաքական իրավիճակն էր։ Կարծում եմ նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է փակագծերը բացի, որ այդ քննարկումների արդյունքում որոշ փոփոխություններ տեղի են ունենալու՝ կառուցվածքային, կադրային, նաեւ քաղաքական վերադասավորումներ, այդ ամենով հանդերձ նախագահը պետք է հրապարակավ խոսի այն մասին, որ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները՝ մասնավորապես վարչապետի հրաժարականի պահանջը նաեւ կիսում է Արցախի ոչ միայն քաղաքական դաշտի ներկայացուցիչները, ոչ միայն Արցախի հանրությունը, այլեւ երկրի հենց քաղաքական ղեկավարությունը, այդ մասին պետք է բարձրաձայնել։ Արցախում տեղի ունեցող գործընթացները, որն ֆեյսբուքյան գրառմամբ ինքը ներկայացրեց, ավելի խորն են»,- ասաց նա։

Հարցին, թե ՀՅԴ-ն համաձայն կլինի՞ մաս կազմել նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ազգային համաձայնության իշխանությանը, պատգամավորն արձագանքեց․

«Կարծում եմ բոլորը պետք է համաձայն լինեն եւ բոլորը պետք է ազնվորեն այդ հարցի քննարկմանը մասնակցեն նաեւ իրենց քաղաքական պատասխանատվության առումով, որովհետեւ մենք պետք է հաշվի առնենք, որ նոր փուլ ենք մտել եւ ապագայի պատկերացումները պետք է ի մի բերել, թե որ քաղաքական ուժն ինչ պատկերացումներ ունի, խնդիրն այստեղ է։ Կարծում եմ այնպիսի կացության մեջ ենք, որ չպետք է քաղաքական դիվիդենտ ստանալու նպատակ հետապնդի որեւէ կուսակցություն՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական։ Հաշվի առնելով կադրային բազայի սահմանափակ լինելը, քաղաքական դաշտի ոչ այդքան կայացած լինելը, պետք է մեր ռեսուրսները համատեղենք, օգտվելով նաեւ ՀՀ-ի կադրային բազայից։ Տեսեք, արդեն շրջանառվեց Մանե Թանդիլյանի անունը, իհարկե, կարող էր նաեւ այլ անուններ լինել, բայց շատ տեղին կլինի, որ մենք կարողանանք այդ բազան նաեւ Արցախում օգտագործել։ Եթե ինքը տեղափոխվում է Արցախ ապրելու, ես չեմ բացառում, որ իր՝ Սոցապ նախարար նշանակվելու մասին լուրը կարող է իրականություն դառնալ»,- նկատեց պատգամավորը։

Դավիթ Իշխանյանը հավելեց, որ այս պահին Արցախում հիմնական խնդիրը ապագայի նկատմամբ երաշխիք ունենալն է, այդ իսկ պատճառով պետք է հանրության հետ աշխատել։

«Պետք է ունենալ հստակ քաղաքական գիծ, գաղափարախոսություն, մարդկանց ոչ միայն պետք է տնտեսական, սոցիալական, նյութական պայմանները բավարարել, այլ ուղղակի նրանց հետ աշխատել՝ պետական բոլոր օղակներից սկսած։ Կառավարման համակարգը պետք է շատ արդյունավետ գործող մեխանիզմ լինի, մենք պիտի վերջ տանք անձնավորված գործելաոճի կառավարման մեթոդներին, այստեղ կարծում եմ հաջողություն կարող ենք ունենալ։ Վստահության պակասը պետք է լրացվի նոր վստահության դաշտում, իսկ դրա համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- եզրափակեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan