Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել
18
Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ Պատերազմ Արցախում
Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում Կառավարությունը 5 միլիարդի պարգևավճարներ կբաժանի Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին Առյուծը քաղաքական խաղերի զոհ դարձավ, իսկ գազանանոցի մուտքավճարը թանկացել է Միջազգային ատյաններում բոլորի համար չէ՛, որ միևնույն է. Ձյունիկ Աղաջանյան Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքի տարածաշրջանի իրադարձություններին. Գրիգոր Բալասանյան Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ

«Բյուջեում փող չկա, վերցրել եք Հիմնադրամից, ծախսել չնախատեսված ծախսերի համար, բայց փող փոխանցողից հարցրե՞լ էիք, բա որ էլ գումար չփոխանցե՞ն». Մելքումյան. Տեսանյութ

Հայ ժողովուրդն ապրում է իր պատմության ծանրագույն օրերը՝ Ցեղասպանությունից հետո, Հայաստանի տարածքի 1/3-ը հանձնվել է Ադրբեջանին։ Թշնամուն է հանձնվել 9000 քառակուսի կմ տարածք, և շատ անհասկանալի վիճակ է՝ ով գալիս GPS-ը դնում ու ասում է՝ սա իմ տարածքն է, իսկ այս իրավիճակում վարչապետի աթոռը զբաղեցնող և երկիրը տոտալ պարտության տարած ղեկավարը շարունակում է պաշտոնավարել՝ լինելով այնպիսի ղեկավար, որը չկարողացավ դառնալ ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի անվտանգության երաշխավորը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած եռակողմ հայտարարությանը, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Տեղի է ունեցել դավաճանություն, հողեր են հանձնել, ու դրա պատասխանը մենք չունենք»,- ասաց պատգամավորը։

Թե ինչո՞ւ է երկիրը տոտալ պարտության տարած վարչապետը շարունակում պաշտոնավարել՝ փոխարենը հեռացնելով պաշտոններից կառավարության անդամներին, Միքայել Մեքումյանը նշեց, որ նախ պետք է բացատրություն տան, թե այս նախարարներն ինչի՞ համար են հեռացվում։

«Էկոնոմիկայի նախարարը ինչո՞ւ է հեռանում, մի՞թե տնտեսական հեղափոխությունն իրականացնելու կամ այն ձախողելու համար, կամ, որ Պաշտպանության նախարարն է գնում, ինչո՞ւ չեն բացատրում թե այդ ո՞ր ձախողման համար։ Բոլոր նախարարները, որոնք թողնում են պաշտոններն ու գնում, պետք է հստակ բացատրություն տան, պետք է բացատրեն, թե նախարարները ո՞ր ձախողումների պատճառով են հեռացվում, բայց ձախողումները չեն ասում, որովհետև դրանց պատճառը մեկն է՝ Նիկոլ Փաշինյան»,- ասաց Մելքումյանը։

Արդյո՞ք կարող էինք կանխել այս պատերազմը կամ ավարտել գոնե մեզ համար ոչ այսպիսի աղետալի ելքով. այս հարցին ի պատասխան՝ Մելքումյանը նկատեց՝ միանշանակ հնարավոր էր կանխել պատերազմի այսպիսի ելքը։

«Մենք կարող էինք խուսափել այս վիճակից՝ այդքան հողեր չտալով։ Դեռևս պատերազմի 3-րդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ինձ զանգահարում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը և հայտնում, որ ունեն ամենաբարձր մանդատը՝ մեծ խմբով, համապատասխան լիազորություններով ժամեր անց այցելելու Հայաստան, Արցախ, ապա Բաքու։ Հարցրեց՝ պատրա՞ստ եք դրան։ Ես այդ մասին պարտավոր էի տեղեկացնել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որովհետև պետությունը պետք է հայտներ, որ պատրաստ է ընդունել նրանց։ Արարատ Միրզոյանից արձագանք չեմ ստացել։ Իմ համոզմամբ՝ չարձագանքելու պատճառն այն է, որ այդ փուլում չէր ընկալվել ու չկար պետական համապատասխան որոշում կայացնելու համարձակություն, որպեսզի մենք կարողանայինք կանգնեցնել պատերազմը այդ օրերին։ Պատերազմի 3-րդ և 4-րդ օրը իմացել են, որ պետք է քաղաքական որոշում կայացնել պատերազմը կանգնեցնելու համար, բայց գերագույն գլխավոր հրամանատարը այդ որոշումը չի կայացրել»,- ասաց Միքայել Մելքումյանը։

Խոսելով պատերազմի հասցրած տնտեսական ծանր հետևանքների մասին՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ, ինչպես տարածքային և մարդկային կորուստների դեպքում էական չէ՝ դրան հասել ենք պետության ղեկավարի՝ խնդրի էությունը չգիտակցելու՞, թե՞ դիտավորության հետևանքով, և միևնույն է, դա կոչվում է դավաճանություն, ու դրա համար պետք է կրեն պատասխանատվություն, այնպես էլ այդ նույն պատասխանատվության հարցն է դրված տնտեսությունն այսպիսի վիճակում դնելու համար։

«Ներդրումներ Հայաստանում չկան, հիմա կարելի Էկոնոմիկայի հրաժարական ներկայացրած նախարարին հարցնել՝ այդ տնտեսական հեղափոխություն անելու համա՞ր ես գնում, թեև պարզ է, որ նման բան չի եղել, այդ տնտեսական հեղափոխություն ասվածը աբսուրդ էր։ Այդ սին տնտեսական հեղափոխության մասին խոստումները, ներդրողներին վանելը, բոլոր հարևանների հետ հարաբերություններ փչացնելը, հողեր հանձնելը ինչպե՞ս կարող են ներդրողներին բերել։ Եթե մի անգամ դու հող ես հանձնել, սովոր ես երկիր հանձնելուն, հետո էլի կարող ես նման բան անել, արդեն իսկ վարկաբեկված ես, ու որևէ մեկը քեզ չի վստահում։ Սա պետք է այս ամենն անողը գիտակցի ու հեռանա»,- ասաց Մելքումյանը։

Խոսելով Կառավարությանը «Համահայկական» հիմնադրամի փոխանցած 52 միլիարդ դրամի մասին՝ Մելքումյանը նկատեց.

«Հավաքված էր 170 մլն դոլար, և ֆինանսների նախարարն էլ ասում է, թե ռազմական դրության պայմաններում չնախատեսված ծախսեր են առաջացել 203 միլիոն դոլարի, որից 100-ը վերցրել են «Համահայկական» հիմնադրամից։ Դուրս է գալիս՝ բյուջեում փող չկա, իսկ եղբայր, քեզ ո՞վ էր թույլ տվել հիմնադրամի փողը վերցնել ու չնախատեսված ծախս իրականացնել, իսկ փող փոխանցողին հարցրե՞լ եք՝ համաձայն է՞ր դրան, չէ՞ որ հաջորդ անգամ հիմնադրամին փող ուղղակի չեն փոխանցի։ Այս հարցը պետք դառնա լրջագույն քննարկման առարկա, և Ֆինանսների նախարարությունը պետք է ներկայացնի այդ չնախատեսված ծախսերի հաշվետվությունը»,- ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է մեր ապագա անելիքներին՝ Միքայել Մելքումյանը նշեց, որ շնորհիվ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի՝ սահմանը երկարել է 410 կմ-ով, ու հարց է առաջանում՝ այս սահմանը պահելու ներուժ ունե՞նք։

«Բացի այդ, այսօր պետք է խոսենք Արցախի կարգավիճակի մասին, իսկ Փաշինյանը չունի բարոյական իրավունք խոսելու Արցախի կարգավիճակի մասին։ Հիմա պետք է խոսել Արցախի հատուկ կարգավիճակի մասին, բանակցենք, որ մեր՝ Արցախի ճանաչմանը հաջորդի Ռուսաստանի ճանաչումը։ Հիմա կարևոր է, որ կարողանանք բանակցել Ռուսաստանի հետ»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>