Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Հարավային Կովկասում նոր կոնֆիգուրացիայի անհրաժեշտություն է հասունանում

Ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայիս ձեւաչափով լուծելու ցանկացած փորձ պայմանավորված է տարածաշրջանային գործընթացներով եւ առանց ուսումնասիրելու խնդրի խորությունը, դրա պատճառները եւ հնարավոր հետեւանքները, դատապարտված է ձախողման: Չէ՞ որ ղարաբաղյան հարցը չի ծագել 1991-ին կամ նույնիսկ 1988-ին, Regnum-ի իր հոդվածում գրում է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Արա Նռանյանը։

Թուրքիայի հայտարարությունները Բաքվին սատարելու եւ այն մասին, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն կլինի միայն այն բանից հետո, եթե ղարաբաղյան հիմնախնդրին ադրբեջանամետ լուծում տրվի, ինչպես նաեւ Երեւանը վերցնելու Ադրբեջանի սպառնալիքները, պարզապես ճնշում գործադրելու փորձ չէ կամ սովորական ռազմատենչ հռետորաբանություն, որն ուղղված է ներքին լսարանին: Այս դաշինքի բոլոր քայլերն ու գործողությունները բաց են, իսկ ծրագրերն անկեղծ են: Սա տարածքային հակամարտություն չէ, ինչպես երեւում է կողքից: Եթե սա տարածքային հարց լիներ, ապա երկու ժողովուրդները դեռ շատ վաղուց լուծում կգտնեին, սակայն նույնիսկ դրա բացակայության դեպքում չէր լինի այդ թշնամությունը, ատելությունն ու արյունը, որը երկար տարիներ ուղեկցում է տարածաշրջանը:

Իրականում գոյություն չունի ղարաբաղյան առանձին խնդիր, որպես այդպիսին: Ղարաբաղյան հիմնահարցը հայկական մեծ հարցի մի մասն է, իր պատմական հայրենիքում ապրելու հայ ժողովրդի իրավունքը: Այս իրավունքը երկար տարիներ վիճարկվում է եկվոր թյուրքական էթնոսի կողմից, որն ամեն հարմար միջազգային իրավիճակում եւս մեկ քայլ է կատարում իր ծրագրի իրականացման ուղղությամբ:

Եվ այն ամենը, ինչ նրանք նախաձեռնում էին տարածաշրջանում, նպատակ ուներ հայերից մաքրել Հայկական լեռնաշխարհը` 19-րդ դարի վերջին կոտորածներն ու ջարդերը, 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, Արեւմտյան Հայաստանի եւ Արեւելյան Հայաստանի մի մասի գրավումը Թուրքիայի կողմից, հարյուր տարի առաջ Ադրբեջանի հայտնվելը քարտեզի վրա եւ հայաբնակ Նախիջեւան ու Ղարաբաղ շրջանները նրան 1921 թվականին հանձնելը (հիշելով միջազգային իրավունքը՝ ինչ-ինչ պատճառներով Ադրբեջանը լռում է այս պարագայում օտարերկրյա տարածքների ապօրինի բռնակցման եւ գրավման վերաբերյալ), այդ ինքնավարություններում էթնիկ զտումները եւ ժողովրդագրական փոփոխությունները...

Ղարաբաղյան հիմնահարցը փոքր, բայց առանցքային գործոն է ամբողջ տարածաշրջանի համար, որտեղ Ադրբեջանն ընդամենը թուրքական ռազմավարության մարտավարական ֆիգուր է:

Հայաստանի երկարաժամկետ խաղաղությունը, քաղաքական, տնտեսական եւ մշակութային բարգավաճումը եւ զարգացումը Անկարայում դիտարկվում են որպես իրական սպառնալիք՝ Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության համար, որի վրա, ինչպես Դամոկլյան սուր, կախված է Հայոց ցեղասպանության ճանաչումը, նրանց իրավունքների վերականգնումն ու բարոյական, նյութական, տարածքային փոխհատուցումը հայ ժողովրդի կորուստների համար: Սա նշանակում է, որ Թուրքիայի համար գոյություն ունի միայն մեկ այլընտրանք `Հայաստանի ամբողջական թուլացումը եւ գործնական ոչնչացումը:

Հայաստանն, իր հերթին, հասկանում է, որ Ղարաբաղի կորստից հետո սպառնալիքի տակ կդրվի երկրի գոյությունը, քանի որ կա Ադրբեջանի հետ միավորվելու եւ դեպի հյուսիս ու արեւելք ընդլայնման համար դարպասները բացելու Թուրքիայի անթաքույց ցանկությունը: Հայաստանը չի կարող հանգիստ ապրել, քանի դեռ թուրք-ադրբեջանական տանդեմից ֆիզիկական վտանգի իրական սպառնալիք կա: Իսկ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունները բարիդրացիական չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ չի հրաժարվել իր հակահայկական քաղաքականությունից:

Իհարկե, բոլորի համար, եւ առաջին հերթին Բաքվի համար, լավագույն եւ գործնական լուծումը կլիներ Ադրբեջանի կողմից ռազմականացումից հրաժարվելը, հակահայկական քարոզչությունից հրաժարվելը, Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամությունը եւ իր արեւմտյան սահմանները սահմանազատելու խնդրանքը: Նման որոշում կայացնելու Ադրբեջանի ներկայիս ռեժիմի պատրաստակամության հարցը հռետորական է... Եվ Անկարան նույնպես նրանց դա թույլ չի տա:

Թուրքիան եւ Ադրբեջանը բաց են խաղում: Թուրքիայի ախորժակները վաղուց հատել են նախկին ԽՍՀՄ սահմանները: Նախկին Միության թյուրքալեզու երկրներում Թուրքիան հսկայական ազդեցություն ունի այդ երկրների քաղաքական, ռազմական եւ գործարար վերնախավերի վրա, որոնց պահվածքն էականորեն փոխվել է վերջին երկու տասնամյակների ընթացքում: Թյուրքալեզու շատ պետությունների քաղաքականությունը վաղուց վարում են Անկարային նայելով, որը անխուսափելիորեն այս խաղաղ պետություններին կգցի թուրքական ագրեսիվ էքսպանսիոնիստական պանթյուրքիստական քաղաքականության գիրկը՝ նրանց էթնիկ շահագործմամբ եւ «ավագ» եղբոր հեգեմոնիայով։

Վաղուց ժամանակն է, որ Հայաստանը հստակ ձեւակերպի իր ազգային արտաքին քաղաքականությունը եւ դրա իրականացման հայտ ներկայացնի իր միջազգային գործընկերներին: Հայկական հարցի լուծումը եւ հայրենիքի նկատմամբ իրավունքների վերականգնումը միշտ եղել են, կան եւ կլինեն ամբողջ աշխարհում հայ ժողովրդի հիմնական գաղափարախոսությունն ու խնդիրը: Միայն Հայաստանի իրավունքների եւ տարածքային ամբողջականության վերականգնումը կարող է ապահովել հայ ժողովրդի երկարատեւ խաղաղությունը, զարգացումը եւ անվտանգությունը:

Թուրքիան անընդհատ հանդես է գալիս եւ պայմաններ է առաջադրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար՝ բացարձակապես չգնահատելով Հայաստանի կառուցողական դիրքը: Ամեն ինչ իր տեղը դնելու ժամանակն է՝ Հայաստանն ինքը պետք է Թուրքիայի առջեւ դնի հարաբերությունների հաստատման պայմաններն ու սկզբունքները, որոնք պետք է ներառեն, բայց չսահմանափակվեն դրանցով՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, ագրեսիվ քաղաքականության եւ ռազմատենչ հռետորաբանության մերժման, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի ապրելու իրավունքի ճանաչման, իրենց երկրում խաղաղության եւ բարիդրացիության քարոզչության, ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու, տրանսպորտային հաղորդակցությունների բացման եւ այլ պահանջներ: Հայաստանի հարաբերությունները այլ երկրների հետ պետք է կառուցվեն ելնելով Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ նրանց դիրքորոշումից, իսկ նոր արտաքին քաղաքականությունը պետք է վարել ոչ միայն պետական ռեսուրսների, այլեւ Սփյուռքի ուժերի ամբողջական համախմբմամբ:

Անկախության տարիների ընթացքում հայերը ապացուցել են, որ իրենք հուսալի եւ հիմնական գործոն են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման համար: Հայաստանը նաեւ պետք է հայտարարի անհրաժեշտության դեպքում տարածաշրջանային նավթի եւ գազի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու իր պատրաստակամության մասին:

Թուրքիայի էքսպանսիոնիստական եւ պանթյուրքիստական նկրտումները միայն առաջին հայացքից են նրան նախաձեռնողականություն եւ առաջնահերթություն տալիս: Իրականում, նրա քաղաքականությունը կարող է հանգեցնել գործընթացի կեղծման (օրինակ՝ Նախիջեւանը Հայաստանի սպառնալից փափուկ փորատակից կարող է մի քանի օրում վերածվել մեծ թակարդի՝ ադրբեջանա-թուրքական սպառազինությունից ավարով): Չնայած հսկայական նյութական, մարդկային եւ ռազմական ռեսուրսներին, ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը ի վիճակի չեն հակամարտության ռազմական լուծմանը: Այո, նրանք կարող են սպանել անզեն խաղաղ բնակիչներին, իրականացնել էթնիկ զտումներ, հրահրել սահմանային զինված բախումներ կամ կացնահարել քնած մարդուն: Բայց նույնիսկ հարյուր տարի առաջ Հայաստանը՝ լի փախստականներով, համաճարակներով, աղքատությամբ եւ քաղցով, վատ զինված, հաջողությամբ մարտնչում էր մի քանի ճակատներում եւ կարողացավ պահպանել անկախ պետությունը: Այսօր, իր բոլոր խնդիրներով ու թերություններով հանդերձ, հայկական պետությունը, հայ ժողովուրդը Հայաստանում եւ Սփյուռքում, բարոյահոգեբանական եւ ռազմական-կազմակերպչական առումով (եւ ոչ միայն), պատրաստ է իրականացնել նոր լայնածավալ նախագիծ` վերականգնելու պատմական արդարությունը: Վճռական, հավակնոտ եւ գրագետ ազգային քաղաքական էլիտայի ղեկավարությամբ երկիրը եւ ժողովուրդը ի վիճակի են նոր խնդիրներ լուծել:

Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որոնցից յուրաքանչյուրը իր դաշնակցի անվտանգության համակարգի մի մասն է, եւ միասին աշխատում են զարգացման, ինտեգրման, կայունության եւ անվտանգության ուղղությամբ: Բայց նոր կոնֆիգուրացիայի անհրաժեշտությունը տարածաշրջանում հասունանում է, եւ դա պահանջում է հետեւողական, ամենօրյա եւ օպերատիվ աշխատանքներ՝ բոլոր ուղղություններով: Հայկական հարցի վերադառնալը օրակարգ, Թուրքիայի վրա ճնշում գործադրելն ու նրա առաջ պայմաններ դնելը, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի աշխարհաքաղաքական մասնատման ներքաղաքական ռիսկերը համաշխարհային տերություններին կհանգեցնեն տարածաշրջանի նոր տեսլականի: Քանի որ ինչպիսին էլ լինի տարածաշրջանային նոր կոնֆիգուրացիան եւ ազդեցության ոլորտների նոր վերաբաշխումը, կայունությունը եւ կանխատեսելիությունը ամենակարեւորն են, իսկ ներկայիս իրավիճակի պահպանումը չի կարող ապահովել դրանք: Տարածաշրջանային հիմնախնդիրների համապարփակ լուծմամբ միջազգային համաժողովը կարող է ապահովել երկարատեւ խաղաղություն: Թուրքիան՝ իր ագրեսիվ քաղաքականությամբ, եւ այլատյացության ու ատելության վրա հիմնված իշխող ռեժիմով Ադրբեջանը ոչ միայն չեն կարող խաղաղություն ապահովել, այլեւ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության եւ միջազգային կայունության համար: Այս ապակառուցողական տանդեմին «կփրկի» միայն Նյուրնբերգյան նոր դատավարությունը:

P. S. Այժմ բոլորը խոսում են Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին: Ոմանց համար սա Թուրքիայի ներքին գործն է, մյուսների համար սա ափսոսանքի առիթ է, երրորդների համար սա սադրանք է: Իրականում, սա շատ լավ առիթ է եւս մեկ անգամ հիշելու պատմությունը, որպեսզի ապագայում ավելի խելացի որոշումներ կայացվեն: Բոլորը պետք է մտածեն դրա մասին` հայերը, վրացիները, հույները, եվրոպացիները, ռուսները... Հարկ է հիշել, որ բյուզանդական անհեռատես քաղաքականության պատճառով դեպի Բյուզանդական կայսրության արեւելք փոքր պետությունները թուլացան եւ գործնականում անհետացան, ինչի արդյունքում օսմանցիների համար բացվեց ճանապարհը դեպի արեւմուտք: Հիշեք խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի թալանը, Եվրոպայի անտարբերությունը Մեհմեդ Նվաճողի կողմից քաղաքի պաշարման ընթացքում, Վիեննայի թուրքական պաշարումը եւ Միջերկրական ծովում եվրոպական նավատորմների հետ պատերազմները, ռուս-թուրքական պատերազմները, 20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմները... Շատ բան կարելի է հիշել, բայց կարծես թե դա ընմդունված չէ վերջին ժամանակներս: Նույնիսկ ոչ հեռավոր տարիների իրադարձությունները հեշտությամբ մոռացվում են, եւ պատմությունը վերանայվում է հօգուտ քաղաքական կոնյունկտուրայի...

Սուրբ Սոֆիայի տաճարը լուծում ունի: Կոստանդնուպոլիսը պետք է դառնա իսկապես բազմամշակութային քաղաքակրթության կենտրոն, միջազգային պրոտեկտորատ ունեցող քաղաք-պետություն՝ հույների, հայերի եւ թուրքերի տեղական համայնքների ինքնակառավարմամբ: Ուղիղ 100 տարի առաջ մոտավորապես դա էլ ենթադրվում էր 1920-ի օգոստոսի 10-ի Սեւրի խաղաղության պայմանագրով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>