Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
13
Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմը և Հայաստանին սպասվող վտանգները․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ պատերազմի արդյունքում Իրանը հայտնվեց ձիու վրա, իսկ ԱՄՆ-ն՝ ձիու տակ Պատերազմ Արցախում
Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք Ողբերգական վթարի ֆոնին Փաշինյանն ազդարարում է, որ ավտոբուսի սիգնալն ինքն է տալիս Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ ավտոբուսի մասնակցությամբ Տաշիրում քաղաքացին դուռը շրխակցրեց Փաշինյանի դեմքին Դարձել է քայլող աղետ Աղետաբեր «ագռավի» կռկռոցը լսվում է մեր երկրի տարբեր մարզերում Վթարից տուժածները դուրս են գրվել ԲԿ-ից Ընկել են «օրենքով գողերի» հետևից Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղի կենտրոնից հեռացնելու են արձանը Ուզում է Ջենիֆեր Լոպեսն աջակցի Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին է որոշելու, թե ում ընտրի. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին, հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ»

Անընդունելի է «տապոռով» նման հարց լուծել. ՍԴ նախկին անդամը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Առանց հանրաքվեի, առանց Սահմանադրական դատարանի դիրքորոշման և նախագահի ստորագրության փոխելով Սահմանադրությունը՝ հեղինակազրկվում է մայր օրենքը, ոտնահարվում իրավունքի նկատմամբ հարգանքը։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ սահմանադրական դատարանի նախկին փոխնախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վոլոդյա Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ԱԺ–ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագիծը, համաձայն որի՝ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չի լինի։

«Նման քայլերով երկրում խարխլվում է իրավամտածողությունը, ոտնահարվում իրավունքի նկատմամբ հարգանքը, որը հետևանքներ է առաջացնելու։ Եթե ինչ–որ մեկը խախտում է իրավունքը, դա մեկ ուրիշի համար կարող է հիմք հանդիսանալ, որ մտածի, թե ինքն էլ կարող է նույնն անել։ Օրենքին, իրավունքին, Սահմանադրությանը պետք է վերաբերվել Աստվածաշնչի պես, այսինքն պետք է հավատաս դրան։ Իրական ժողովրդավարական պետությունն այն է, երբ մարդը գիտակցված հարգում է Սահմանադրությունը, քանի որ հասկանում է, որ դա առաջին հերթին իր ընտանիքին է պետք, հետո նոր՝ պետությանը»,–ասաց ՍԴ նախկին դատավորը։

Վոլոդյան Հովհաննիսյանի խոսքով՝ պետության գլխավոր խնդիրը պետք է լինի մարդկանց մոտ Սահմանադրության նկատմամբ հարգանք սերմանելը, ոչ թե այն ոտնահարելը։

«Մարդը պետք է գիտակցի, որ հարգում է Սահմանադրությունը նրա համար, որ իր երեխաները իրավական երկրում ապրեն, որ վաղվա ապագան ապահով լինի, սակայն երբ տեսնում են, որ Սահմանադրության հիմնական երաշխավորներն ու պահապաններն են այն խախտում, մարդիկ մտածում են՝ քանի կոպեկ արժե իր կողմից այն պահելը»,–ասաց նա։

Անդրադառնալով իշխանության այն պնդումներին, թե այս քայլով նպատակ ունեն ՍԴ–ն համալրել պրոֆեսիոնալ և անաչառ դատավորներով՝ Վոլոդյա Հովհաննիսյանն արձագանքեց.

«Ես ճանաչում եմ բոլոր այն դատավորներին, որոնցից ցանկանում են ձերբազատվել. բոլորն էլ պարկեշտ, պրոֆեսիոնալ գիտակներ են, պետականության զգացողությամբ օժտված մարդիկ, և նրանք որևէ անգամ քայլ չեն կատարի, որը կվնասի երկրին, պետությանը, հայրենիքին կամ իրավակարգին։ Ասում են՝ մեզ պետք են պրոֆեսիոնալ, անաչառ դատավորներ, ովքե՞ր են նրանք, ցույց տվեք այդ պրոֆեսիոնալներին։ Այո, կան պրոֆեսիոնալներ, սակայն նրանք չեն գա ՍԴ»,–ասաց նա։

ՍԴ նախկին դատավորի համոզմամբ՝ առկա են բոլոր հիմքերը, որպեսզի ՍԴ դատավորները, սպառելով ներպետական միջոցները դիմեն ՄԻԵԴ։

«Ներկայումս խախտվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված պարտավորությունները Եվրոպայի խորհրդի առջև։ Ցանկացած քաղաքացի պարտավոր է նպաստել, որ պետության պարտավորությունները բարեխիղճ կատարվեն, այսինքն ոչ թե դատի են տալիս պետությանը, այլ օգնում, որպեսզի պետությունն իր պարտավորությունները կատարի»,–ասաց պրոֆեսորը։

Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության հեղինակությունը Սահմանադրական արդարադատության առումով Եվրոպայում լավագույններից մեկն է և հետագայում երկար ժամանակ կպահանջվի՝ վերականգնելու մեր երկրի միջազգային հեղինակությունը։

Իրավաբանը փաստեց, որ նախկինում միջազգային կոնֆերանսներում տարբեր պետությունների ներկայացուցիչներ հղում են կատարել Հայաստանի Սահմանադրական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումներին և դրական լույսի ներքո ներկայացրել Հայաստանի սահմանադրական արդարադատությունը։

Անդրադառնալով Ազգային ժողովի կողմից հապճեպ հրավիրված արտահերթ նիստում Սահմանադրության փոփոխությունների աղմկահարույց նախագիծն առանց ընդդիմության ներկայության, միաձայն ընդունելու հանգամանքին, Հովհաննիսյանը նկատեց, որ այս խմբակցությունը պատմության մեջ մնալու է որպես որպես իրավունքն ու Սահմանադրությունը ոտնահարած ուժ։

«Մի՞թե այդ 89 պատգամավորների մեջ չկար մեկը, որը այլ դիրքորոշում և կարծիք ուներ, կամ ձևի համար ասեին` մի քանիսդ դեմ կամ ձեռնպահ քվեարկեք։ Էնպես չէ, որ նախկինները խախտումներ թույլ չեն տվել, սակայն մեկի սխալը մեկ ուրիշի կողմից կոպիտ սխալով ուղղելը ճիշտ չէ, կարելի էր այլ լուծումներ գտնել, սակայն անընդունելի է այդպիսի «տապոռով լուծել հարցը»»,–ընդգծեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երեկ՝ հունիսի 22–ին հապճեպ հրավիրված արտահերթ նիստում երկու ընթերցումներով ընդունեց Սահմանադրության փոփոխությունների աղմկահարույց նախագիծը: Իշխող ուժը ներկայացրել է օրինագիծը, ինքը քննարկել, ինքն էլ քվեարկել, քանի որ «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ–ն քվեարկությանը չէին մասնակցել՝ հայտարարելով գործընթացի ապօրինի լինելու մասին։ Սահմանադրական արդեն ընդունված փոփոխությամբ՝ դադարեցվում են ՍԴ այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի: Մնացած դատավորները շարունակում են պաշտոնավարել մինչեւ կլրանա նրանց ՍԴ դատավորի պաշտոնում 12 տարին: Սա ՍԴ ներկայիս կազմը փոխելու՝ իշխանությունների հերթական փորձն է, նախկին մի քանի տապալված փորձերից, այդ թվում՝ չյկայացած հանրաքվեի նախաձեռնությունից հետո։ Դրա արդոունքում կընտրվրի ՍԴ երեք նոր անդամ, իսկ Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ նախագահ չի լինի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>