Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ»
10
Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Երբ ամեն ինչ համաձայնեցնենք. Ալիևը՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվում են դատախազության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ 2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան Պատերազմ Արցախում
Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ» Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ «Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից». «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկայի պարզաբանումը Նախատեսվում է փակել մարզերում ու Երևանում գործող բոլոր բուհերը. Դերենիկ Մալխասյան Շարժման աջակից գործարարներին ճնշում են Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Սա՞ էր բարեփոխումը․ 400 ոչ մարտական զոհ, ադրբեջանցի զինվորի վրա կրակելու համար՝ դատ. «Կարճ ասած» Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն Մի քանի օր առաջ նորոգած փողոցի պատկերը՝ հեղեղատարի կափարիչը ցցվել է դուրս (տեսանյութ) Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն (լուսանկար, տեսանյութ) ՔՊ-ականի՝ մահացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել․ Mediahub.am Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը․ Բագրատ սրբազան Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Ազգային ամոթի ու նվաստացման շարունակվող ժամանակը․ Լիլիթ Գալստյան Բյուջեի մսխում՝ բակի բարեկարգման անվան տակ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. Արթուր Խաչատրյան Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Արևմուտքից մեզ ցուրտ ձմեռներ են խոստանում. Ձյունիկ Աղաջանյան 33 մլն դրամով կարելի էր մանկապարտեզ կառուցել Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել Հրավիրում ենք բաժանորդների ուշադրությունը․ նոր կարգավորումներ՝ հոսանքի ու ջրի մատակարարման ոլորտում Պարեկին 20 դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը Ո՛չ հայ ժողովուրդը, ո՛չ ՀՀ սահամանդրությունը երբևէ խաղաղության հակադրվող չէ․ Խուդոյան Փաշինյանն ու իր խմբակը երկար ժամանակ ազատազրկման վայրերում են անց կացնելու․ Մամիջանյան

Վրաստանում հրապարակվեցին ընտրական ցուցակները. Ինչպիսի՞ն է այդ երկրի քաղաքական պատկերը ընտրություններից առաջ

Վրաստանում ընտրություններից ուղիղ մեկ ամիս առաջ հրապարակվեցին քաղաքական ուժերի ընտրացուցակները:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 26-ին  կայանալիք  ընտրություններին  գրանցվել էր  ընդհանուր առմամբ 27 կուսակցություն, սակայն այդ երկրի ԿԸՀ-ն հաստատեց 19-ի դիմումները, քանի որ մնացած 8-ը տարբեր պատճառներով թերացել էին պատշաճ կարգով ներկայացնել իրենց ընտրական ցուցակները:

                            Ի՞նչ կարգով են անցկացվելու գալիք ընտրությունները

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը բաղկացած է 150 պատգամավորից, որոնք ընտրվում են չորս տարի ժամկետով։

2020-ի նախորդ ընտրություններն անցել են խառը ընտրակարգով,  120  պատգամավոր ընտրվել է համամասնական, 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով միամանդատ ընտրատարածքներում։

2017 թվականի սեպտեմբերի 26-ին ընդունված սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով՝ քաղաքական կուսակցությունների խորհրդարան մտնելու 5 տոկոս արգելքով։ Եթե ​​ոչ մի կուսակցություն չստանա մանդատների մեծամասնությունը, անհրաժեշտ կլինի ստեղծել կոալիցիոն կառավարություն։ Եթե ​​պահանջները չկատարվեն երկշաբաթյա ժամկետում, նախագահն իրավունք ունի ցրել խորհրդարանը և նշանակել նոր ընտրություններ։

2020 թվականին ներդրվել է 25% գենդերային քվոտա, ինչը նշանակում է, որ կուսակցական ցուցակներում պահանջվում է կանանց ընդգրկել յուրաքանչյուր չորրորդ պաշտոնում, սակայն 2024 թվականի ապրիլին գենդերային քվոտաները վերացվել են և Վրաստանում, ի տարբերություն, օրինակ Հայաստանի, այդ գենդերային քվոտան չի գործելու:

2023 թվականի փետրվարի 6-ին Վրաստանի ընտրական հանձնաժողովը որոշում ընդունեց, որը ընտրատեղամասերի մեծ մասում ներմուծում է ընտրողների գրանցման և քվեարկության էլեկտրոնային համակարգ, ինչը նույնպես, առաջին անգամ է կիրառվելու այդ երկրում:

 Ինչպիսի՞ն է Վրաստանի քաղաքական և աշխարաքաղաքական պատկերը                     ընտրություններից առաջ

Ինչպես հայտնի է, «Վրացական երազանք» քաղաքական ուժը իշխանության եկավ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում   և արդեն 12 տարի  իշխում է այդ երկրում:

Այս  տարիների ընթացքում  «Վրացական երազանքը»  Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին միանալու քաղաքականություն վարելու իր ծրագրերի մասին հայտարարելիս նաև ավելի հաշտարար մոտեցում է ցուցաբերում Ռուսաստանի նկատմամբ՝ համեմատած իր հակառուսական հակառակորդ Սաակաշվիլիի կուսակցության համեմատ։

Ուկրաինայում պատերազմի և հայ-ադրբեջանական հակամարտությունների հետևանքով առաջացած աշխարհաքաղաքական լարվածությունը դժվարացրել էր «հավասարակշռության»   Իվանիշվիլու կուսակիցների գործը՝ պահպանել «ճիշտ բալանսը»,  մանավանդ,  ուկրաինացի քաղաքական գործիչների հայտարարությունների ֆոնին, թե Վրաստանը «հսկայական օգնություն» կտրամադրի Ուկրաինային՝ բացելով «երկրորդ ճակատի»  Ռուսաստանի  դեմ։

Վրաստանի կառավարությունը դատապարտեց  Ռուսաստանի գործողությունները  Ուկրաինայում  և հումանիտար օգնություն տրամադրեց  Կիևին, սակայն չմիացավ  Ռուսաստանի դեմ պատժամիջոցների  քաղաքականությանը։

Դրա արդյունքում 2022 թվականի հունիսին Եվրամիությունը մերժեց հաստատել միությանը միանալու Վրաստանի դիմումը՝ պատճառաբանելով ԶԼՄ-ների ենթադրյալ  գրաքննությամբ  և Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին միանալու կառավարության մերժումը։

ԵՄ-ի այս որոշումից հետո  արմատապես սրվեցին Վրաստանի իշխանության և ընդդիմության հարաբերությունները, որոնք խրախուսվում էին արևմտյան մի շարք կենտրոնների կողմից:

Որից հետո  Վրաստանի իշխանությունները կտրուկ փոխեցին իրենց արտաքին քաղաքական ուղին 2023-ի ամռանը՝ Չինաստանի հետ կնքելով ռազմավարական բնույթի համաձայնագիր, ըստ որի Պեկինը պարտավորվեց այդ երկրում, ավելի քան 20 մլրդ դոլարի ներդրումներ իրականացնել, այդ թվում՝ կառուցելով Անակլիայում երկրորդ վրացական խոշոր նավահանգիստը:

Վրաց իշխանությունների այս քայլը խիստ զայրացրեց արևմտյան երկրներին, որոնք սկսեցին բաց կարգով աջակցել այդ երկրի ընդդիմադիր գործիչներին:

Ի պատասխան դրա, 2023 թվականի սեպտեմբերին Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ բացահայտել  է ընդդիմության և Արևմուտքի կողմից ֆինանսավորվող խմբերի՝ Ուկրաինայում բնակվող վրաց ընդդիմադիր քաղաքական գործիչների աջակցությամբ Վրաստանում հեղաշրջում կազմակերպելու պլանները։

Վրացական իշխանության կոշտ քայլերը շոկի մեջ գցեցին արևմտյան կենտրոններին և վերջիններս որոշեցին չսրել իրենց հարաբերությունները Իվանիշվիլիի թիմի հետ, և 2023 թվականի դեկտեմբերին Եվրամիությունը որոշեց Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել ընդդիմադիր լրագրող Նիկա Գվարամիայի բանտից ազատ արձակվելուց հետո, ով ձերբակալվել էր իշխանության չարաշահման և յուրացման մեղադրանքով, ինչպես նաև ընդդիմության նախագահ Սալոմեի դեմ իմփիչմենթի գործընթացը մերժելու խորհրդարանի որոշումից հետո։

 2023 թվականի դեկտեմբերի վերջին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ամփոփեց տարին՝ նշելով, որ կառավարությանը հաջողվեց  «պահպանել խաղաղությունը»՝ ի դեմս «արմատական ​​խմբավորումների» պատճառած ապակայունացման սպառնալիքի,  ինչպես նաև ապահովեց  Վրաստանի ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակը:

Սակայն արևմտյան երկրների միջամտությունը Վրաստանի քաղաքական գործնթացներում չթուլացավ և նրանք կարծում էին, որ Իվանիշվիլու թիմի հարցերը կարելի կլինի  «լուծել»  2024-ի ընտրությունների արդյունքում:

Կարծես կանխազգալով դա, Վրաստանի իշխանությունները, այս տարվա մայիսին, չնայած դրսի շրջանակների դժգոհությանը, ընդունեցին «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը պահանջում է ՀԿ-ներին գրանցվել որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ», եթե նրանց արտաքին ֆինանսավորումը կազմում է նրանց ընդհանուր եկամտի 20%-ից ավելին:

Հասկանալի է, որ այս քայլով իշխանությունները նպատակ էին հետապնդում վերացնել  այդ երկրի արևմտամետ ուժերի տնտեսական հենքը:

Իսկ երկու շաբաթ առաջ, իշխանությունները ընդունեցին  ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը, դրանով էլ ավելի փչացնելով իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ:

Նշենք, որ այս վերջին օրենքի ընդունմանը կողմ էր բնակչության ավելի քան 60 տոկոսը, ինչը նշանակում է, որ վրաց հանրության մեջ նույնպես մտահոգություն էր առաջացել արևմտյան նարատիվների հանդեպ, որոնք ենթադրում են ազատություններ այս ոլորտում:

Ահա այսպիսին է Վրաստանի շուրջ քաղաքական պատկերը ընտրություններից մեկ ամիս առաջ, որտեղ առաջին անգամ իր պատմության ընթացքում Արևմուտքը բաց ձևով դեմ է դուրս եկել Վրաստանի իշխանությունների դեմ, որոնք, դեռ չեն հրաժարվել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի անդամության քաղաքական ուղուց:

Ամերիկյան գործիչներից մեկի ցինիկ խոստովանությամբ, «Վրաստանն իր այս քաղաքականությամբ մեզ հետաքրքիր չէ նույնիսկ որպես ԵՄ անդամի կարգավիճակով»:

Այսինքն, նրանք չեն թաքցնում, որ Վրաստանն իրենց հետաքրքրում է, որպես «հարթակ Ռուսաստանի հետ հակադրվելու համար», ինչպես որ այդ դերը կատարում է Ուկրաինան:

Հասկանալի պատճառով և հաշվի առնելով 2008-ի փորձը՝ վրաց հասարակության մեծ մասը չի ուզում կատարել «մանրադրամի» դերը, սակայն միաժամանակ պահպանում է իր ձգտումը՝ դարձնել երկիրը ԵՄ անդամ: Եվ  ահա, այս դժվարին պահանջի կատարումը  իր վրա է վերցրել Իվանիշվիլու թիմը:

    Ի՞նչ պատկեր է տիրում քաղաքական դաշտում ընտրություններից առաջ

Տարբեր հարցումների արդյունքներով ակնհայտ է դառնում, որ գալիք խորհրդարանում պայքարն ընթանալու է հիմնականում 4-5 ուժերի միջև, ընդ որում ընտրարշավի ակնհայտ ֆավորիտը իշխող «Վրացական երազանքն է», իսկ նրա հիմնական մրցակիցը՝ Սաակաշվիլու «Վրացական միացյալ շարժումն է»,  որ այս ընտրություններում հանդես է գալիս «Հաղթանակի պլատֆորմ»  անվանումով: Մնացածը ունեն են ավելի շատ ածանցյալ դերակատարում:

           Ի՞նչ են վկայում տարբեր սոցհարցումների տվյալների արդյունքները

Ըստ միջազգային հեղինակավոր  Edison Research ընկերության տվյալների,  «Վրացական երազանքի»  վարկանիշը կազմում է 37 տոկոս,

իր գլխավոր ընդդիմադիր միավորման՝ «Հաղթանակի պլատֆորմի»  վարկանիշը 22 տոկոս է:

 «Հանուն Վրաստանի»  միավորման, որը գլխավորում է  նախկին վարչապետ Գեորգի Գախարիան՝ 10 տոկոս։

«Լելոն՝ Վրաստանի համար»  միավորումը, որն ղեկավարում է հայտնի գործարար Մամուկա Խազարաձեն՝ 5 տոկոս

Իշխանության մոտ կանգնած  Վրաստանի հասարակական կարծիքի և բիզնեսի ուսումնասիրության միջազգային կենտրոն՝ «ԳՈՐԲԻ»-ի տվյալների համաձայն, «Վրացական երազանքի»  վարկանիշը տատանվում է  55 տոկոսի սահմաններում, իսկ ընդդիմադիր «Հաղթանակի պլատֆորմի»  վարկանիշը  20 տոկոսի չափ է:

Ըստ այս կենտրոնի տվյալների, խորհրդարան են անցնում ընդամենը երկու քաղաքական ուժ և, եթե այդպես ստացվի, ապա իշխանությունը արդյունքում կարող է ստանալ սահմանադրական մեծամասնություն, ինչն այսօր հայտարարվում է նրանց կողմից:

Հասկանալի է, որ այս թվերը ավելի շատ սուբյեկտիվ բնույթ ունեն:

Ըստ  ամերիկյան  Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման տվյալների, «Վրացական երազանքի»  վարկանիշը կազմում է 28 տոկոս, Սաակաշվիլիի թիմի վարկանիշը՝ 16 տոկոս.

Գախարիայի թիմի վարկանիշը՝ 8 տոկոս,

Լելոյինը՝ 6 տոկոս:

Եվ վերջապես, ամերիկյան մյուս հայտնի կենտրոնի՝ NDI-ի տվյալներով, Վրաստանի բնակչության մեծ մասը չգիտի, թե ում տա իր ձայնը: Ըստ այդ կազմակերպության, «Վրացական երազանքի» վարկանիշը տատանվում է 20 տոկոսի տիրույթում, իսկ Սաակաշվիլու թիմի վարկանիշը՝ 5 տոկոսի տիրույթում: Այս ընկերության փորձագետները նշում են, որ իրենց հարցումն ավելի խիստ բնույթ է ունեցել, և պարզել են, որ բնակչության ավելի քան 75 տոկոսը մինչ այսօր լիովին չունի կողմնորոշում, թե ինչպես է քվեարկելու հոկտեմբերի 26-ին:

Այսպիսով, այս բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ապագա խորհրդարանում կրկին մեծամասնություն է կազմելու «Վրացական երազանքը», ի՞նչ համամասնությամբ, դա ցույց կտան ընտրության արդյունքները:

Փորձենք այս տվյալների հիման վրա հասկանալ, թե ովքեր են պայքարելու ընտրություններում:

                                              «Վրացական երազանքը»

Ակնհայտ է, որ ներկա բոլոր ուժերի թիրախում է լինելու «Վրացական երազանքը», որի ընտրական ցուցակում կա երկու հայ ( Սամվել Մանուկյանն ու Սմբատ Կյուրեղյանը՝  Ջավախքից)   և մեկ ադրբեջանցի ( Սալավան Միրզոևը, ով ի դեպ եղել է վարչապետի օգնական, ազգային փոքրամասնությունների հարցերով):

Այս քաղաքական ուժը որդեգրել է այսպես կոչված ազգային-պահպանողական գաղափարախոսությունը, իսկ ԵՄ-ի հանդեպ մեղմ եվրոսկեպտիցիզմի ուղին: Համաձայն այդ մոտեցման, Վրաստանը պիտի ձգտի դառնալ ԵՄ անդամ, սակայն պիտի գիտակցի, այդ ուղին չպիտի լինի երկրի միակ զարգացման վեկտորը, քանի որ գլխավորը, պիտի լինի Վրաստանը դարձնել տարածաշրջանի գլխավոր խաղացող, առևտրական ուղիների խաչմերուկ, տրանսպորտային կոմունիկացիաների տարածաշրջանի գլխավոր հանգույցի կենտրոն:

Իսկ դրա համար կարևոր է, որ Վրաստանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ միասին, Չինաստանին նույնպես դիտարկի, որպես ռազմավարական գործնկեր, քանի որ այդ հանգույցում հիմնականում չինական ապրանքների հոսքը պիտի սպասարկի Վրաստանը և այդ երկիրն է համաձայնվել բազմամիլիարդանոց ներդրումներ անել երկրում:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, ապա ըստ այդ ուժի ներկայացուցիչների, այդ երկրի հանդեպ Վրաստանը պիտի վարի զգույշ քաղաքականություն: Տնտեսական հարաբերությունները զարգացնելով, Թբիլիսին պիտի շաղկապի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը  աբխազական և օսական խնդիրների հետ լուծելիս:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքիային, ապա Վրաստանը պիտի շարունակի տրանսպորտային միջանցքի դեր կատարել այդ երկրների համար, փորձելով բալանսավորել այդ երկրների հետ հարաբերությունները այնպես, որ կողմերից ոչ մեկը նեղացած չմնա:

ՎԵ-ը հայտարարում է, որ որպես ռազմավարական նպատակ, իր ծրագրերում մնում է երկիրը ԵՄ անդամ դարձնելու հարցը, որը, ըստ իշխանության, եթե ամեն ինչ հարթ անցնի, ապա 2030 թվականին, Վրաստանը ունի բոլոր հնարավորությունները դառնալու ԵՄ անդամ:

Ներքին կյանքում ՎԵ-ը կողմնակից է լիբերալ-պահպանողական տնտեսական քաղաքականությանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Միաժամանակ չմոռանալով, որ երկիրն նաև սոցիալական պարտավորություններ ունի քաղաքացիների հանդեպ:

Թոշակը այս երկրում կազմում է մոտ 200 դոլար, միջին աշխատավարձը՝            մոտ 800 դոլար, երկրի ՀՆԱ-ն կազմում է մոտ 30 մլրդ դոլար, իսկ տնտեսական աճը ամենաբարձրն է տարածաշրջանում, որը տատանվում է 9 տոկոսի սահմանի մոտ:

Ինչպես ցույց են տալիս տարբեր տիպի հարցումները, այս քաղաքական ուժը կրկին պահպանելու է իր դիրքերը պառլամենտում, որպես մեծամասնություն: Այլ հարց է, թե ինչ համամասնությամբ: Կունենա՞ արդյոք այս ուժը սահմանադրական մեծամասնություն ընտրության արդյունքում, թե ոչ, սա է լինելու ընտրության  գլխավոր ինտրիգը:

                                                 «Հաղթանակի պլատֆորմ»

Այս ուժի իրական լիդերը Սաակաշվիլին է, ով գտնվում է բանտում: Ներկայիս  կուսակցության ղեկավարը Թինա Բոկուչավան է, ով անցած տարվա ամռանը ընտրվեց  «Միացյալ ազգային շարժման»  կուսակցության  նախագահի պաշտոնում:

Որից հետո այս քաղաքական ուժը դաշինք կազմեց   «Ագմաշենեբելի ռազմավարություն»  քաղաքական ուժի հետ և այդ դաշինքն անվանվեց «Հաղթանակի պլատֆորմ»-ով և պատրաստվում է հենց այս ձևաչափով հանդես գալ գալիք ընտրություններում:

Ըստ բոլոր վերլուծությունների, հենց այս ուժն է լինելու իշխանության հիմնական մրցակիցը: Որը սակայն, նույնիսկ ըստ ամերիկյան կենտրոնների, ունի բավականաչափ մեծ հակավարկանիշ՝ կապված Սաակաշվիլիի անձի հետ:

Այս ուժը իշխանությանը համարում է Մոսկվայի դրածո և նշում, որ այսօր Վրաստանում իշխում է ոչ թե «վրացական», այլ «ռուսական երազանք» կուսակցությունը:

Այս ուժը մերժում է նաև Չինաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունների հաստատումը, նշելով, որ Անակլիայի նավահանգիստը պիտի տրվեր, ոչ թե չինացիներին, այլամերիկացիներին, նույնիսկ այն դեպքում, երբ նրանք ունեին ծրագիր Անակլիան դարձնել ամերիկյան ռազմածովային ուժերի հենակետ:

                                                    «Հանուն Վրաստանի»

Այս քաղաքական ուժի մեջ են տեղավորվել հիմնականում նախկին վարչապետ Գախարիայի կողմնակիցները: Սրանք ժամանակին անդամակցել են «Վրացական երազանքին», մերժել են Սաակաշվիլիի ուղին և կառավարման մեթոդները, սակայն հակասությունների պատճառով  դուրս են եկել այդ ուժի շարքերից և փորձում են դիրքավորվել քաղաքական դաշտում, որպես «ոչ նախկին- ոչ ներկա» կարգախոսի տիրույթում, նշելով, որ «Վրաստանը պիտի մերժի և Իվանիշվիլու և Սաակաշվիլու» ուղենիշները, որպեսզի կարողանա ավելի բալանսավորված քաղաքականություն վարել:

Սակայն գործնականում, Գախարիայի կողմնակիցները կոնկրետ տեսակետ չունեն, թե պե՞տք է արդյոք Չինաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ հաստատել, թե ոչ, կամ պե՞տք է արդյոք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալ, թե՝ ոչ:

Իրենց լղոզվածության պատճառով, մարդիկ ավելի շատ Գախարիյանին համակրում են, քանի որ նա մերժում է , և՛ Իվանիշվիլուն, և՛ Սաակաշվիլուն: Այսինքն, իր կերպարը կայացել է այս երկու գործիչների մերժման հիման վրա: Բայց իր բովանդակությամբ ի՞նչ է ներկայացնում Գախարիան, կոնկրետ մարդիկ չգիտեն, եթե չհաշվենք տրաֆարետային  այն ձևակերպումները, որ Վրաստանը պիտի զարգանա, մարդիկ լինեն երջանիկ, և այդպես շարունակ:

Իրենց մենթալությամբ, նրանք ավելի շատ մոտ են նույնիսկ Իվանիշվիլու թիմի մարդկանց, քան Սաակաշվիլու կողմնակիցներին:

Հարցումները ցույց են տալիս, այդ երկրի քաղաքական դաշտում նման տեսակետը նույնպես պահանջված է, ինչը նշանակում է, որ Գախարիայի թիմը, ամենայն հավանականությամբ, նույնպես , ընտրությունների արդյունքում  կհայտնվի ապագա պարլամենտում:

                                             «Լելոն Վրաստանի համար»

Այս քաղաքական ուժը սպասարկում է   երկու գործարների ՝ Մամուկա Խազարաձեի և իր բիզնես գործնկեր Բադրի Ջափարիձեի շահերը:

Վրաստանի խոշորագույն  բանկի՝ TBC Bank JSC-ի գործադիր տնօրեն և բաժնետեր Մամուկա Խազարաձեն իշխանության հետ հակասության մեջ մտավ, այն բանից հետո, երբ պարզվեց, որ Անակլիայի նավահանգիստը պիտի տրվեր ոչ թե ամերիկացիներին, այլ չինացիներին:

Խազարաձեի և Ջափարիձեի մուտքը քաղաքականություն կապված էր «Վրացական երազանքի» գլխավորած կառավարության հետ Անակլիա խորջրյա նավահանգստի կառուցման շուրջ վեճի հետ։ Թեև շինարարությունն ի սկզբանե կառավարության կողմից փոխանցվել էր TBC Holding-ի գլխավորած Անակլիա զարգացման կոնսորցիումին 2017 թվականին, Խազարաձեն և Ջափարիձեն 2019 թվականին քրեական պատասխանատվության ենթարկվեցին  2008 թվականին ենթադրյալ փողերի լվացման համար։ Իրականում, այս երկու գործիչները ծխածածկույթ էին ամերիկացիների համար, որոնք Անակլիայում նպատակ ունեին կառուցել, ոչ թե առևտրային բնույթի նավահանգիստ, այլ՝ ամերիկյան ռազմակայան:

Խազարաձեի խոսքերով Իվանիշվիլին իրեն հայտարարել էր, թե «ամերիկացիները գործ չունեն Սև ծովում, և այն պիտի տրվի չինացիներին»: Ըստ Խազարաձեի, ինքը ընդդիմացել է, որի արդյունքում էլ իր դեմ քրեական գործեր են սարքվել:

Հենց այդ պատճառով էլ այս երկու գործիչները հայտնվել են քաղաքական դաշտում, որպեսզի պաշտպանեն իրենց շահերը:

Հասկանալի է, որ այս ուժի հետևում կան բացառապես բիզնես և աշխարհաքաղաքական շահեր և՝ ոչ ավելին:

Սակայն մեծ փողի և աշխարհաքաղաքական հայտնի ուժի աջակցության արդյունքում, այս ուժը նույնպես կարող է հայտնվել պառլամենտում:

Ահա սա է Վրաստանի քաղաքական դաշտի հիմնական պատկերը:

Մնացած քաղաքական ուժերը ավելի շատ աղմուկ են հանում, քան զբաղվում են քաղաքականությամբ: Սակայն պետք է նշել, որ դրսի ուժերին, ոչ պակաս կարևոր է ունենալ նաև այդպիսի «աղմուկ հանող» ուժեր, որոնք հանրության մեջ զրո վարկանիշ ունեն, սակայն կարողանում են աղմուկ հանել հանուն ինչ-ինչ շահերի:

Իսկ եթե դրանց քանակը մեծ է լինում, ապա  մուլտիպլիկացիոն էֆեկտի արդյունքում այդ «քանակը վերածվում է որակի» և դառնում է գործոն՝ հանրության մեջ չունենալով ոչ մի հենարան:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan