Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խայտառակվեց Սկոպյեում
Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում հյուրընկալվելիս մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ և խայտառակ պարտություն կրեց: Մի ամբողջ խաղակես 10 հոգով մնացած մրցակիցը կարողացավ 2 գոլ խփել՝ տուգանային հարվածով (70-րդ րոպեին) և հակագրոհի արդյունքում (78-րդ րոպեին):
Ըստ որում, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը առանձնապեմ մի երևելի մարզավիճակում չէր, ակնհայտորեն թույլ էր, ու դա պարզորոշ երևում էր խաղադաշտում:
Բայց Պետրակովն ու նրա գլխավորած հավաքականը «հաջողացրեցին» պարտվել:
Կարճ ասած՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դղրդյունով տապալվեց ու խայտառակվեց Սկոպյեում: Հնարավոր չէ հաղթել՝ «քպ-ական» ֆուտբոլ խաղալով:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը պարտվեց 0:2 հաշվով. ինչից, պետք է ենթադրել, շատ գոհ են ՔՊ գրասենյակում, գոհ է Նիկոլ Փաշինյանը, գոհ են բոլորը, ում կրեդոն «պարտությամբ հպարտանալն» է:
Zham.am