Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)
9
Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՔՊ-ն վախենում է «Մայր Հայաստան» կուսակցությունից․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Օրվա տխրահրչակ «իշխանությունները» անցան իրենց բնորոշ գործելաոճին՝ մարդկանց վրա ապօրինի գործ կարելուն Հրատապ եթեր. ԱԱԾ-ն՝ ընդդեմ «Մայր Հայաստանի» Ձեր վարչապետը մտադի՞ր է քանդել եկեղեցին․ Թաքեր Կարլսոնի հարցը՝ Նարեկ Կարապետյանին Ո՛չ մնալու ձև ունի, ոչ էլ գնալու տեղ․ «Կարճ ասած» Վարդան Ղուկասյանը պահվում է անթույլատրելի պայմաններում, որոնք լրջորեն սպառնում են նրա կյանքին․ Ահազանգ Մահացել Է ԱՄՆ կառավարության հայազգի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչ Փոլ Իգնատիուսը Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան Նիկո՛լ, եկեղեցին չես կարողանա քանդել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի համար իշխանության կորուստը նշանակում է` հայտնվել բանտում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան». Զվարթնոց գյուղ․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար ՔՊ-ականները չեն շտապում առաջադրվել 600 մլն դրամ` Հանրապետութան հրապարակը զարդարելու համար ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան

Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում

Իսրայելական զորքերի ներխուժումից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահըհայտարարեց, որ Գազայից և Լիբանանից հետո, Իսրայելի հաջորդ հարձակման թիրախն  կարող է լինել  Թուրքիան:

Այդ կապակցությամբ շատ վերլուծաբաններ սկսեցին մեկնաբանել, թե ինչ դա կարող է նշանակել,և արդյո՞ք  Նաթանյահուն ունի իրական ծրագիր՝հարձակվելու Թուրքիայի վրա:

Նախ նշենք, որ չնայած Էրդողանը գրեթե ցեղասպան է համարում Իսրայելի գործողությունները Գազայում, գործնականում, բացի խոսքերից,Անկարան կոնկրետ քայլ չի  կատարում, որպեսզի թուլացնի իր տնտեսական կապերը հրեական պետության հետ:

                Ի՞նչ  տնտեսական կապերով են շաղկապված Թուրքիան և Իսրայելը

Գազայում ծավալված պատերազմի ընթացքում թուրքական և իսրայելական նավահանգիստների միջև բեռնափոխադրումները շարունակվում էին լայն թափով։ Միայն անցած տարվա  տվյալներով՝ 293 բեռնատար նավ Թուրքիայից նավարկել է Իսրայել:

Իսրայելը շարունակում է նավթ ստանալ Թուրքիայի տարածքով, ներառյալ հում նավթը, որը խողովակներով ուղարկվում է Ադրբեջանից դեպի Միջերկրական ծովի Ջեյհան նավահանգիստ և արևմտյան Թուրքիայի SOCAR-ի Aliaga նավթավերամշակման գործարան: Մատակարարման աղբյուրը Ադրբեջանն է, իսկ Թուրքիան բաց է պահում ծորակները։

Մինչև անցած տարի, Իսրայելը նավթի ամենամեծ գնորդն էր, որն Իրաքյան Քրդստանն արտահանում էր Ջեյհանով Թուրքիա:

Մինչ Էրդողանը անցած տարվա հոկտեմբերի 25-ին մերժեց ՀԱՄԱՍ-ին համարել  «ահաբեկչական»   կազմակերպություն,  իսկ Նաթանյահուին  անվանում էր ֆաշիստ, Ջեյհանում 1 միլիոն բարել նավթով բեռնված տանկերը բեռնաթափվում էր Իսրայելի Էյլաթ նավահանգստում,   հայտնում էր այն ժամանակ,  Bloomberg-ը:

Թուրքիայի դաշնակից Ադրբեջանը բավարարում է Իսրայելի նավթի կարիքների 30%-ը, անցած տարվա մարտին հայտարարել էր  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։  Սակայն Էրդողանի շուրթերից քննադատության ծտպուն անգամ չի լսվում Ադրբեջանի հասցեին այդ առթիվ:

Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ավիաբազան մի քանի բազաների թվում է, որտեղից Միացյալ Նահանգները զենք և տեխնիկա է տեղափոխում Իսրայելի ռազմական արշավին աջակցելու համար: Ըստ Declassified-ի՝ Իսրայելին ռազմական օգնություն է հասցվել հարավային Կիպրոսում գտնվող բրիտանական RAF Akrotiri բազայի միջոցով։

Թուրքական պողպատի, երկաթի և քիմիական նյութերի վաճառքն օգնում է իսրայելական զենքի արդյունաբերությանը:  Թուրքիան  Իսրայելի հինգերորդ խոշորագույն մատակարարն է պողպատի և երկաթի: Պողպատը կազմում է թուրքական արտահանման 20%-ը Իսրայել, քիմիական նյութերը՝ 10,7%-ը, իսկ երկաթը և այլ մետաղները՝ 4,2%-ը, ըստ Թուրքիայի արտահանողների միության։

Այսօր այս երկու երկրների ընդհանուր շրջանառությունը կազմում է մոտ 10 մլրդ դոլար և այն վերջին տարիների ընթացքում ոչ միայն չի պակասել, այլև ընդլայնվել է:

Ինչո՞ւ է այդ դեպքում Էրդողանը պարբերաբար քննադատում Իսրայելի քաղաքականությունը:

Թուրք և արևմտյան դիտորդների կարծիքով,Էրդողանի «քննադատությունը»  կրում է բացառապես ձևական բնույթ, որպեսզի մահմեդական աշխարհում Թուրքիան ընկալվի, որպես «դաշնակից»:

Սակայն գործնականում, այս երկու երկրների շահերը ավելի շատ համընկնում են, քան՝տարբերվում:

                               Ի՞նչն է միավորում Թուրքիան և Իսրայելը

Այս երկու երկրներին իրականում ավելի շատ միավորող գործոններ կան, քան տարանջատող: Եվ ամենագլխավոր միավորողն Ադրբեջանի հզորացման խնդրի լուծումն է:

Իսրայելի համար Ադրբեջանի հզորացումը կարևոր է, որպեսզի հետագայում այդ երկիրը դառնա Իրանի գլխավոր մրցակիցը տարածաշրջանում: Իսկ եթե հաշվի առնենք ադրբեջանցիների առկայությունը բուն Իրանում, ապա Իսրայելում հույս ունեն, որ արթնացնելով ադրբեջանական ազգայնական գործոնը, հնարավոր կլինի կազմաքանդել Իրանը:

Թուրքիայի համար Ադրբեջանի հզորացումը կարևոր է, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի տարածել թուրանական գաղափարները դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ:

Ընդ որում այս ծրագրում մեծ տեղ է տրվում Իրանի ադրբեջանցիների մեջ նույնպես ազգայնական զգացմունքները զարգացնելուն:

Այսպիոսով, կարող ենք արձանագրել, որ Թուրքիան և Իսրայելը մեր տարածաշրջանում ունեն գրեթե նույն նպատակը: Եվ իզուր չէ, որ 2020 թվականի երկրորդ արցախյան պատերազմում հենց այս երկու երկրներն էին զենք ու զինամթերք, ռազմական մասնագետներ մատակարարում Ադրբեջանին:

Կարելի է ասել, որ թուրանական գաղափարների զարգացումը շահավետ է նաև Իսրայելի համար, քանի որ այդ զարգացման քաղաքական վեկտորի ուղղությունը դեպի Կենտրոնական Ասիա է, այլ ոչ թե՝ դեպի Միջին արևելյան տարածաշրջան:

Այդ իսկ պատճառով, Իսրայելի վերջին գործողությունները գրեթե բացահայտ էին աջակցվում Ադրբեջանում: Սակայն Էրդողանը դա չէր կարող իրեն թույլ տալ, քանի որ, ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան իրեն համարում է ռեգիոնալ տերություն, ով չի կարող հեռու մնալ մահմեդական աշխարհին հուզող խնդիրներից:

Այլ հարց է, որ կրիտիկական իրավիճակներում բացահայտվում են տարբեր երկրների իրական ով լինելը: Այս առումով Իսրայելի հասցեին Էրդողանի ձևական «քննադատությունները» արդեն բոլորի համար տեսանելի է, որ արհեստական բնույթ են կրում:

Մանավանդ, որ բոլոր այս իրադարձությունները որևէ կերպ չեն ազդել տնտեսական հարաբերությունների վրա, և Իսրայելը շարունակում է ստանալ ադրբեջանական նավթը Թուրքիայի տարածքով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan