Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Դուք պրոդյուսերական կենտրո՞ն եք, թե՞ քաղաքապետարան․ Մանուկ Սուքիասյան (լուսանկար)
10
Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Երբ ամեն ինչ համաձայնեցնենք. Ալիևը՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվում են դատախազության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ 2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի Պատրաստ ենք ստորագրել փաստաթուղթն արդեն այս ամիս․ Փաշինյան Պատերազմ Արցախում
Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ «Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից». «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկայի պարզաբանումը Նախատեսվում է փակել մարզերում ու Երևանում գործող բոլոր բուհերը. Դերենիկ Մալխասյան Շարժման աջակից գործարարներին ճնշում են Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Սա՞ էր բարեփոխումը․ 400 ոչ մարտական զոհ, ադրբեջանցի զինվորի վրա կրակելու համար՝ դատ. «Կարճ ասած» Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն Մի քանի օր առաջ նորոգած փողոցի պատկերը՝ հեղեղատարի կափարիչը ցցվել է դուրս (տեսանյութ) Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն (լուսանկար, տեսանյութ) ՔՊ-ականի՝ մահացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել․ Mediahub.am Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը․ Բագրատ սրբազան Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Ազգային ամոթի ու նվաստացման շարունակվող ժամանակը․ Լիլիթ Գալստյան Բյուջեի մսխում՝ բակի բարեկարգման անվան տակ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. Արթուր Խաչատրյան Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Արևմուտքից մեզ ցուրտ ձմեռներ են խոստանում. Ձյունիկ Աղաջանյան 33 մլն դրամով կարելի էր մանկապարտեզ կառուցել Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել Հրավիրում ենք բաժանորդների ուշադրությունը․ նոր կարգավորումներ՝ հոսանքի ու ջրի մատակարարման ոլորտում Պարեկին 20 դրամով կաշառելու պահին ձերբակալվել է վարորդը Ո՛չ հայ ժողովուրդը, ո՛չ ՀՀ սահամանդրությունը երբևէ խաղաղության հակադրվող չէ․ Խուդոյան Փաշինյանն ու իր խմբակը երկար ժամանակ ազատազրկման վայրերում են անց կացնելու․ Մամիջանյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան

Ի՞նչ էր նշանակում Իրանի հռթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար

Եվ այսպես.  Իրանն իր ամենամեծ հարձակումն իրականացրեց  Իսրայելի վրա՝ երեքշաբթի գիշերն արձակելով մոտ 180 բալիստիկ հրթիռ:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը, հոկտեմբերի 1-ի երեկոյան հարվածներ հասցնելով Իսրայելին, իրացրել է իր ինքնապաշտպանության իրավունքը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան։ Նա ընդգծել է, որ հարվածները ուղղված են եղել միայն ռազմական և անվտանգության օբյեկտներին, որոնք «պատասխանատու են Գազայի հատվածում և Լիբանանում ցեղասպանության համար»:

«Մեր գործողություններն ավարտված են, քանի դեռ Իսրայելի ռեժիմը չի որոշել հետագա բռնաճնշումներ հրահրել: Այս դեպքում մեր պատասխանը կլինի ավելի ուժեղ և հզոր: Իսրայելի գործընկերներն այժմ ավելի մեծ պատասխանատվություն ունեն Թել Ավիվում պատերազմ հրահրողներին զսպելու համար՝ նրանց խելագարությանը մասնակցելու փոխարեն», - ընդգծել է իրանցի նախարարը:

Դա զանգվածային հարված էր, ըստ տարբեր աղբյուրների, արձակվել է 180-200 հրթիռ: Եղան շատ  կեղծ վիդեոներ, սակայն սոցցանցերում ստուգվածները ցույց են տվել մի քանի պայթյուն Թել Ավիվում, ինչպես նաև իսրայելական Նևաթիմ ավիաբազայում՝ Նաքաբ անապատում, որտեղ տեղակայված են F-35 կործանիչներ։

                            Ի՞նչ էր փորձում ապացուցել Իրանն այս հարվածով

Առաջին՝

կարող է ներթափանցել Իսրայելի հակաօդային պաշտպանություն,

երկրորդ՝

կարող է հարվածել Իսրայելին, եթե ցանկանա,

երրորդ՝

եթե ​​Իրանը մտադիր էր միջուկային հարված հասցնել, ապա հեշտությամբ կարող էր դա անել իր հիպերձայնային հրթիռներով:

Այսինքն, եթե անփոփենք, ապա կարող ենք արձանագրել հետևյալը. Իրանը  նպատակ չունի նոր պատերազմ հրահրել Իսրայելի դեմ, ինչ մասին փաստացի արձանագրեց այդ երկրի արտգործնախարարը: Իրանը չէր կարող չհարվածել Իսրայելին, երբ սպանվել էին «Հեզբոլլահի» ղեկավարն ու  այդ  քաղաքական ուժի գրեթե ողջ ռազմաքաղաքական վերնախավը:

Եթե այս դեպքում էլ Իրանը չարձագանքեր, ապա այդ երկրում կարող էր առաջանալ լուրջ խժդժություն ներշխանական շրջանակներում, քանզի Իսրայելի նման քայլերից հետո Իրանի կողմից լռությունը կնշանակեր քաղաքական  թուլություն, այն էլ՝ այն երկրի առջև, որն արդեն տասնյակ տարիներ հռչակվել է որպես Իրանի գլխավոր թշնամի:

Պետք է նշել, որ Իրանի այս հարվածները նույնպես կարելի է գնահատել, որպես «պայմանավորված հարվածներ», ինչպես որ եղավ այս տարվա ապրիլին:

Արդեն կա տեղեկատվություն, որ հարվածից առաջ, Թեհրանն իր խողովակներով զգուշացրել էր Մոսկվային և Վաշինգտոնին, ինչը շատ փորձագետների կարծիքով թույլ էր տվել իսրայելցիներին նախապատրաստվել: Զարմանալի չէ, որ այս հարվածների արդյունքում գրեթե մարդ չսպանվեց:

Այսինքն, Թեհրանը նպատակ չէր ունեցել հարվածներ հասցնել քաղաքացիական օբյեկտներին և նույնիսկ այն ռազմական օբյեկտներին, որտեղ անխուսափելի կլինեին մարդկային զոհերը:

Իսկ դա նշանակում է, որ հնարավոր պատերազմի «գնդակը»  գտնվում է Իսրայելի և ԱՄՆ-ի դաշտում, որտեղ պիտի որոշում կայացնեն, թե ինչ պատասխան պիտի տան:

Հետաքրքրական է, որ Իսրայելի վարչապետը փորձել է կապվել Ռուսաստանի նախագահի հետ, սակայն վերջինս չի արձագանքել այդ խնդրանքին: Ինչը ապացուցում է, որ Թեհրանի քայլը ավելի շատ ցուցադրական բնույթ ուներ, քան ռազմական նշանակություն:

Ինչպիսի՞ն կլինի Թել Ավիվի արձագանքը, պարզ կդառնա ոչ շատ ուշ:  Սակայն փորձագետների կարծիքով, դժվար թե  Իսրայելը  պատերազմ սկսի Իրանի դեմ, քանզի այստեղ հազիվ թե չհասկանան, որ ռազմական գործողությունների մեծացումը կարող է իսկապես հանգեցնել մեծ աշխարաքաղաքական  բնույթի պատերազմի, որի մեջ կարող են ներքաշվել նաև գերտերությունները՝ դրանից բխող հետևանքներով:

 

Ինչպիսի ազդեցություն կարող է  թողնել այս լարվածությունը մեր տարածաշրջանի վրա

Ակնհայտ է, որ այս լարվածությանը ուշադիր հետևում են և Բաքվում և Անկարայում:

Ընդ որում, այս երկրները լավ են հասկանում, որ դեռ լայնամաշտաբ  կոնֆլիկտի հավանականությունը մեծ չէ:

Մյուս կողմից, այսպիսի կոնֆլիկտի մեծացման մեջ շահագրգրված է անձամբ Իսրայելի ներկայիս վարչապետը, որպեսզի դրանով թուլացնի իր հանդեպ լարվածությունը երկրի ներսում:

Բաքվում հույս ունեն, որ իվերջո, այս կոնֆլիկտը կհասնի այն աստիճանի, երբ ստիպված կմիջամտեն նաև արևմտյան տերությունները, և Իրանը կունենա այն ճակատագիրը, ինչ ունեցավ Իրաքը 2003-ին:

Այդ դեպքում Բաքվում հույս ունեն, որ Իրանի ադրբեջանական մասը կարող է անջատվել և միանալ ներկայիս Ադրբեջանին:

Հասկանալի է, որ այդ իրավիճակում ավելի ծանր վիճակի մեջ կհայտնվի նաև Հայաստանը:

Մյուս կողմից, Իրանի վրա հարձակման համար անհրաժեշտ է, որ արևմտյան երկրները  կարողանան մեծ ուժեր կուտակել  Իրանի սահմանակից երկրներից մեկում, ինչը այս աշխարաքաղաքական պայմաններում, դժվար խնդիր է: Քանզի ոչ մի երկիր այսօր պատրաստ չէ կատարել այդպիսի դեր ԱՄՆ-ի համար: Հատկապես այն պայմաններում, երբ այս կոնֆլիկտի  սկզբնաղբյուրը կապված է իսրայելա-պաղեստինյան խնդրի հետ, ինչը մահմեդական երկրների համար, ունի էքզիստենցիալ բնույթ:

Առավել վտանգավոր է Հայաստանի համար, եթե այս կոնֆլիկտը ազդի Իրանի ներքաղաքական զարգացումների վրա և այդ երկրում առաջանա ներքաղաքական ճգնաժամ: Իսկ այն, որ այդ երկրում կան դրա հիմաքերը, ցույց տվեցին վերջին նախագահական ընտրության արդյունքները:

Սակայն Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները և ԲՐԻԿՍ-ի կազմավորումը կարող է փոքր ինչ չեզոքացնել Իրանի վրա բացասական ազդեցությունը  տնտեսության  ոլորտում, մանավանդ, որ ԲՐԻՔՍ-ի հետագա զարգացումը ենթադրում է նաև նոր տնտեսական միավորման ստեղծում, որտեղ կլինեն Ռուսաստանից և Իրանից բացի, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդակաստանը և Բրազիլիան:

Այսինքն, Իրանի նախկին կարգավիճակը կարող է փոխվել և այդ երկիրը կարող է ճեղքել տնտեսական պատժամիջոցների շղթան, և նույնիսկ առանց այդ արևմտյան պատժամիջոցների վերացման:

Սակայն ԲՐԻՔՍ-ի կազմավորումը դեռ նոր է, իսկ ճգնաժամը արևմտյան պատժամիջոցների պատճառով խորանում է:

Այնպես որ, քանի դեռ Իրանի առջև եկած վտանգավոր  մարտահրավերները չեն չեզոքացվել, մեր տարածաշրջանի առջև կանգնած վտանգները նույնպես չեն վերանա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan