Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել
Սիրելի երևանցիներ,
Հարգելի հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Վարչական դատարանում վիճարկել է Երևանում կարմիր կետագծերում կայանման համար վճարի թանկացման որոշումը և դատարանը՝ 5 դատավորների մասնակցությամբ, որոշում է կայացրել մասնակի բավարարել «Մայր Հայաստանի» բողոքը և ոչ իրավաչափ ճանաչել քաղաքային իշխանությունների կողմից անհիմն թանկացված կարմիր կետագծերում կայանման վճարը։
Ելնելով վերոգրյալ որոշումից՝ մենք` «Մայր Հայաստան» խմբակցությունը, 2025թ. հունվարի 21-ին հրավիրել է Երևանի ավագանու արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու է 2024թ. դեկտեմբերի 24-ի ավագանու նիստում իշխանական կոալիցիայի կողմից ընդունված կարմիր կետագծերում կայանման վճարի թանկացման որոշման կասեցման հարցը։
Ուստի առաջարկում, հորդորում և խորհուրդ եմ տալիս ձեզ չշտապել և կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել, մինչև դատարանի որոշման ուժի մեջ մտնելը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից