Ավինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ Բնակիչների հիմնական դժգոհությունները՝ համառոտ Հունվարի 20-ից հետո, այն ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում
3
Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին Մանրամասներ՝ Երևանի թիվ 28 մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ) Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ) Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար Տրանսպորտային հակամարտություն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԱՄՆ-ն դադարեցրել է Վրաստանի հետ իր ռազմավարական գործընկերությունը Իրանն ու Ռուսաստանը աջակցություն են հայտնել Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Թուրքամետ ահաբեկիչները գրեթե գրավել են Հալեպը (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցության պատգամավորները դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ֊ի Մկներն էլ են պլստում, ձկներն էլ․ Ի՞նչ է անում «խեղճ» Նիկոլը․ «Կարճ ասած» Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը. Վահե Դավթյան Իրենց պտի դատեն, ոչ թե ինձ. հունիսի 12-ի գործով «մեղադրյալ» Բայդենը 2 քրեական գործով ներում է շնորհել որդուն Փաստաբանը ծիծաղեց հունիսի 12-ի գործով մեղադրանքի վրա Ալեքսանդրապոլը թուրքական ներխուժումից փրկվում է, բայց հարեվան գյուղերը՝ ոչ. 1853թ. Դեկտեմբերի 3-ի մինչև դեկտեմբերի 5-ը փակ կլինի «Բարեկամության ուղեանցը» «Ինչպիսի՞ դեկտեմբեր է մեզ սպասվում». Գագիկ Սուրենյան Հայտնի է, երբ կսկսվի դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը Նիկոլ Փաշինյանն ուզում է պատմություն դարձնել Հայաստանը՝ «Իրական Հայաստանի» մասին ճամարտակություններով Որոնք են 2025 թ․ հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը Ավինյանի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ Հովիկ Աղազարյանը մերժեց Փաշինյանին «Ադրբեջանը հիմնավորումներ է կառուցում Սյունիքի մարզի վրա հարձակվելու համար». Էդգար Էլբակյան Վրաստանում ԱՄՆ հանրապետականների ու դեմոկրատականների պայքարի շարունակությունն է. Ստեփան Դանիելյան Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը Եթե 1 հայ վերադառնա Ղարաբաղ, ապա 1 ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր Մարդիկ նյութական լուրջ խնդրի առաջ են․ հայազգի պատգամավորը՝ Հալեպում տիրող վիճակի մասին Ոստիկանության ծառայողը հափշտակել է իրեն վստահված մոտ 18-21 հազար լիտր բենզինը. ՆԳՆ Միլիարդավոր դրամներ են ծախսում, իսկ աղբը մնում է տեղում Մանրամասներ՝ Երևանի թիվ 28 մանկապարտեզում տեղի ունեցած դեպքից (տեսանյութ) Բնակիչների հիմնական դժգոհությունները՝ համառոտ Հունվարի 20-ից հետո, այն ինչ կատարվում է Թբիլիսիում, կտեսնենք եվրոպական մայրաքաղաքներում Ի՞նչ հեռանկար է սպասվում Վրաստանին. Իվանիշվիլու թիմը սպասում է Թրամփին, իսկ ընդդիմությունը ցանկանում է օր առաջ նոր «Մայդան»-ը կյանքի կոչել (տեսանյութ) Կարմրուկով հիվանդացության ինչ իրավիճակ է ՀՀ-ում Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 4 տարեկան աղջիկը մահացել է ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար Հալեպի հյուպատոսը թռել ա․ Բրախողներն ու հավատարիմները․ Հովհաննես Իշխանյան Վերին Լարսն անցնելուն է սպասում 1000 հայկական բեռնատար

Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի

Վահե Հովհաննիսյանը գրում է. «Մեկ հոգու ազդարարած հանրաքվեն՝ իբր դեպի ԵՄ ուղղություն վերցնելու մասին, ակնհայտորեն ավանտյուրիստական, ոչնչով չհիմնավորված, քաղաքական, տնտեսական, անվտանգային ոչ մի ռացիոնալ հաշվարկ չպարունակող, պետական շահ չենթադրող նախաձեռնություն է։ Սա նշանակում է, որ դրան պետք է հստակ այլընտրանք հակադրել։

Օրինակ՝ հայ ժողովրդին առաջարկել իրական զարգացման հիմք ունեցող, աշխատող մի գաղափար, ինչպիսին կարող է լինել ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությունը։ ԲՐԻԿՍ-ի ներուժն ու զարգացման հնարավորություններն այսօր մանրամասնորեն քննարկվում են նույն արևմուտքում, սակայն գրեթե զրոյական ուշադրության են արժանանում հայաստանյան տիրույթում։ Անհրաժեշտ է ժողովրդին բացատրել, հիմնավորել, տեսանելի դարձնել պետական շահը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու շահն այս հեռանկարում։
Ժամանակն է, որ քաղաքական միավորները, նոր կառույցները, որոնք հայտ են ներկայացնելու առաջիկա ընտրություններին, ֆլեշմոբային պահվածքից անցնեն իրական քաղաքականության։
Սա առաջարկում է անել ԵՄ-ի անդամակցության հանրաքվե, որը արհեստական և զրոյական հեռանկարով պրոցես է, ուրեմն դիմացը պետք է լինեն ուժեր, որոնք կառաջարկեն գնալ ԲՐԻԿՍ-ին անդամակցության ճանապարհով՝ իրական հեռանկարներով։
Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, ԲՐԻԿՍ անդամ է, Հայաստանի անմիջական հարևան Իրանը՝ նույնպես, Ադրբեջանն ու Թուրքիան հայտ են ներկայացրել։ Վրաստանը սառեցնում է ԵՄ-ի հետ բանակցությունները, մեր պոտենցիալ աջակից խոշոր պետությունները, որոնց հետ կարող ենք անել լուրջ բազմամիլիարդանոց ենթակառուցվածքային ծրագրեր, ԲՐԻԿՍԻ անդամ են՝ Չինաստանը, Հնդկաստանը։ Շատ շուտով Հայաստանը կարող է ոչ թե պարզապես սահմանակից լինել ԲՐԻԿՍ-ին, այլ՝ շրջապատված ԲՐԻԿՍ-ով։
Ե´վ լոգիստիկ հնարավորությունների, և´ նոր խոշոր ենթակառուցվածքների ստեղծման, և´ անվտանգության ու կովկասյան նոր ճարտարապետության, և´ նոր դաշնակիցների ձեռքբերման , և´ ֆինանսական աղբյուրների ձեռքբերման տեսակետից ԲՐԻԿՍ-ը այսօր մեզ համար շատ կարևոր է։
ԵՄ մեզ ոչ ոք չի հրավիրում և չի սպասում, ԵՄ հետ մենք տեսանելի ապագայում չունենք ցամաքային ճանապարհի որևէ հեռանկար, և այս պայմաններում ՀՀ իշխանություններն ընտրել են սովորական պոպուլիզմի ու պետական ավանտյուրիզմի ճանապարհը։
Հակադիր դաշտի խնդիրը ոչ թե իշխանություններին հարցեր տալն է, կամ ծաղրելը, այլ՝ ժողովրդին այլ բան առաջարկելը, այլ տեսլականով ներկայանալը։ Քաղաքական ֆորմալ կուսակցություններից սպասելիքը քիչ է։
Սա ավելի շատ վերաբերում է հասարակական միավորներին, հրապարակային գործիչներին, ովքեր պատրաստվում են ակտիվորեն մասնակցել առաջիկա ընտրություններին, որը լինելու է ընտրություն՝ Հայաստանում ապրելու կամ չապրելու մասին։ Այդ թատերական-ընտրական միջոցառումը պետք է վերածել հստակ ընտրության՝ արկածախնդրության և սոլիդության միջև։
Ինչո՞ւ հետևենք նրա օրակարգին, ով երկիրը տանում է անկայունության։ Ինչո՞ւ մենք, ապագայի քաղաքական և հանրային միավորներով չնախաձեռնենք այլ հանրաքվե(ԲՐԻԿՍ-ի անդամակցության) և հասարակության հետ չմտնենք առարկայական երկխոսության մեջ։
Իրականում, Հայաստանն ունի ԵՄ հետ գրագետ հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ։ Մեր միլիոնավոր հայրենակիցներ ապրում են Արևմուտքում, ԵՄ-ում, և դա լավ կամուրջի, առանձնահատուկ հարաբերությունների մշտական հնարավորություն է։ Գործընկերային ու վստահելի հարաբերություններ ցանկալի է և անհրաժեշտ է զարգացնել, իսկ ավանտյուրային թատրոն խաղալը միայն վնաս է նույն ԵՄ-ի հետ իրական գործընկերությանը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan