ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար

Դիտել նաև
Զախարովա. ՀԱՊԿ-ին մուծումներ չկատարելը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից
Հայաստանն ունի պարտք՝ ՀԱՊԿ վճարումների գծով․ Ալեքսանդր Պանկին
Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը
Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
«Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի բացակայությունը դրական հեղինակություն չի ստեղծում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, հաղորդում է Sputnik-ը։
«Իհարկե, անդամներից մեկի՝ Հայաստանի միտումնավոր բացակայությունը նրա համար դրական իմիջ չի ստեղծում», - Բելառուսի 1-ի եթերում ասել է Անվտանգության խորհրդի պետքարտուղարը։ Սակայն, ըստ նրա, դա չի ազդում կազմակերպության ընդհանուր օրակարգի վրա։
Վոլֆովիչի խոսքով՝ բոլոր այն հարցերը, որոնք քննարկվել և համաձայնեցվել են հինգշաբթի Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը և ներկայացվել են պետությունների ղեկավարների ուշադրությանը, ի վերջո քննարկվել են։