Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, ինքն է որոշում իր քաղաքականությունը․ Զախարովա
Դիտել նաև
Փաշինյանի հայտարարությունները ողջախոհության սահմաններից դուրս են․ Զախարովա
«ՌԴ-ն Իրանին տրամադրել է անհրաժեշտ բոլոր պարզաբանումները «Զանգեզուրի միջանցքի» մասին». Զախարովա
Երևանը դե-յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները․ Զախարովա
Արևմուտքը Հարավային Կովկասում առաջ է տանում ապակառուցողական օրակարգ. Զախարովա
Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների համար բանակցությունների ամենահարմար պայմանները կստեղծի․ Զախարովա
Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 2-ին կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ՝ ավելացնելով, որ, միաժամանակ, Մոսկվան ափսոսանք է հայտնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ գործունեության շարունակական սառեցման համար։
«Կարծում ենք՝ ՀԱՊԿ-ն կարևոր դերակատարություն ունի ՀՀ անվտանգության ապահովման գործում, իսկ ԵԱՏՄ-ն՝ տնտեսության։ Բայց Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, ինքն է որոշում իր քաղաքականությունը»,- նշել է Մարիա Զախարովան։