«Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել»․ Տաթևիկ Հայրապետյան Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա
10
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Պահանջում ենք քրգործ հարուցել Փաշինյանի դեմ ցեղասպանության հանցակցության համար. Բագրատ սրբազան Իշխանությունը որևէ քայլ չի արել Արցախի երաշխավորը լինելու պարտավորությունները կատարելու ուղղությամբ․ Սրբազան Ոստիկանությունը դատախազության շենքի մոտ «բերման ենթարկեց» Նիկոլ Փաշինյանի... խրտվիլակը Ակցիայի մասնակիցները Ալիևի ու Փաշինյանի նկարներով մետաղադրամներ նետեցին ոստիկանների ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը՝ թուրքական բաղնիքում․ ո՞վ կհայտնվի Նեսոյի քարաբաղնիսում Երբ ամեն ինչ համաձայնեցնենք. Ալիևը՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին Բագրատ Սրբազանի աջակիցները հավաքվում են դատախազության շենքի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ 2020-ի հոկտեմբերի 10-ին հաստատված հրադադարը Փաշինյա՞նն էր տապալել. Բորիս Մուրազի Պատերազմ Արցախում
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան Իշխանությունները անտեսել են պատերազմի վտանգը և բանակում քաոս են հրահրել. Տիգրան Աբրահամյան Թուրքիան հող է նախապատրաստում, իսկ Ալիևը ԱՄՆ-ի ուղղությամբ հոխորտում է. «Փաստ» «Ադրբեջանը փորձում է իր համար «ալիբիներ» ստեղծել»․ Տաթևիկ Հայրապետյան Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ» Երևանի կառավարման ամբողջ պերճանքն ու թշվառությունը (տեսանյութ) Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ «Բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից». «Արթկոսմեդ» վիրաբուժական կլինիկայի պարզաբանումը Նախատեսվում է փակել մարզերում ու Երևանում գործող բոլոր բուհերը. Դերենիկ Մալխասյան Շարժման աջակից գործարարներին ճնշում են Կոմիտասի շուկայի վաճառականներին հեռացնում են, որ օլիգարխի բիզնեսը զարգանա Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը Ուսուցիչը հորդորել է հայոց պատմություն չսովորել Իշխանությունների «սրտի օլիգարխի» բիզնեսը ծաղկում է Եթե ՀՀ-ն հրաժարվի նոյեմբերի 9-ի փաստաթղթից, դա լեգիտիմ իրավունք է Բաքվի համար գնալ պատերազմի. Վահե Հովհաննիսյան Սա՞ էր բարեփոխումը․ 400 ոչ մարտական զոհ, ադրբեջանցի զինվորի վրա կրակելու համար՝ դատ. «Կարճ ասած» Հայաստանն ակտիվ մասնակցել է աշխատանքներին, սակայն չի ստորագրել նախագիծը․ Զախարովա Հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման պահանջով ակցիաներ կանցկացվեն Մի քանի օր առաջ նորոգած փողոցի պատկերը՝ հեղեղատարի կափարիչը ցցվել է դուրս (տեսանյութ) Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն (լուսանկար, տեսանյութ) ՔՊ-ականի՝ մահացու վրաերթ կատարած կինը քրեական հետապնդման չի ենթարկվել․ Mediahub.am Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը․ Բագրատ սրբազան Փաշինյանն ու կառավարությունը ունե՞ն «պլան Բ» Ազգային ամոթի ու նվաստացման շարունակվող ժամանակը․ Լիլիթ Գալստյան Բյուջեի մսխում՝ բակի բարեկարգման անվան տակ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի անձնական շահը համապատասխանում է Ադրբեջանի պետական շահի հետ. Արթուր Խաչատրյան Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Արևմուտքից մեզ ցուրտ ձմեռներ են խոստանում. Ձյունիկ Աղաջանյան 33 մլն դրամով կարելի էր մանկապարտեզ կառուցել Իրանում նոր երկրաշարժ է գրանցվել

ՔՊ-ում Փաշինյանի հրաժարականի գործընթաց կսկսվի՞․ որն է Անդրանիկ Քոչարյանի դերը

Անցած շաբաթվա ավարտին հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ Արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաք էին նախաձեռնել։

Մամուլը, լուրը հայտնվելուն պես, գրել էր, որ ՔՊ-ականների ստորագրահավաքի հիմքում՝ որպես պատճառ, դրված է այն, որ Գրիգոր Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հարազատ եղբայրն է։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս թեզը հաստատել էր նաև ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Ըստ հոդվածի՝ Աղազարյանը պատճառների մասին շատ չի խոսել, միայն նշել է, որ դրանցից մեկն էլ այն է, թե Մինասյանի հայրն ու եղբայրն ովքեր են։

Այս հիմնավորման պարագայում ՔՊ-ի ներսում հետաքրքիր գործընթացների սկիզբ կարող է դրվել։ Գրիգոր Մինասյանի՝ Միքայել Մինասյանի եղբայրը լինելը հայտնի փաստ էր, և դա ՔՊ-ականները գիտեին, երբ նա նշանակվում էր այդ պաշտոնին։ Ու եթե այդքանից հետո դա դարձել է պաշտոնանկության պատճառ, ապա չի կարելի բացառել, որ ՔՊ-ում մի օր էլ Միքայել Մինասյանի հետ կապ ունենալու համար Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացի սկիզբը կդրվի։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը տարիներ առաջ խոստովանել է, որ ֆինանսավորել է Փաշինյանի ընտանեկան թերթը։ «Ու ես ուզում եմ ձեզ ամոթով խոստովանել, ընտանիքս հանգիստ թողնելու համար, գնացի գործարքի և պայմանավորվեցինք, որ ամսական իրենց չվաճառված թերթերը մենք կֆինանսավորենք, որպեսզի իրենք չունենան թերթային «վազվռատ»»,- հայտարարել էր Մինասյանը:

Խոսքը, ի դեպ, փոքր թվի մասին չէր։ Մինասյանի մտերիմին՝ Արման Սահակյանին պատկանող ընկերությունը գնում էր թերթի ամբողջ տպաքանակը՝ առանց վերադարձի իրավունքի, որն ամսական մոտավոր կազմում էր 25 մլն դրամ։

Ու հիմա, երբ Փաշինյանը տեղի է տվել ու հեռացրել է Գրիգոր Մինասյանին, դա դուռ է բացում նաև ի՛ր հեռացման հարցը բարձրացնելու համար։ Ընդ որում, եթե նախարարի դեպքում խոսքն ազգակցական կապի մասին էր, ապա Փաշինյանի պարագայում խոսքը կուլիսային պայմանավորվածության և շորթման մասին է, որն առավել քան լուրջ է։

Կարևոր է նաև հասկանալ, որ առաջին անգամ էր, որ որևէ պաշտոնյայի հրաժարականի համար ՔՊ-ում ինչ-որ մեկը կարողանում է 30 պատգամավորի համաձայնություն ստանալ։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ ինչ-որ մեկը խարդավանքների, պալատական հեղաշրջման փորձերի մասնագետ Անդրանիկ Քոչարյանն է, ով անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին փորձել էր Վազգեն Սարգսյանի սպանության հանգամանքը օգտագործելով բարելավել իր դիրքերը իշխանական բուրգում, ապա կարելի է գրեթե վստահ ասել, որ Փաշինյանի համար շատ վտանգավոր դուռ է բացվել։

Վստահաբար, Անդրանիկ Քոչարյանի դիրքերը ՔՊ-ի ներսում ամրացան այս պաշտոնանկությունից հետո, եթե սրան գումարենք նաև այն, որ Քոչարյանի գործուն ջանքերով իշխանական բուրգից հեռացվեց Դավիթ Տոնոյանը ու հաշվի առենք իր վաղեմի կապերը ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հետ, ապա կարելի է սպասել, որ ոչ հեռու ապագայում այդ 30 պատգամավորները կարող են սկսել համախմբվել Փաշինյանի հեռացման շուրջ։

Այդ պարագայում ընդդիմությունից սարսափող Փաշինյանը մի օր կարող է արթնանալ ու տեսնել, որ մահճակալով հանդերձ հայտնվել է կառավարական դաչաների պարսիպներից դուրս, եթե, իհարկե, Անդրանիկ Քոչարյանը բարեսիրտ գտնվի այդ օրը։

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan