Փաշինյանը ընդլայնում է հանցակիցների շրջանակը՝ ներգրավելով ՍԴ-ին և ԱԺ-ին. Արամ Օրբելյան
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը «5-րդ ալիքի» «Օրագիր» ծրագրին տված հարցազրույցում նախ, նշում է, որ ՍԴ կազմը եւ դրա բնականոն փոփոխությունը խաթարվել են պետական հեղաշրջման արդյունքում:
Հարցազրույցի հիմնական թեզերն ու շեշտադրումները.
ՍԴ որոշման տեքստում ակնհայտ սուտ, կեղծ պնդումներ են արվում, կա մի նախադասություն, որը ակնհայտ իմաստ չի արտահայտում, սա նշանակում է, որ շտապել են, որովհետեւ ՄԱԿ-ում ոմն մեկը պետք է ելույթ ունենար:
Ֆրանսիայի Սահմանադրության մեջ մարդու իրավունքների վերաբերյալ բաժին չկա, այն հղում է անում Մարդու եւ քաղաքացու իրավունքների հռչակագրին:
Այդպես է ստացվել ՍԴ-ի մեկ այլ ապօրինի որոշման պատճառով, երբ այս իշխանությունը ԳՇ պետի պաշտոնը դարձրեց քաղաքական պաշտոն:
Զավթված իշխանության պայմաններում հարմար չէ, որ Անկախության հռչակագիրը գործի:
Անկախության հռչակագրին կա ուղղակի հղում, հղումը իրավական տեխնիկայի կանոններից մեկն է:
ՍԴ որոշումը այդ կանոնակարգի վերաբերյալ չէր, կանոնակարգին ՍԴ-ն չի անդրադարձել:
Վաղը կգան, կասեն՝ սխալվել ենք, սա արդեն Ադրբեջան է:
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտնվել Շուռնուխի բնակիչների վիճակում:
Մինչեւ հիմա Հայաստանի Հանրապետությունը գլոբալ առումով Արցախից հրաժարվել է մի քանի հոգու հայտարարությամբ, հիմա փորձ է արվում ներքաշել ՍԴ-ին եւ ԱԺ-ին:
Սահմանադրական կարգի վերականգնումից հետո է հնարավոր բովանդակային անդրադառնալ այս հարցին:
Ինչ է լինելու, երբ կանոնակարգը գնա խորհրդարան:
Սա բռնապետական ռեժիմ է: