Քաղաքապետարանը փոփոխություն է արել, այսուհետ խցանումներ են սպասվում նաև Աբովյան պուրակում
Այսօրվանից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նշված ճանապարհահատվածում իրականացվել են համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան ապամոնտաժվել է։
Նշենք, սակայն, որ այն հատվածներում, օրինակ՝ Նոր Նորքում, որտեղ կան առանձնացված երթուղիներ հասարակական տրանսպորտի համար, խցանումները մշտական են։
Աղբյուր՝ Yerevan.today