«Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում
28
Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին Բռնաճնշումների նոր փուլն սկսվեց մայիսի 22-ից, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությամբ Տնտեսական աճի աստիճանական դանդաղում. արտահանումը նվազում է, ներմուծումը՝ աճում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Արարատ-Արմենիայի» պատմական հաղթանակը. հայկական թիմը կխաղա Եվրոպայի լիգայի հիմնական փուլում ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները Մեծ հաշվով Փաշինյանը փող է փնտրում, փող, որը կապահովի իր իշխանության գոյությունը «Ուժեղ Հայաստանը» խստորեն դատապարտել է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ քաղաքական հետապնդումները Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր «Սպառնապետը»... Ահավոր սպառնում եմ. Փաշինյանը`իրավապահներին է հիմա էլ սպառնում հեռացնել Հայաստանը ռիսկի է դիմում. ՌԴ ԱԳՆ 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք)

Հստակ օրակարգ ունեցող երկու ուժ կա

Հայաստանում քաղաքական պրոցեսները մշտապես չեն փայլել իրենց բովանդակությամբ։ Չեմ հիշում ժամանակ, երբ, ասենք՝ որևէ օրենսդրական նախաձեռնության շուրջ բովանդակային քննարկում լինի սոցիալիստների և կապիտալիստների, պահպանողականների և լիբերալների միջև։ Հայաստանի քաղաքական բովանդակությունն առավել շատ հիշեցրել է տատիս ասած՝ «ղըժբըժ», որտեղ հաղթում է նաև՝ ով կարող է ավելի բարձր, ավելի երկար աղմկել ու ավելի թունդ հայհոյանքներ տալ։

Հիմա առավել ևս ողբերգական վիճակ է Հայաստանի քաղաքական կյանքում։ 2018-ին իշխանության բերված խմբակն առաջին իսկ օրը հայտարարեց, որ իզմեր չունի, ու իրենց հանգամանքով պայամնավորված կարծես՝ ամբողջ դաշտը հրաժարվեց իզմերից։ Սրան էլ գումավրեց իշխանությունների ջանքերով Հայաստանն աշխարհաքաղաքական խաղերի թատերաբեմ դառնալու հանգամանքը։ Հիմա առավել դժվար է հասկանալ, թե ով ո՞վ է ու ի՞նչ է ուզում։

Ակնհայտ է, որ այս պահին Հայաստանն աշխարհաքաղաքական ընտրության առաջ է կանգնած։ Կա երկու առաջարկ/նախագիծ՝ Արևմուտքի և Ռուսաստանի։ Այդ նախագծերից ամեն մեկը յուրօրինակ մոտեցում ունի Հայաստանի տեղի, դերի ու նշանակության մասին։ Ի՞նչ են առաջարկում աշխարհաքաղաքական կենտրոնները և ինչ դիրքորոշում ունեն այս մասով Հայաստանի արդեն ներքաղաքական կյանքի ակտորները։

Հավաքական Արևմուտքի նախագիծը

Աշխարհում և մասնավորապես մեր տարածաշրջանում հավաքական Արևմուտքի ծրագիրը մեկն է՝ մեկուսացնել Ռուսաստան-Չինաստան-Իրան չասենք դաշնակից, բայց գործընկերներին։

Այս կենտրոններին մեկուսացնելու Արևմուտքի ցանկությունը երկու հիմք ունի։ Առաջինը տնտեսական հիմքն է, որով Արևմուտքը ցանկանում է շարունակել ամուր պահել իր և մասնավորապես ամերիկյան դոլարի հիմքերը։ Երկրորդ հիմքը քաղաքակրթական է։ Արևմուտքը թշնամաբար է վերաբերվում Ռուսաստան-Չինաստան-Իրան գործընկերությանը, քանի որ նրան աշխարհում ավանդական արժքեների պաշտպանության ջատագովներն են կամ այսպես ասած՝ գոլաբալիզմի հիմնական խոչընդոտները։

Ելնելով այս իրավիճակից՝ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, նպատակ է դրել տարածաշրջանն ազատել ռուսական ներկայաությունից։ Այս առումով առարկայական վերջին հանգրվանը Հայաստանն է, որտեղ կա ռուսական ռազմաբազա՝ միջպետական համաձայնագրի համաձայն։

Ռուսաստանին հեռացնելուց հետո Արևմուտքին պետք է, որ ռուսական ազդեցության գոտի համարվող Միջին Ասիայի երկրները կարողանան առանց Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կոմունիկացվել աշխարհի արևմտյան հատվածի հետ։ Այս մասին ԱՄՆ պաշոտոնյաները բացեիբաց են խոսում։ Մեծ պլանի մի մաս է նաև թուրքական աշխարհի միավորումը, որով Արևմուտքը միանգամից նշված երեք կենտրոնների համար էլ խնդիրներ է ստեղծում։ Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին շրջանցող միջանցքը պետք է անցնի Հայաստանով։ Որպեսի այդ ճանապարհը մշտապես մնա Արևմուտքի հսկողության տակ, նրանց պետք է, որ Հայաստանում բնակեցվեն մի քանի հարյուր հազար էթնիկ թուրքեր, որոնց ներկայությունը հատկապես միջանցքի՝ Հայաստանով անցնող հատվածի երկայնքով հնարավորություն կտա մշտապես վերահսկողության տակ պահել այն, անգամ եթե Հայաստանում իշխանության գան ուժեր, որոնք չեն ցանկանա շարունակել Փաշինյանի քաղաքականությունը։

Եթե Արևմուտքի մեծ պլանի մեզ առնչվող հատվածը համառոտ ներկայացնենք, ապա Հայաստանը պետք է լինի փոքրացած, բնակեցված մի քանի հարյուր հազար թուրքերով և Ռուսաստան-Չինաստան-Իրան կենտրոնները շրջանցող արևմտյան միջանցքով․ միայն այդ միջանցքով՝ առանց հյուսիս-հարավ ճանապարհի։

Հիշեցնենք, որ այս նախագծին հասնելու համար դեռ կար Արցախի հարցը։ Այս մասով էլ Արևմուտքը հստակ առաջարկ ուներ, այն է՝ հանձնել Արցախը, այնտեղից հեռացնել ռուսական զորքերը և ճանաչել տարածքը Ադրբեջանի մաս։ Սրա դիմաց խոստացել էր ապահովել հայերի իրավուքնների պաշտպանություն «ադրբեջանական» Արցախում։ Արևմուտքի քավորությամբ Արցախը հանձնվեց, բայց հայերի իարվուքններն այդպես էլ չպաշտպանվեցին։

Ռուսաստանի առաջարկը

Ռուսաստանի առաջարկը շատ պարզ է։ Նրանք մեզ առաջարկում են պահպանել եղած պայմանավորվածությունները, համագործակցել Իրանի և Չինաստանի հետ, ավարտել հյուսիս-հարավ ճանապարհային մեգանախագիծը։ Ռուսաստանը նաև դեմ չէ Արևմուտք-Արևելք ճանապարհին, բայց պայմանով, որ Հայաստանն այն չի հանձնի Արևմուտքին, ինչ անվան տակ էլ որ այն լինի։ Նկատենք, որ Ռուսաստանն իր դաշնակիցներին և գործընկերներին չի առաջարկում կամ չի պահանջում թշնամական հարաբերություններ վարել Արևմուտքի հետ։ Միակ պահանջն այն է, որ հարաբերություններն Արևմուտքի հետ չկառուցվեն Ռուսաստանին վնասելու ծրագրի շրջանակում։

Արցախի մասով էլ Ռուսաստանի առաջարկը հստակ էր՝ պահպանել եղած վիճակը, ապահովել հայերի անվտանգությունը հայկական վերահսկողության տակ մնացած հատվածներում, փորձել ստեղծել հարաբերություններ, իսկ կարգավիճակի հարցը թողնել ապագա սերունդներին։ Հայերի անվտանգության ապահովումն էլ լոկ խոստում չէր ռուսական կողմից, այլ այն գործնական առաջարկ էր ռուս խաղաղապահների տեսքով։ Առաջարկն, իհարկե, հնարավոր չեղավ կյանքի կոչել, քանի որ Հայաստանն, ինչպես ժամանակը ցույց տվեց, որոշեց գնալ Արևմուտքի անորոշ առաջարկի հետևից և զրկեց ռուսներին հայերի պաշտպանության համար Հայաստանի կողմից արդեն «ադրբեջանական» ճանաչված Արցախում քայլ անելու հնարավորությունից։

Հիմա մի փոքր հստակ չէ, թե ռուսներն ինչ կարող են առաջարկել Արցախի մասով, բայց ակնհայտ է, որ մինչ 2023 թվականի սեպտեմբեր ռուսների առաջարկը սա էր՝ պահպանենք այդ պահին եղածը (թե՛ Հայաստանում, և թե՛ Արցախում), թույլ չտանք նոր պատերազմ և իրավիճակի հանգուցալուծումը թողնենք ապագա սերուդներին, իսկ մինչ այդ զբաղվենք պետության ամրացմամբ։ Ռուսական առաջարկը նաև իրենից ենթադրում է, որ Հայաստանն է տարածաշրջանում իր հիմնական դաշնակիցն ու հենարանը, որտեղ ինքն ունի ռազմական ներկայություն։

Քաղաքական դաշտի ակտորներն ի՞նչ դիրքորոշում ունեն

Ակնհայտ է, որ իշխանությունները և իրենց իսկ կողմից սնուցվող սատելիտները գործում են Արևմուտքի ծրագրի շրջանակում։ Նրանք ամեն բան անում են, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Հայաստանից և Հայաստան գան հարյուր հազարավոր ադրբեջանցիներ, որոնք կլինեն Արևմուտքի մեծ ծրագրի հայաստանյան հատվածի երաշխավորները։ Այս իմաստով ամեն բան պարզ է։ Ով աջակցում է այս իշխանությանը, աջակցում է Արևմուտքի առաջարկին։ Իշխանությունները խոսելով խաղաղության խաչմերուկի մասին իրականում կառուցում են թուրքական փակուցի, որից հայկական ելք չի լինելու։

Հետաքրքիր է, որ ընդդիմադիր դաշտում գործող տասնյակ ուժեր հրապարակային չեն դիրքավորվել և հանրությանը չեն ասում, թե որ առաջարկն են իրենք ընդունելի համարում։ Ընդդիմադիր ուժերի մեծ մասն անգամ չի հայտարարում, որ դեմ է Արևմուտքի հակառուսական նախագծին։ Ընդդիմադիր դաշտում այս պահին միայն «Մայր Հայաստան» շարժումն է, որ ունի հստակ դիրքորոշում, այն է՝ ընդունել ռուսական առաջարկը, պահպանել եղածը և կառուցել անվտանգ ու մրցունակ պետություն՝ թույլ չտալով նոր պատերազմ։ Միևնույն ժամանակ չվարել թշնամական հարաբերություններ հավաքական Արևմուտքի հետ։ Ստեղծել հնարավորություն իրական խաղաղության խաչմերուկ ունենալու համար։ Ըստ շարժման Հայաստանով բեռներ կարող են անցնել ոչ միայն հյուսիս-հարավ ուղղությամբ, այլև արևելք-արևմուտք, իհարկե բացառապես Հայաստանի սովերենության պայմաններում։ Այսինքն՝ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները զարգացնել ոչ ի հաշիվ թշնամական հարաբերությունների Արևմուտքի հետ (ինչպես վերևում էինք նկատել, ռուսները ևս չեն պահանջում, որ դաշնակիցները թշնամաբար տրամադրվեն Արևմուտքի հետ)։ Զարմանալի է, բայց այդքան «պրոռուսական» ուժերից և ոչ մի ուժ հստակ չի հայտնել իր դիրքորոշումը։ Մեծ մասը փորձում է տեղավորվել «էդմոնմարուքյանական» դաշտում, այն է՝ երրորդ ճանապարհ, բայց արդեն աշխարհաքաղաքական իմաստով։

Մի բան ակնհայտ է, որ վաղ, թե ուշ բոլոր քաղաքական ուժերը ստիպված են լինելու բաց ու թափանցիկ ասել ժողովրդին, թե որ առաջարկին են իրենք կողմ՝ Արևմուտքի առաջարկի՞ն, որով պետք է ընդունենք հարյուր հազարավոր թուրքերի և տանք միջանցք, թե՞ ռուսական առաջարկին, որով պետք է պահպանենք եղածը և դրա վրա կառուցենք անվտանգ ու ամուր պետություն։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>