Բացառված չէ, որ ԱՄՆ-ի պահանջով հայ զինվորականներն օգտագործվեն Իրանի դեմ. Ձյունիկ Աղաջանյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան
15
Բայդենի վերջին վատությունը Հայաստանին․ Նիկոլը հերթական «սև» թուղթը բերեց «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը «Տրանսպորտը թանկացնում են, որակը չի բարձրանում` մտել են քաղաքացու գրպանը». Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նրա ցանկության հետ․ Լավրով Քաղաքային տրանսպորտի և կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացման դեմ պայքարի մարտավարության մասին․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Քննարկում Գյումրիում (տեսանյութ, լուսանկար) Արսեն Թորոսյանն ուլտիմատում է դրել Փաշինյանի առաջ Փաշինյանն ու Ալիևը ակտիվ «ուղիղ կապի» մեջ են Պատերազմ Արցախում
Արդեն 25 տարի է մեզ հետ չես. Լիլիթ Կարապետյանը եղբոր մասին հրապարակում է արել Սերգեյ Կոպիրկինին հանձնվել է բողոքի հայտագիր Ի՞նչ է իրենից ենթադրում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը. Բորիս Մուրազի (տեսանյութ) «Մայր Հայաստան» և Հանրապետականների ռինգի աղմուկի մեջ կարևոր էպիզոդ կորավ Բայդենի վերջին վատությունը Հայաստանին․ Նիկոլը հերթական «սև» թուղթը բերեց Բացառված չէ, որ ԱՄՆ-ի պահանջով հայ զինվորականներն օգտագործվեն Իրանի դեմ. Ձյունիկ Աղաջանյան Վանեցյան. Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28. Սուրենյան Երևանը՝ բետոնե անտառ. ինչպես են ծառահատումներն ու շինարարությունը կլանում քաղաքը Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը Միևնույնն է ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել․ Սուրեն Սարգսյան Քաղաքագետի հարցադրումները՝ Վաշինգտոնում կնքված համաձայնագրի վերաբերյալ «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից մեր երկրի արտաքին քաղաքականության «ուկրաինացումը» Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Ինչ կանոնադրություն են ստորագրել Փաշինյանի Արարատ Միրզոյանն ու Բայդենի Բլինքենը «Հայաստանի գլխին» Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունվում են մեկ անձի կամ մեկ ընտանիքի կողմից ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի Նիկոլը ՀՀ-ին ու հայ ազգին ներքաշեց մեծ արկածախնդրության մեջ Բերեք, շրջանակի մեջ սիրուն կախեք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կողքին Արևմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Աղազարյանի անձնական նամակագրությունը կարդացած ՔՊ-ականները խմբակցությունում ասուխոսի թեմա են դարձել Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը

Երբ ֆուտբոլային մեծ խաղերը «համընկնում են» ՀՀ պաշտոնյաների գործուղումներին

Civilnet.am-ը գրում է․

«Հայաստանում տարբեր պաշտոնյաներ, իշխող ուժի ներկայացուցիչներ ֆուտբոլային մեծ մրցաշարերի ընթացքում առիթը բաց չեն թողնում աշխատանքային այցով մրցաշարերը հյուրընկալող երկրներ մեկնելու համար։ Ընդ որում, աշխատանքային այցի արդյունքներն ամփոփող հաղորդագրություններից կարելի է դատել, որ շրջագայությունները կազմակերպվում են հիմնականում ֆուտբոլային մեծ հանդիպումներին ներկա գտնվելու համար։ Այսպես՝ Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության ժամանակ Հայստանից Գերմանիա է մեկնել երկու պատվիրակություն։ Հունիսի 18-ին հայտարարվեց, որ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնում է Գերմանիա։

Պատվիրակության կազմում էին նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Ըստ հաղորդագրության՝ պատվիրակությունը մեկնում էր Մյունխեն, Բեռլին ու Լայպցիգ՝ ակադեմիական քաղաքի կառուցման հարցում համագործակցության, ոլորտային համագործակցության հարցեր քննարկելու նպատակով։

Հետագայում, սոցցանցային հրապարակումներից երևում էր, որ հայկական պատվիրակությունը գնացել էր դիտելու Եվրոյի C խմբի Ֆրանսիա-Նիդեռլանդներ հանդիպումը։ Նրանց հետ էր նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։ Այս պատվիրակության վերադարձից հետո Գերմանիա մեկնելու հերթը Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբինն էր։ Այս խմբում ներգրաված էին ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Հռիփսիմե Հունանյանը և Միքայել Թումասյանը։ Նրանց այցի մասին հաղորդագրություններում ու սոցցանցերում Եվրոպայի առաջնության հանդիպմանը հետևելու մասին դրվագներ չկան։ Այնուհանդերձ, այցը տարoրինակ էր, եթե հաշվի առնենք, որ Հայաստանից բարեկամական խումբը Գերմանիա էր մեկնել նաև այս տարվա մարտին, փաստացի, հաջորդ այցը հայկական կողմը կազմակերպել է մոտ երեք ամիս անց։ Ֆուտբոլային մեգամրցաշարերին որպես հանդիսատես մասնակցելու «հաջողված փորձ» ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 2022-ի աշնանն ու ձմռանը Կատարում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Սիմոնյանի պատվիրակությունը մեկնել էր այդ երկիր։ Նրա մամուլի քարտուղարն ասել էր, որ Սիմոյանը Կատարի խորհրդարանի ղեկավարից հրավեր է ստացել դիտելու աշխարհի առաջնության երկու խաղ։ Սիմոնյանի պատվիրակության կազմում էին ԱԺ արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանն ու Սիմոնյանի օգնական Համլետ Գևորգյանը։

Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին մեկնել էր Սլովենիա՝ հանդիպելու սլովենացի բարձրատիճան պաշտոնյաների։ Այս այցը «պատահականորեն» համընկնում էր Սլովենիա-Հայաստան ընկերական խաղի օրվա հետ, ու հանդիպման հեռարձակման ընթացքում մի քանի անգամ մարզադաշտի պաշտոնյաների համար նախատեսված օթյակում ցուցադրեցին Ալեն Սիմոնյանին։ Բոլոր այս ֆուտբոլային հանդիպումներին պաշտոնյաների մասնակցությունն ու այդ օրերին ընթացող մրցաշարերը հյուրընկալող երկրներ այցելությունները, այդ այցերի ընթացքում հանդիպումների շրջանակը հարցեր են առաջացնում դրանց նպատակահարմարության ու արդյունավետության վերաբերյալ։

Օրինակներից մեկը Հայաստանից բարեկամության խմբի մեկնումն էր Գերմանիա այն դեպքում, երբ մոտ երեք ամիս առաջ նման այց արդեն եղել էր։ Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության Գերմանիա գործուղման վերաբերյալ էլ հաշվետվություն մինչ այս պահը Egov հարթակում տեղադրված չէ, թեպետ դրան նախորդած՝ նախարարի Մեծ Բրիտանիա, Իսպանիա ու Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցերի մասին համապատասխան հաշվետվությոնները կան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan