Նիկոլի «Դոգը», «Դոգի» դոգիկները. «Մայր Հայաստանը» քաղաքականացրեց ավագանու ինստիտուտը
Ավագանու երեկվա նիստը շատ ուշագրավ ստացվեց: Արժե մի քանի արձանագրում անել:
1. «Մայր Հայաստանին» հաջողվեց քաղաքականացնել ավագանու ընտրությունները՝ դրանց տալով նաև համապետական նշանակություն: Նույնը հաջողվում է անել նաև Երևանի ավագանու նիստերի ժամանակ: Նիստերն այլևս ունեն քաղաքական, սոցիալական բաղադրիչներ: Փաստացի քաղաքական նոր դաշտ է ձևավորվել:
Հանրության լայն շրջանակներն ուշադիր հետևում են, թե ինչ է տեղի ունենում ավագանու նիստում: Նախկինում երբեք այդպես չի եղել: Բացի մեկ-երկու ղալմաղալից, ավագանու նիստերը չեն հետաքրքրել երևանցիներին: Իսկ հիմա կա հստակ քաղաքական օրակարգ, քաղաքացու շահերի հստակ պաշտպանություն:
Ինչ մնում է երեկվա նիստին, ապա դրա հանդեպ մարդկանց ուշադրությունը հնարավոր եղավ մեծացնել փողոց+նիստերի դահլիճ ձևաչափն արդյունավետ օգտագործելով: Հնարավոր եղավ գործընթացների ձևն ու բովանդակությունը ճիշտ մատուցել:
«Մայր Հայաստանը» նախ փողոցային գործընթաց նախաձեռնեց, մարդկանց իրազեկեց, թե ինչ հրեշավոր որոշումներ են ուզում անցկացնել Նիկոլ Փաշինյանին կցված քաղաքային իշխանությունները, ներկայացրեց այդ ամենից խուսափելու հնարավորությունները:
Նիստի օրը «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա իրականացրեց Երևանի քաղաքապետարանի դիմաց, որին հաջորդեցին բուն գործողությունները նիստերի դահլիճում:
2. Եթե իշխանական կոալիցիայի մաս չկազմող ուժերը՝ «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը», «Հանրային ձայնը», բոյկոտեին նիստը կամ գոնե տեղական տուրքերի ու վճարների, ավտոկայանատեղիների (այդ թվում՝ կարմիր կետագծերով առանձնացված) կտրուկ թանկացումներին վերաբերող քվեարկությունների ժամանակ քվորում չապահովեին, ապա դրանք չէին անցնի, քանզի «Քաղաքացիական պայմանագիրն» ու դրան կցված «Հանրապետություն» կուսակցությունները չէին կարողանա քվորում ապահովել: Սակայն, տխրահռչակ Դոգի «Հանրային ձայնը» քվորում ապահովեց, ու թանկացումներն անցան: Դոգենք ձևականորեն «դեմ» քվեարկեցին, բայց դա շատ ավելի ուժեղ «կողմ» էր, քան նիկոլենց քույր կուսակցության ձայները: Դոգը ցույց տվեց, որ ինքը Նիկոլի շունն է: Ու ինչքան էլ ոռնա և հաչա, միևնույն է արդեն օգտագործված պահպանակի է վերածվել: Նրա հաճախորդությունն այլևս արձանագրված է:
3. Երևանի ավագանին դարձել է քաղաքական ինստիտուտ, ինչպիսին որ չէր մինչև վերջին ընտրությունները: Եթե «Մայր Հայաստանը» չմասնակցեր ընտրությանը (ինչպես ոմանք էին քարոզում), ապա իշխանություններին կհաջողվեր «խփել» իրենց ուզած թվերն ու ամբողջությամբ զավթել Երևանը: Հիմա նիկոլենք իշխանություն են, բայց շուն «Դոգից» են կախված ու ամեն անգամ ստիպված են նրա հետ կուլիսային պայմանավորվածության գալ, որպեսզի քվորում ապահովեն: Իսկ դա «խուրդում» է կուլիսային գործարքի մասնակիցներին: Թե ինչքան կշարունակվի այս ամենը, դժվար է ասել: Մեկ բան հստակ է՝ Դոգն այլևս «պայթեց» ու չի կարողանալու դհոլային ծառայություններն առաջվա պես մատուցել Նիկոլին:
Հայկ Ուսունց
Հ.Գ. «Հանրային ձայն» խմբակցության անդամները գիտակցո՞ւմ են, որ Դոգն իրենց օգտագործում է իր անձնական շահերը սպասարկելու համար: Եթե գիտակցում են, բայց այդուհանդերձ «չերեզ» Դոգ ծառայում են Նիկոլին, ուրեմն իրենք փոքրիկ դոգիկներ են՝ անբարոյականի վաստակներ: Իսկ եթե չգիտակցելով են օգտագործվում, ուրեմն էշ են: Երկու դեպքում էլ իրենք փչանում են:
Կա երրորդ տարբերակ՝ դուրս գալ Դոգի գործարքների տիրույթից ու դառնալ քաղաքացու շահերը սպասարկող ավագանու անդամներ, այլ ոչ թե մնալ քֆուրի տակ:
7or.am