Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Բաքվի 9 պահանջը Հայաստանին Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ)
13
Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում Չներեցին, պատժեցին. Հակոբ Ասլանյանին հեռացրին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից կամ «թավիշի» փշերը Փաշինյանն է՛լ առաջվա «մարալը», «նախշունը» չէ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Տնետուն աշխատանքի արդյունքում քաղաքացիներին ներկայացվում է «Մայր Հայաստանի»՝ տրանսպորտի թանկացման դեմ նախագիծը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ապօրինությունները Գյումրիում․ հաղորդում հանցագործության մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Էդ ո՞ր մեկդ սլիվ չեք անում»․ Սևակ Հակոբյան Ուսապարկերը Նիկոլի հետ ոչինչ էին, իսկ առանց Նիկոլի՝ ոչնչություն. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոչ թե «գնդակահարության պատ», այլ՝ հաղորդում ծանր հանցագործությունների մասին Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին Ի վերջո այդքան ահռելի գումարներ դուրս գրելով ինչու՞ չի լուծվում տանիքների հարցը (տեսանյութ) Ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսքը․ Լևոն Քոչարյան Մեր վրա կախված է «զանգեզուրյան միջանցքի» վտանգը, իսկ մեր երկրի ղեկավարը դարձել է վատ որակի բլոգեր. Զուրաբյան Time-ը «Տարվա մարդ» է ճանաչել Թրամփին Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է. Բայրամով Արցախցիներին հուզող խնդիրների անմիջական քննարկումներին մասնակցելու հրավեր Աթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան Երևան-Նիժնի Նովգորոդ օդանավը մոտ 2 ժամ պտտվել է ՀՀ տարածքում «...Տպավորություն է, որ շուտով մեր փոքրիկ քաղաքը վերածվելու է մի ընդհանուր դուքանի և կվերանվանվի «դուքան-գրադ»», Գյումրի, 19-րդ դարի 50-ականներ Ինչո՞ւ է Երևանի օդում փոշու պարունակությունն աճել. քաղաքապետարանը «լոլո»-ներ է ներկայացրել Փաշինյանի ու ՔՊ-ի շնորհիվ... Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Բաքվի 9 պահանջը Հայաստանին Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք. Աշոտյան Վաղը Արարատ Միրզոյանից կպահանջեն, որ անունը փոխի, դարձնի Աղրիդաղ. Արթուր Խաչատրյան ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ-Թուրքիա սահմանը հատելու փորձի վերաբերյալ Պետությունը շատ ավելի է ծախսում Փաշինյանների ընտանիքի համար, քան իրենք (տեսանյութ) «ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին»․ ԱԳՆ Թալինի, Սևանի, Աշոցքի և մի շարք այլ շրջաններում ձյուն է տեղում «Սիրիան շատ հարցերում կանգնում էր Հայաստանի կողքին՝ դիմադրելով Թուրքիա-Ադրբեջան զույգին»․ Վարուժան Գեղամյան «Հայկական ավիաուղիներ»-ը մեկնաբանել է թռիչքների չեղարկման մասին լուրերը Քրֆելը նորաձև է. 168.am Վրաստանի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ․ ԶԼՄ Ինչպես մարդամեկն էր ասում` ոչ մեկ չի պլստալու․ Տիգրան Աբրահամյան «Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի գործոն այլևս չկա»․ Հաջիև Մոտ 1400 ուսուցիչ աշխատանքից կազատվի. «Փաստ» Իրանի հոգևոր առաջնորդն Ասադի իշխանության անկման մեջ մեղադրեց ԱՄՆ-ին, Իսրայելին և Թուրքիային

Պատերազմի ավարտից չորս տարի անց Փաշինյանը դեռ իշխանություն է. դա Հայաստանի ամոթն է և խայտառակությունը. Ո՞րն է ելքը

2020 թվականի սեպտեմբերին Արցախում վերսկսվեցին լայնածավալ ռազմական գործողություններ, որոնց ընթացքում Ադրբեջանը քայլ առ քայլ հաջողություններ էր արձանագրում:

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  հայտարարեց, որ Ադրբեջանը կվերականգնի հրադադարը միայն այն ժամանակ, երբ Հայաստանը Ադրբեջանին ներկայացնի «գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրսբերման ժամանակացույցը»:

Հոկտեմբերի 19-20-ը Ռուսաստանի նախագահ Պուտինը  մի շարք հեռախոսազրույցներ է ունենում  ինչպես  Իլհամ Ալիևի, այնպես էլ՝  Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ պահին, ադրբեջանական զինուժը  վերահսկում էր արդեն  Ղարաբաղի հարավային հատվածը, սակայն  Պուտինին  հաջողվել էր  համոզել Ալիևին՝ մարտերի դադարեցման վերաբերյալ:  Ալիևն առաջարկել էր նախապայման.հայկական կողմը պիտի դուրս բերեր իր զորքերը հինգ շրջաններից և համաձայվեր  ադրբեջանցի  փախստականների վերադարձին   Շուշի։

Փաշինյանը մերժել էր Ալիևի նախապայմանները, ներառյալ՝  ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի:

Պուտինի միջնորդությունը  շահավետ չէր արևմտյան լիդերիների համար, և այդ իսկ պատճառով նրանք հորդորում էին Փաշինյանին՝ մերժել Պուտինի առաջարկը, խոստանալով, որ իրենք կկարողանան ազդել Ալիևի վրա՝ կրակի դադարեցման հարցում:

Փաշինյանն այդ ժամանակ խորամանկ քայլի դիմեց. նախքան  Պուտինին մերժելը, նա իր մոտ կանչեց հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչներին, որպեսզի իրենց, իբր,  ներկայացնի իրավիճակը և, որ վերջիններս էլ իրենց  հերթին համաձայնվեն ռազմական գործողությունների շարունակությանը:

Փաշինյանն այս քայլով մեկ  կրակոցով երեք  նապաստակ էր փորձում սպանել: Մի կողմից ռազմական գործողությունների շարունակությունը հիմնավորեց, իբր  ընդդիմության հետ համաձայնեցվածլինելով,  մերժեց Պուտինի առաջարկը,դրանով իսկ, բավարարեց արևմտյան իր գործընկերների պահանջները:

Փաշինյանի հույսը մեկն էր, որ ճակատում ադրբեջանցիներին չի հաջողվի էլ ավելի առաջ գալև ինքը այս իրավիճակից  մինիմալ կորուստներով դուրս կգա:

Սակայն երեք շաբաթների ընթացքում ճակատում իրավիճակն էլ ավելի կրիտիկական դարձավ, երբ Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ վերցրին  Շուշին, և  հայկական կողմի համար ստեղծվեց կրիտիկական իրավիճակ. հնարավոր էր Ստեփանակերտի գրավումն  և այս պայմաններում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը  Փաշինյանի համար դարձավ ոչ այլընտրանքային:

Փաշինյանն ստիպված էր համաձայնվել կրակի դադարեցմանը, բայց՝ ավելի ծանր  պայմաններով:

 Արդյունքում  Ռուսաստանի  նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրվեց  եռակողմ հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին։

                            Նոյեմբերի 9-ի համաձայնության  կետերը հետևյալն էին

Առաջին.

2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունները  դադարեցվում են։ Ադրբեջանի  և Հայաստանի զինված ուժերը  կանգ են առնում իրենց դիրքերում:

Երկրորդ.

Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։

Երրորդ.

Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են  ռուսական խաղաղապահ զորախումբը՝ 1960 զինծառայողով, իրենց   հրետանային զենքերով, 90 զրահափոխադրիչներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով։

Չորրորդ.

Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գտնվելու տևողությունը 5 տարի է՝ ավտոմատ երկարաձգմամբ հետագա 5 տարի ժամկետով, եթե Կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու իր մտադրության մասին։

Հինգերորդ.

Հակամարտող կողմերի   պայմանավորվածությունների կատարման մշտադիտարկման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խաղաղապահ կենտրոն է տեղակայվում հրադադարի ռեժիմի մոնիտորինգի համար։

Վեցերորդ.

Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձնի  Քելբաջարի շրջանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը։ Լաչինի միջանցքը (5 կմ լայնություն), որը կապ պիտի ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև և չպետք է  ազդի Շուշա քաղաքի վրա, շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ։ Երեք տարվա ընթացքում կսահմանվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման ծրագիր, որը  կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև  կապը, իսկ  հետագայում այդտեղ կվերաբաշխվի այդ երթուղին պահպանելու համար ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։ Ադրբեջանը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով։

Յոթերորդ.

Ներքին տեղահանվածներն ու փախստականները կվերադառնան  Լեռնային Ղարաբաղ  և հարակից տարածքներ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։

Ութերորդ.

Ռազմագերիների ու այլ կալանավորների ու մահացածների մարմինների փոխանակում է կիրականացվի։

Իներորդ

Պետք է ապաարգելափակվեն բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանը կերաշխավորի  Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն կիրականացնի  Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։

Ինչպես տեսնում ենք, հայկական մնացած մասի  Արցախի  կարգավիճակի վերաբերյալ որևէ կետ չկար: Բացի այդ, Լաչինը արձանագրվել էր, որպես «միջանցք», որի կարգավիճակի մասին նույնպես ոչինչ ձևակերպված չէր, մինչդեռ Սյունիքով անցնող կոմունիկացիաների վերաբերյալ «միջանցք»  ձևակերպում չկար: Միայն նշված էր, որ Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողություն  կիրականացնի   Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը։

Այսինքն Լաչինի,  կարգավիճակը որոշված չէր, մինչդեռ Սյունիքով անցնող կոմունիկացիաների մասով ձևակերպումները հստակ էին:

Ավելին, սկզբնական ձևակերպամբ՝ հայկական կողմը ցանկանում էր Լաչինի վերաբերյալ նշվեր, որ հայկական կողմը պահպանում է Լաչինի միջանցքը, սակայն ադրբեջանցիների պնդմամբ ձևակերպվեց, որ  Լաչինի միջանցքը փոխանցվում է խաղաղապահ ուժերի հսկողության տակ,  ռուսական կողմին։

Այսինքն, այն ժամանակ նույնիսկ ադրբեջանցիները չէին պնդում, որ Լաչինը լիներ  Ադրբեջանի վերահսկողության տակ:

Համաձայնագրի ստորագրումից և ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հուշագիր ստորագրեցին   Ադրբեջանում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելու մասին։ Ռուսաստանը, սակայն, պնդեց, որ Թուրքիայի մասնակցությունը սահմանափակվելու է Լեռնային Ղարաբաղին ոչ հարակից տարածքում գտնվող մոնիտորինգի կենտրոնի հեռավոր գործողություններով:

 Ի՞նչ էր իրենից ներկայացնում այս համաձայնագիրը քաղաքական տեսանկյունից

Այս համաձայնագրի արդյունքում, փաստացի երկրորդ պլանի էր մղվում  2007-ին կնքած Մադրիդյան սկզբունքները, որտեղ 5+2 բանաձևով   Արցախի և հարակից տարածքների կարգավիճակները խիստ տարբերվում էին:

Ավելին, հետագայում, 2020 թվականի դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահը խոստովանեց , որ 17 տարվա ընթացքում, սկսած 2003 թվականից,  «տարբեր տեղերից, արտաքին շրջանակներից» առաջարկներ են ստացվել համաձայնության գալ 5 շրջաններ Ադրբեջանին փոխանցելու տարբերակին։ Իսկ մնացած երկու շրջանները (Քելբաջարն ու Լաչինը) կփոխանցվեին միայն Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման, կամ այնտեղ կայանալիք հանրաքվեի արդյունքները քվեարկության ժամկետով նախապես ճանաչելու պարտավորության դիմաց։ Սակայն նույնիսկ այս դեպքում Լաչինի միջանցքը պետք է տրվեր Հայաստանին։

Ալիևի խոստովանությունը նպատակ ուներ բացատրելու  իր ներքին լսարանին և Թուրքիային, թե ինչու նա համաձայնվեց կնքել այս համաձայնագիրը, երբ Ստեփանակերտի գրավմանը մնացել էին ընդամենը օրեր:

Նոյեմբերի 9-ի  վերաբերյալ  դրսի կենտրոնների  արձագանքը այդ  մասին ամեն ինչ ասում էր:

Թեև ԱՄՆ-ն և ԵՄ դրական էին   գնահատել այդ  համաձայնագիրը, սակայն նրանց  նյարդայնացրել  էր, որ ռուսական խաղաղապահները պիտի տեղակայվեին Ադրբեջանում:

Ավելին, երբ Վրաստանի այն ժամանակվա նախագահ Զուրաբիշվիլին շնորհավորեց  Հայաստանին և Ադրբեջանին ռազմական գործողությունների ավարտի կապակցությամբ   և  հույս հայտնեց, որ «Հարավային Կովկասում նոր դարաշրջան կսկսվի», նրա արևմտյան կուրատորները ջղաձիգ արձագանքով հանդես եկան, զարմանալով, որ Զուրաբիշվիլին Հարավային Կովկասում նոր դարաշրջանը տեսնում է ռուսական զորքերի հետ համատեղ:

                                             Ի՞նչ կատարվեց հետագայում

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները  հանդիպեցին  2021 թվականի հունվարին՝ հանդես գալով հայտարարություններով՝ վերահաստատելով 2020 թվականի հրադադարի համաձայնագրի շարունակական հավատարմությունը և մշակելով դրա իրականացման մանրամասները։

Մասնավորապես, 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում հրապարակված համատեղ եռակողմ հայտարարության մեջ ասվում էր.

«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում ենք հետևյալը.

Առաջին.

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու համար մենք հավանություն ենք տալիս Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ համատեղ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ։ Ադրբեջանի  Հանրապետության  փոխվարչապետի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի նախագահությունը

Երկրորդ.

Աշխատանքային խումբը կանցկացնի իր առաջին հանդիպումը մինչև 2021 թվականի հունվարի 30-ը, որից հետո կկազմի հայտարարության վերը նշված 9-րդ կետի իրականացումից բխող առաջնահերթ խնդիրների ցանկը։

Երրորդ.

Հիմնական ուղղությունները կյանքի կոչելու համար աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ​​ենթախմբերի կազմը՝ Կողմերի իրավասու մարմինների և կազմակերպությունների պաշտոնյաներից: Աշխատանքային խմբի հանդիպումից հետո մեկ ամսվա ընթացքում փորձագիտական ​​ենթախմբերը կներկայացնեն նախագծերի ցանկը, որտեղ պետք է նշվեն դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման համար անհրաժեշտ ռեսուրսներն ու գործողությունները

Չորրորդ.

Մինչև 2021 թվականի մարտի 1-ը Աշխատանքային խումբը պետք է Կողմերի հաստատմանը ներկայացներ  ամենաբարձր մակարդակով միջոցառումների ցանկը և ժամանակացույցը նոր տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման կամ կառուցման համար, որոնք անհրաժեշտ եին  երկու հանրապետությունների  տարածքով միջազգային տրանսպորտի աշխատանքները  սկսելու, իրականացնելու և ապահովելու համար»:

           Ինչպիսի՞ն էին հայ հանրության արձագանքն և ընդդիմության դիրքորոշումը

 Բոլոր այս համաձայնությունները Հայաստանում խիստ բացասական ընկալվեցին:

Հայ հանրությունը պատրաստ չէր մարսելու այս նոր իրականությունը, պարտության հետևանքները և գտնվում էր էմոցիոնալ ոչ հավասարակշռված վիճակում:

Նոյեմբերի 9-ի համաձայանագիրը իրոք արդարացի բնույթ չուներ, սակայն դա պատերազմում պարտության հետևանք էր: Դրա այլնտրանքը նոր պատերազմն էր՝ մեզ համար էլ ավելի ծանր պայմաններով:

 Հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները, բացի Փաշինյանի հրաժարականից, պահանջում էին նաև, չեղյալ հայտարարել ընդհանրապես նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որպես ոչ արդարացի փաստաթուղթ: Փաստացի  հայաստանյան ընդդիմությունը մերժում էր ռուսական միջնորդական առաքելությունը, բայց և դրա տեղը որևէ իրական այլընտրանք չէր առաջարկվում: Ընդդիմությանը տեսակետը էմոցիոնալ տեսանկյունից հասկանալի էր, իսկ ռեալ քաղաքականության տեսակետից՝ ոչ:

Այլ կերպ ասած՝ հայկական ընդդիմությունը հանրության պես գտնվում էր էմոցիոնալ լարված վիճակում և իր գործողություններն էլ բխում էին այդ իրավիճակից:

Ըստ էության, բոլորին էր պարզ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի վիժեցումը կբերեր նոր պատերազմի, Հայաստանի համար էլ ավելի տխուր հեռանկարով, սակայն մյուս կողմից նոյեմբերի 9-ը հոգեբանական իմաստով չէր ընկալվում ընդիմության կողմից, որպես ոչ արդարացի փաստաթուղթ: Պետք է նշել, որ գրեթե նույն մոտեցումն ուներ նաև հանրության մեծ մասը: Սակայն նույն այդ հանրությունը մերժում էր նաև նոր պատերազմը՝ քաջ գիտակցելով դրա հետևանքները:

Պատերազմում պարտված երկիրը չէր կարող ակնկալել իր համար արդարացի համաձայնագիր, սակայն ընդդիմության գերակշիռ մասի կարծիքով պարտվել էր, ոչ թե Հայաստանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը: Որից հետևում էր, որ պիտի ոչ թե ընդունվեր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, այլ իշխանությունից հեռացվեր Փաշինյանը:

Հենց այդ ուղենիշով ընդդիմությունը սկսեց իր բողոքի պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ:

Այդ պայքարը կրում էր ավելի շատ  բարոյական բնույթ, որտեղ չկար սակայն իրատեսական քաղաքական բաղադրիչը:

Դրա պատճառով էլ 2021-ին սկսված բողոքի շարժումը այդպես էլ հաջողությամբ չպսակվեց:

Ավելին, 2021-ի ապրիլին, բողոքի ցույցերի մարման փուլում,   Հայաստանի զինված ուժերի դիրքորոշումը Փաշինյանի իշխանության  վերաբերյալ բացահայտեց Թուրքիայի ակտիվ դերակատարումը, որը փաստացի սպառնաց Մոսկվային, որ ռազմական Հայաստանում հեղաշրջման դեպքում, Անկարան անմասն չի մնա տարածաշրջանային հետագա զարգացումներից:

Փաստացի դա նշանակում էր, որ 2021-ի գարմանը Էրդողանը փրկեց Փաշինյանի իշխանությանը:

Մյուս կողմից,  հայկական ընդդիմությունը ոչ մի իրատեսական  հիմնավորման հույս չտվեց Մոսկվային, որպեսզի Պուտինը ներկայացներ Էրդողանին, որ Փաշինյանի հեռացումով հայկական կողմը  միակողմանի չի խզի նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները:

Ավելին, թե Մոսկվայում, և թե Անկարայում հասկանում էին, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի միակողմանի խզումը կնշանակեր  նոր պատերազմի վերսկսում՝ դրանից բխող հետևանքներով:  Այդ պարագայում, Հայաստանի դիրքերը թույլ էին և պարտությունը կանխատեսելի, որն էլ ավելի կուժեղացներ Անկարայի դիրքերը տարածաշրջանում: Իսկ Ռուսաստանի կոնֆլիկտի մեջ ուղակի միջամտումը բացառված էր, քանի որ դրա արդյունքում կար վտանգ Ռուսաստանի և Թուրքիայի ուղակի բախման համար:

Այս պարզ ճշմարտությունը հայկական ընդդիմադիր շրջանակները ցավոք չհասկացան, որից էլ օգտվեց Փաշինյանը: Հայկական ընդիմության դիրքորոշումը ըմբռնելի էր ազգային զգացողության տեսանկյունից, ազնիվ էր մարդկային տեսանկյունից, սակայն իրականությունից հեռու էր, քանի որ այդ պարագայում  չէր կարող լինել  ոչ պատերազմական բնույթի իրական այլնտրանքային առաջարկ:

Քանի որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հանրության զգալի մասի մոտ ընկալվում էր, որպես «դավաճանական և անարդար»,  նման պայմաններում, ընդդիմությունը կամ պիտի համապատասխանեցներ իր մոտեցումը հանրության այս տեսակետի հետ, կամ լուսավորչական աշխատանք տաներ հանրության մեջ, բացահայտելով, որ նոյեմբերի 9-ին իրական այլնտրանք չկա:

Ընդդիմությունը ընտրեց  առաջին տարբերակը:

 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում  Փաշինյանի իշխանության վերարտադրությունը մեծ հարված էր Հայաստանի համար և հայ ժողովուրդի խայտառակությունն էր:

 Ռուսաստանին և Թուրքիային, այդ պահին իրար բախվելը շահավետ չէր,  Իսկ Արևմուտքը չէր կարող  փաստացի բացահայտ  պատերազմի վերսկսման կողմ լինել, դրա արդյունքում  Փաշինյանը 2021-ին ստացավ «դրսից» միասնական մանդատ՝  իր իշխանության վերարտադրության համար:

Նիկոլ Փաշինյանը, վերարտադրելով իր իշխանությունը, ստացավ լայն հնարավորություն՝ մանևրելու Թուրքիայի, Ռուսաստանի և Արևմուտքի միջև:

Սակայն Արցախի մնացած մասի կարգավիճակի անորոշությունը, տրանսպորտային կոմունիկացիաների վրա ռուսական հնարավոր վերահսկողությունը Արևմուտքի ծրագրերի մեջ չէր մտնում:

Արևմտյան շրջանակները, որպեսզի վիժեցնեին ռուսական միջնորդական առաքելությունը, առաջարկեցին Փաշինյանին և Ալիևին ընդհանուր հայտարարի գալ՝ առանց Մոսկվայի:

Սակայն դրան խանգարում էր Արցախի չլուծված կարգավիճակը: Արևմուտքում  Փաշինյանին առաջարկեցին «հեղափոխական»  լուծում, ընդհանրապես հրաժարվել Արցախից՝ «հանուն Ադրբեջանի հետ հավերժ խաղաղության և Մոսկվայի կախվածությունից ազատման»:

Փաշինյանի կողմից  այդ քայլին գնալը ռիսկային էր և նա փորձնական այդ գաղափարը  առաջ բերեց, այլ փաթեթավորմամբ  2022-ի գարնանը, երբ հանրությանը խաբելու համար  նա  առաջ քաշեց այսպես կոչված «Արցախի կարգավիճակի մի փոքր իջեցման»   առաջարկը:

Փաշինյանի այս առաջարկը հերթական անգամ փոթորկեց քաղաքական դաշտը, երկրում սկսվեցին բողոքի ցույցեր, ձևավորվեց «դիմադրության» շարժում, ընդդեմ Փաշինյանի այս հրեշավոր ծրագրի:

Ընդիմության քայլերը ազնիվ բնույթի էին, նպատակը՝ ազգային,  սակայն  այդ քայլերը    ավարտվեցին այնպես, ինչպես նախորդ բողոքի գործընթացներ:

Արդյունքում  դիմադրության  շարժման  գործողությունները, իրենց  բովանդակությամբ    չտարբերվեցին  2021-ի բողոքի շարժումից: Դիմադրության շարժումը կարողացավ փոքր ինչ հետաձգել Փաշինյանի ծրագրի իրականացումը Արցախի մասով, սակայն չկարողացավ վերջնականապես կանխել այդ հրեշավոր ծրագրերը նույն պատճառով, ինչ 2021-ի փրկության շարժումը չկարողացավ հասնել իր նպատակին:

Ընդդիմության ձախողումը 2022-ի գարնանը  ոգևորեց Փաշինյանին և արևմտյան շրջանակներին:

2022-ի  հոկտեմբերին Փաշինյանը  պիտի համաձայնվեր և Պրահայում  ստորագրեր Ալիևի հետ Արցախի հանձնումը և միջնորդական առաքելությունը պիտի փոխանցվեր Արևմուտքին:

Սակայն Փաշինյանը տատանվում էր, վախենում էր նման կտրուկ որոշումից և  2022-ի սեպտեմբերին, նրան արագացնելու համար Ալիևը սպանդ կազմակերպեց, որի արդյունքում զոհվեցին ավելի քան 200 հայ զինվոր:

Այդ սպանդը անհրաժեշտ էր  Ադրբեջանին, որպեսզի Փաշինյանը հետդարձի ճանապարհ չունենար:

Այդ սպանդը շահավետ էր նաև Արևմուտքին, որպեսզի Փաշինյանն «ավելի համարձակ լիներ»   Արցախի հանձման հարցում: Իսկ Մոսկվան Փաշինյանին  դիտարկում էր  արդեն, որպես «քցող –ուրացող- դավաճան», ով նպատակ էր դրել  քցել Մոսկվային և Ռուսաստանի փոխարեն, Արևմուտքին դարձնել միջնորդ և դա այն դեպքում, երբ 2020-ի նոյեմբերին Պուտինին միայն հաջողվեց կանգնեցնել պատերազմը և փրկել Արցախից մնացած մասը:

Դրա պատճառով էլ Ադրբեջանի գործողություններին ռուսները չխառնվեցին:

Սեպտեմբերյան սպանդից հետո Փաշինյանը  հոկտեմբերին Պրահայում իր «պատմական»  համաձայնությունը տվեց, որոշելով Արցախի ճակատագիրը:

Մոսկվայում անկեղծորեն զարմացած էին հայաստանյան հանրության, ժողովուրդի և ընդդիմադիր գործիչների վրա, որոնք Փաշինյանի այս քայլը ընդունեցին, առանց մեծ աղմուկի:

Դրանից հետո Ալիևը պահանջեց Պուտինից միակողմանի վերախմբագրել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և թե Լաչինը և թե Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս:

Ռուսները շփոթության մեջ էին, բայց արդեն «գնացքը գնացել էր»: Պարզ էր, որ Արցախի ճակատագիրն արդեն կանխորոշված էր, ինչպես նաև ռուսական զորքը պիտի դուրս բերվեր տարածաշրջանից:

Սա կարելի է ասել հայ ժողովուրդի խայտառակությունն էր և Ռուսաստանի հերթական աշխարաքաղաքական  պարտությունը:

Սկզբից Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, հիմնվելով Փաշինյանի որոշմանը Պրահայում, իսկ հետո վերջնագիր ներկայացրեց Մոսկվային, որ վերջիններս պիտի զինաթափեն Արցախի բանակը: Քանի որ Փաշինյանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչված տարածքում չէին կարող լինել զինված հայկական խմբավորումներ:

Մոսկվան հայտնվեց հիմար  վիճակում, չհամաձայնվել Ադրբեջանի պահանջին չէր կարող, քանի որ դրա համաձայնությունը տվել էր հայկական կողմը:

Մյուս կողմից՝ զինաթափել արցախցիներին, կնշանակեր թշնամացնել արցախցիներին  իր հետ:

Այս հակասական վիճակն ավարտվեց 2023-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանի բանակը հայկական կողմի հետ համաձայնեցված հատուկ գործողություններ սկսեց Արցախի բանակի զինաթափման համար, իսկ ռուսական խաղաղապահները արդեն  չէին կարող բուֆերի դերում լինել:

Արդյունքում Արցախի բանակը համաձայնվեց զինաթափվել, իսկ դրա արդյունքում խաղաղ  բնակչությունը զանգվածաբար լքեց սեփական Հայրենիքը:

Այս ամենը հայ ժողովուրդի պատմության ամենախայտառակ  էջերից է, որի համար ամաչելու են մեր հետագա սերունդները:

Մինչ այսօր հայ ժողովուրդի այս խայտառակության քայլարշավն շարունակվում է:

Այն չի կանգնի, մինչև հանրությունը չհասկանա, որ Փաշինյանի հեռացնելու համար անհրաժեշտ է ունենալ սեփական իրական այլնտրանքային ծրագիր, Հայաստանը այս իրավիճակից դուրս բերելու համար: Եվ այդ ծրագրի դրույթները չպիտի հակասության մեջ մտնեն  տարածաշրջանի գոնե մեկ խոշոր խաղացողի շահերի հետ:

Փաշինյանի հանդեպ սուր քննադատությունները, անեծքները զրո արժեք ունեն, եթե դրա տակ չկան հիմնավորված և իրատեսական  քաղաքական առաջարկներ:

Այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտում ոչ միայն չկան համակարգված այդ առաջարկները, այլև դրա գիտակցությունը չկա:

Իսկ դա նշանակում է, որ Արցախի անկումից  հետո կարող է գալ Հայաստանի հերթը: Քանի որ այս գործնթացի  ֆունդամենտալ պատճառները չեն վերացվել:

Իհարկե,  հայաստանյան  քաղաքական դաշտում   նոր-նոր առաջ են գալիս իրատեսական պատկերացումները, նոր  գիտակցությունը,  որոնք սակայն դեռ պիտի ներկայացվեն հանրությանը, համոզեն մարդկանց, որ Հայաստանի հետագա զարգացման համար ինչ քայլեր են անհրաժեշտ:

Իսկ դրա համար  այսօրվա հանրության մեջ առկա  կեղծ և վտանգավոր միֆերը պիտի կազմաքանդվեն, որոնք  դժվարացնում են այդ խնդրի լուծմանը: Մանավանդ, որ առկա այսօրվա  սև-սպիտակային դաշտում, դժվար է առաջ մղել իրատեսական պատկերացումները:

Դրան գումարվում է կատաղի պայքարը Հայաստանում աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, որտեղ, ցանկացած  առաջարկ, քայլ դիտարկվում է հենց այդ պայքարի պրիզմայով:

Շատերը նույնիսկ չեն հասկանում, որ Հայաստանը կանգնած է  լինել չլինելու առջև, կամ չեն հասկանում այդ խնդրի լրջության աստիճանը:

Սակայն այս նոր իրատեսական առաջարկների ներկայացումը կենսական անհրաժեշտություն է, քանի որ սեղանին է դրված Հայաստանի լինել-չլինելու խնդիրը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan