Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին
Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով Ոսկու գինը ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների արդյունքում աճեց. ինչո՞ւ Քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանը վերստին կալանավորվեց. Ալիևը թուլացնում է Հայաստանը դրսից, իսկ Փաշինյանը՝ ներսից․ «Ուժեղ Հայաստան» Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը Պատերազմ Արցախում
Հայաստանն ընտրում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի ուղին․ Մարթա Կոս Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում «բառային աճպարարության» մեջ Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Փաշինյանական ռեժիմի «ԱԱԾ պադվալ» խոշտանգարանում այլևս ազատ խցեր չկա՞ն, արագորեն ընդարձակում են «ապարտամենտները», շինարարություն են անում․ «Հրապարակ» Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ» «Թուրքական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի հարցով ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. կառավարության առաջարկը Ձեզ ոչ ոք չի ուզում բժժացնել, ձեզնից հարցերի պատասխաններ են ուզում․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին Նոյեմբերի 9-ին՝ պատերազմի ավարտի տարելիցին, Փաշինյանը ուզում է մեկնել իր շատ սիրելի Թուրքիա Ունենք ազգային համախմբման նպատակ և մտավորականների հետ հանդիպումն անչափ կարևոր էր․ Աննա Գրիգորյան Որքան էլ փորձ արվի արդարադատությունը դարձնել ընտրովի, օրենքի գերակայության սկզբունքը պետք է մնա անսասան. Իվետա Տոնոյան Բանտի դռները պետք է բացվեն. մեր երկրի խնդիրները մեծ են, իսկ մարդկային կապիտալը՝ սահմանափակ. «Այլընտրանքային նախագծեր» խումբ Մենք երկրի կորստի առաջ ենք. Աննա Մայիլյան «Միասնության թևեր». Պատրաստ ենք մասնակցելու հիմնված համախմբման նախաձեռնություններին Պետք է շատ ռեալ խոսել, հասկանալ՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ինչ պետք է անենք. Արման Նավասարդյան Ողջունում եմ, որ ընդդիմությունը համախմբման ճանապարհ է բռնել, բարդ պրոցես է. Արմեն Աշոտյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններն ու անցկացնել իր սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան Կալանավորված Հայաստան Ալիևի ինչի՞ն է պետք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը... Ազատություն «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին և բոլոր քաղբանտարկյալներին Տեսնում է, որ ձեռից գնում է. Փողոցային պայքարի սցենար չենք քննարկել. Հրանտ Բագրատյան Հանրաքվեն արդեն եղել է, ժողովուրդն այդ մանդատը Փաշինյանին չի տվել. Լևոն Զուրաբյան Ժամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել Կարապետյան Երևանում 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկից և մահացել Փաշինյանի միակ գործիքը բռնությունն է, արյուն էլ կփորձի թափել․ Ստալինի օրոք գիշերն էին մարդկանց տները մտնում, հիմա՝ առավոտը 6:30-ին․ Ստեփան Դանիելյան Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը. Սուրեն Սարգսյան Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել Հուսով եմ նաև, որ ՌԴ մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյանը «կուտ» է տալիս Ինչո՞ւ են աղմկում ադրբեջանցիները ամերիկյան ընտրությունների արդյունքների պատճառով

Մեքենան բարձած էլ թողել ենք, որովհետև վերև որ նայում էինք, ադրբեջանցիները գայլի ոհմակի նման գալիս էին․ Խնձորեսկի բնակիչ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Համացանցում շրջանառվում են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները քշում սեպտեմբերի 13-ի պատերազմի ժամանակ հայ հովիվներից գողացած ոչխարի հոտերը։ Մենք ավելի վաղ անդրադարձել էինք Ներքին և Վերին Խնձորեսկի գյուղացիներին պատկանող ոչխարի հոտի առևանգման փաստին։ Մասնավորապես, Ներքին և Վերին Խնձորեսկ վարչական շրջանների ղեկավար Երվանդ Մալունցն ասել էր, որ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Խնձորեսկն ադրբեջանցիների կողմից առևանգված ոչխարների ու տեխնիկայի մեծ կորուստ է ունեցել: Ընդհանուր վնասը կազմում է մոտ 350 միլիոն դրամ, որը մեկ գյուղի համար ահռելի գումար է՝ մարդիկ առանց ապրուստի են մնացել։

«Գիշերը ժամը 12-ին որ կրակոցները սկսեցին մեր դիրքերի ու հրետանու վրա՝ Ջերմուկի վրա որ սկսեցին կրակել, մենք այդ ժամանակ գտնվում էինք Ջերմուկի սարում, մեր վրանից դուրս ենք եկել ու տեսել, որ արդեն կռիվ է»,-մեզ հետ զրույցում ասաց սեպտեմբերի 13-ին Ջերմուկի սարում խնձորեսկցի մյուս երիտասարդների հետ ոչխարների հոտը պահած հովիվներից մեկը` Տիգրան Կարապետյանը։

Նա պատմեց, որ երբ հրետանին սկսել է ավելի քիչ կրակել, ենթադրել են, որ ադրբեջանցիների հերթական դիվերսիան է եղել։ Ամբողջ գիշեր չեն քնել, արթուն են մնացել ու հսկել հայկական դիրքերը, որպեսզի թշնամու՝ դիրքեր բարձրանալու դեպքում տեսնեն ու կարողանան զգուշացնել։ «Մոտավորապես առավոտյան 05.30-ին թշնամին երևի արդեն մտել էր մեր դիրքերը, սկսեց կրակել մեր կողքի տղաների վրա՝ սարում էլի հովիվներ կային՝ 9 հովիվ էինք, մեր տղերքի ուղղությամբ կրակոց եղավ, ես ընկերոջս ասացի՝ Մհեր, պատրաստվի, իջնենք ցած։ Մի կերպ փախել ենք, մտել ենք հողաթմբի արանքը, զոռով փախել, մյուսն էլ «Նիվա»-ով է փախել․ մեքենայի ուղղությամբ անընդհատ կրակել են։ Երբ տեսանք, որ տղերքը փախնում են, որոշեցինք մեր ոչխարների ղալը (հոտը) իջեցնենք։ Մհերը մտավ ղալի մեջ, մեզնից մի 400-450 մետր վերև արդեն սկսեցին մեր վրա կրակել, մեր բուդկի վրա, մեր ոտքերի տակ։ Էլ ձև չկար․ կա՛մ պիտի գերի ընկնեինք, կա՛մ զոհվեինք, կա՛մ էլ պիտի փախնեինք։ Մենք էլ փախանք՝ մի 9 կիլոմետր փախանք, մինչև ապահով տեղ հասանք։ Ուզենային, կարող էին մեզ բոլորիս գերի վերցնեին, կարային սպանեին, փառք Աստծո՝ փրկվեցինք»,-պատմում է Տիգրան Կարապետյանը։

Ներքին Խնձորեսկի բնակչի խոսքով՝ բոլորը կորուստ են ունեցել։ Իրենք` Կարապետյանների ընտանիքը կորցրել է 603 ոչխար, շարժական տնակը՝ ամեն ինչով ապահովված, երկու ձի, հոտը հսկող շները։ «Խաչատուրը՝ ընկերս, խոտը «Զիլ»-ը բարձած, բերել էր, որ ձմռանը ոչխարներին կեր լինի․ ավտոն բարձած էլ թողել ենք, որովհետև վերև որ նայում էինք, ադրբեջանցիները գայլի ոհմակի նման գալիս էին։ Կադրեր կան, որ ցույց է տալիս, թե ոնց են ադրբեջանցիները մտնում։ Դա հենց մեր յուրդի վերևն է»,-ասում է Խնձորեսկի բնակիչը։

Ըստ Տիգրանի հոր՝ Համլետ Կարապետյանի, ոչխարները վարկով են ձեռք բերած եղել։ «Ամեն օր զանգում են բանկերից, ոչ ոք ոչ մի բան չի ասում, գյուղի 30 ընտանիքի ոչխար են թշնամիները գողացել, մոտ 6 հազար 900 ոչխար է եղել՝ դա 30 ընտանիքի ոչխար էր, բոլորս որոշել ենք գնանք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի դեսպանատուն, որոշել ենք գյուղից գնանք՝ 30 ընտանիք։ Թող մեզ մի ձևի օգնություն տան՝ մենք գնանք այստեղից։ Որովհետև մեզ ոչ ոք հաշվի չի առնում՝ թե՛ մարզպետ, թե՛ ով լինի, փաստորեն, մեզ ոչ մեկը տիրություն չի անում՝ գյուղապետի ձեռքն էլ բան չկա, իր ոչխարներն էլ են գողացել։ Պարոն Փաշինյանը մենակ լավ ասֆալտ է անում, չի ասում, որ էս մարդը զոռով է յոլա տանում իր տունը, երկու ամիս է՝ չգիտեմ ոնց ենք ապրում, երկու անչափահաս երեխա ունեմ, նրանց մասին հոգ տանել է պետք»,-պատմում է ընտանիքի հայրը։

Նա նշում է, որ գյուղով որոշել են հավաքվել գնալ դեսպանատների առաջ՝ օգնություն խնդրել։ Գյուղում մեկը մյուսին բանկում երաշխավոր է կանգնել, ու հիմա բոլորը խնդրի առաջ են հայտնվել․ «Ես վարկ եմ վերցրել, երաշխավորն ամեն օր գալիս է մեր տուն` կռիվ, չես իմանում՝ սաղ գյուղը կռիվ ա, մեկը մեկին երաշխավոր է, էդ կրակի մեջ ենք, ոչ մի բան հաշվի չեն առնում՝ բանկերից ամեն օր զանգում են»։ Համլետ Կարապետյանը մեզ տեղեկացրեց, որ երկու-երեք անգամ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին դիմում է գրել, նամակ է ուղարկել։ «Մի հատ չի բարեհաճել պատասխանի, թեկուզ մեր մարզպետը՝ չի բարեհաճում գա տեսնի, թե մարդիկ ոնց են ապրում, երկու ամիս է՝ եղած-չեղածը կորցրել ենք։ Փոխմարզպետ Նարե Ղազարյանին երեկ զանգել եմ ասել՝ գնալու ենք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի դեսպանատան առաջ ցույցի, նոր իրենք մեր հարցը բարձրացնում են կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ»,-ասաց Կարապետյանը։

Փորձեցինք կապ հաստատել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և փոխմարզպետ Նարե Ղազարյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Իսկ Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը մեզ ասաց, որ այս խնդրին բախվել են ոչ միայն Վերին և Ներքին Խնձորեսկի բնակիչները, այլև Գորիս համայնքի այլ գյուղերում, Տեղ համայնքում, ոչ միայն մոտ 7 հազար գլուխ ոչխար են առևանգել ադրբեջանցիները, այլև խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր։

«Հատ-հատ գույքագրվել են այդ ամեն ինչի տվյալները, մարզպետարանը գնացել՝ մեկ-մեկ գրանցել է, թե որ համայնքի որ բնակիչն ինչ կորուստ ունի, այդ ամեն ինչը ներկայացվել է կառավարություն։ Քանի որ դա միայն Սյունիքի խնդիրը չէ, նույն խնդիրը կա մյուս երկու մարզում՝ Վայոց Ձոր, Գեղարքունիք։ Կառավարությունն ինչ-որ որոշում պետք է կայացնի՝ այդ խնդիրը լուծելու համար։ Ահագին մեծ գումարի մասին է խոսքը, միայն մեր մարզի կտրվածքով՝ միլիոնների մասին է խոսքը գնում»: Ավագյանը նշեց նաև, որ այժմ սպասում են կառավարության որոշմանը, որով պետք է լուծում տրվի այդ հարցին, իսկ մարզպետարանը չի կարող այդ հարցը լուծել՝ լուրջ գումար է պետք, մարզպետարանը հաշվետվությունը ներկայացրել է։

Մեր դիտարկմանը, թե ինչու գոնե չեն փորձում բանկերի հետ համաձայնության գալ, մարզպետի օգնականն ասաց, որ մասնավոր ոլորտ են բանկերը, և ինքը դժվարանում է որևէ բան ասել այդ մասով։ Ինչ վերաբերում է բնակիչների դժգոհություններին, որ բողոքում են մարզպետի կամ մարզպետարանի անուշադրությունից, Արմինե Ավագյանն ասաց, որ բնակիչներն ակնկալում են փոխհատուցում, ինչը կառավարության իրավասության տիրույթում է։

Ինչ վերաբերում է գյուղացիների վարկերին, ապա մարզպետարանը տեղեկանք է կազմել, թե ով որ բանկում ինչքան վարկի ունի, որքան է կազմում մնացորդը, և այդ ամբողջ ինֆորմացիան ևս փոխանցվել է կառավարություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>