Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Դա այդ մարդու անձնական կարծիքն է․ Արցախի ճանաչումը բարդ գործընթաց է, բայց հնարավոր է և շարունակվում է․ Դավիթ Բաբայանը՝ Արսեն Թորոսյանի հայտարարության մասին

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հարցազրույց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։

- ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը երեկ հայտարարել է, որ «Արցախի անկախության շանս չկա եւ չի եղել՝ ինքնախաբեությամբ ենք զբաղվել»։ Իրո՞ք 30 եւ ավելի տարիներ մենք ինքնախաբեությամբ ենք զբաղվել։

- Դա այդ մարդու անձնական կարծիքն է, պարզապես պետք է հասկանալ հետեւյալը․ այո, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը բարդ գործ է, դժվար է։ Բայց դա չի նշանակում, որ դա հնարավոր չէ։ Նախեւառաջ ուզում եմ հիշեցնել բոլորին․ որպեսզի ավելի ճիշտ ձեւակերպում տանք, ավելի ճիշտ հասկանանք իրավիճակը, պետք է ունենանք համապատասխան փաստեր այդ գործընթացների վերաբերյալ, ունենանք համապարփակ պատկերացում այդ ամենի վերաբերյալ։ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը բարդ գործընթաց է, բայց հնարավոր է եւ շարունակվում է առայսօր։ Այսինքն՝ գործընթացը չի վերջացել, Արցախի Հանրապետությունն անցյալում չէ, որ Արցախի մասին խոսենք, որ դա հնարավոր չէ անել, եւ փաստ լինի, որ, իրոք, չկա հիմա Արցախի Հանրապետություն։ Ոչ, դա այդպես չէ, գործընթացը գնում է։ Ավելին, Արցախը մշակել է բազմաշերտ միջազգային ճանաչման գործընթաց։ Մենք սկսում ենք մեր աշխատանքն ամենաառաջնային մակարդակից, ասենք՝ քաղաքների, ինչ-որ մունիցիպալ կազմավորումների մակարդակով, այնուհետեւ անցնում ենք ինչ-որ մարզերի մակարդակ եւ վերջում արդեն՝ պետությունների։ Հիմա, առաջնային մակարդակում մենք ունենք բազմաթիվ քաղաքներ, որոնք ճանաչել են Արցախը։ Ունենք քաղաք, որի բնակչությունը երկու-երեք հազար մարդ է, բայց ունենք նաեւ մեգապոլիս՝ Լոս Անջելեսը՝ 15 միլիոնանոց, որը նույնպես ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Երկրորդ մակարդակը՝ տասնյակ նահանգներ՝ ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ֆրանսիայի տարբեր մունիցիպալ շրջաններ, բասկերի երկիրը ճանաչել են Արցախի Հանրապետությունը։ Փա՞ստ է՝ փաստ է։ Եվ վերջապես՝ երրորդ մակարդակով, մենք ճանաչվել ենք, ճիշտ է՝ մասամբ ճանաչված, բայց էլի պետությունների կողմից՝ Հարավային Օսիա, Աբխազիա, Մերձդնեստր։ Սա փաստ է, եւ այդ գործընթացը շարունակվելու է։ Եվ այստեղ շատ բան է կախված նաեւ մեր աշխատանքից։ Այսինքն՝ խնդիրը բարդ է, որովհետեւ միջազգային ճանաչման գործընթացին հիմա հասնում են իրավունքի, պատմության հիմնավորումներով, որը մեզ մոտ անթերի է, այլ աշխարհաքաղաքական շահ կա՝ դրա համար է մի քիչ բարդանում։ Իհարկե, մենք նույնպես արժանի ենք ճանաչման եւ շատ ու շատ ճանաչված երկրներից ավելի նորմալ երկիր ենք դարձել։ Բայց խնդիրը դրա մեջ չէ, սա աշխարհաքաղաքականություն է։ Դրա համար գործընթացը շարունակվում է, եւ նույնիսկ Ալիեւն ինքն էր պնդում, որ իրեն ստիպում են, որ նա ճանաչեր Արցախի անկախությունը, եւ դա 2016 թվականին էր, եթե չեմ սխալվում։ Կարծում եմ, այն, ինչ ես ասացի, արդեն իսկ բավարար է ցույց տալու, թե ինչ էր Արցախի ճանաչման գործընթացը, հնարավոր էր կամ հնարավոր չէր։

- Հույս հայտնեցիք, որ այս հայտարարությունն Արսեն Թորոսյանի անձնական կարծիքն է։ Չե՞ք կարծում, որ դա նաեւ իշխանությունների դիրքորոշումն է Արցախի հարցում՝ հաշվի առնելով նաեւ իշխանական պատգամավորների հայտարարությունները՝ հանձնվող տարածքները որպես ադրբեջանական ներկայացնելու մասին։

- Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը եւ Սփյուռքը՝ այդ եռամիասնությունը, մեծ բան է արել, որ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը լինի։ Հիմա էլ ենք պայքարում տարբեր տեղերում Արցախի իրավունքների համար։ Որպեսզի չմտնենք ներքաղաքական պայքարի մեջ, այո, որոշ մարդիկ ինչ-որ հայտարարություններ են արել, եւ մենք պատասխանել ենք նրանց ՝ ով ուզում է լինի։ Եթե ճիշտ է, ասում ենք՝ ճիշտ է, եթե սխալ է, ասում ենք՝ սխալ է։ Մենք իսկապես գոյաբանական մարտահրավերների ենք առերեսվում, իսկ վաղը եթե չլինի Արցախը, չի լինելու նաեւ Երեւանը, թող որեւէ մեկի մոտ իլյուզիաներ չլինեն։ Հետեւաբար, բոլորս միասին պիտի միասնական մոտեցում ցուցաբերենք։ Դա չի նշանակում, որ տարբեր կարծիքներ չպետք է լինեն։ Բայց մենք պետք է հասկանանք, որ իսկապես շատ պատասխանատու, բախտորոշ ժամանակահատվածում ենք, եւ պետք է ամեն ինչ անենք Արցախը փրկելու համար։ Իսկ այդ փրկությունը նաեւ տարբեր գաղափարների մեջ է կայանում՝ ճիշտ գաղափարների եւ դրանց արտացոլման։ Սա էլ է շատ կարեւոր։

- Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ բնակություն է հաստատում Արցախում, եւ իր քայլին հետեւելու կոչ արեց սփյուռքահայերին։ Սա կարո՞ղ է շրջադարձային դեր խաղալ։

- Ժամանակը ցույց կտա, կարծում եմ, որ հիմա ամբողջ հայությունը պետք է համախմբվի տարբեր ձեւերով՝ այստեղ ապրելով կամ Արցախը դարձնելով իրենց համար կարեւորագույն թեմա։ Մենք ընդհանրապես առաջարկում ենք, որ արցախակենտրոնությունը լինի այս պահի դրությամբ հայության համախմբվածության կարեւոր հիմք։ Եթե բոլորս այդ ձեւով մոտենանք եւ պրակտիկայում դա ցուցաբերենք, կարծում եմ՝ լավ կլինի։

- Լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանն Արցախում կադրային փոփոխություններ է նախատեսում, եւ ամենաշրջանառվող անուններից մեկը Ձեր անունն է։ Ձեզ նման լուրեր հասե՞լ են։

- Արցախը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական կյանքին, Հայաստանը չի միջամտում եւ չպետք է միջամտի Արցախի ներքաղաքական կյանքին՝ սա չգրված օրենք է։ Արցախի Հանրապետության կառավարությունը ձեւավորվում է Արցախի Հանրապետության նախագահի կողմից՝ տարբեր ուժերի հետ կոնսուլտացիաների միջոցով, սա դարձել է մեզ համար արդեն ձեւավորված պոլիտիկա։ Երկրորդը՝ ես որեւէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, եւ երրորդը՝ ես երբեք տաբուրետկաների եւ աթոռների համար չեմ պայքարել եւ չեմ պայքարելու, հասկանո՞ւմ եք։ Ես ծառայում եմ իմ երկրին, իմ ժողովրդի շահերին եւ ինչոր աթոռների համար չեմ պայքարում ու պատրաստ չեմ դրա համար զոհաբերել իմ արժանապատվությունն ու մեր երկրի շահը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>