Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով
Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Պատերազմ Արցախում
Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան Նախ վերացրեք քաղաքական հետապնդումների գործիքները, հետո խոսեք հանրաքվեից. փաստաբան «Հրապարակ»․ 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Ռուսաստանը նոր զանգվածային հրթիռային հարված է հասցրել Ուկրաինային․ Կիևում վնասվել է երեք կամուրջ «Հրապարակ». Կարկտահարության վնասների չափերը 5 ամիս է՝ քննարկում են Գառնիկ Դավթյանն ու Տարոն Չախոյանը՝ ծեծկռտուքի քրեական վարույթի կենտրոնում․ ի՞նչ են բացահայտում տեսագրությունները․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում․ «Հրապարակ» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին․ «Իրավունք» «Շիրակը» ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը Լարված իրավիճակ ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստին․ նիստը կես ժամով հետաձգվեց Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան

Առանց կուռքի Հայաստան. Վահե Հովհաննիսյան

Այս օրերին Երևանի փողոցներում հնչող հայտնի վանկարկումը մի պահից վերափոխման կարիք ունի։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի փոխձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է . ««Առանց կուռքի Հայաստանն» է, որ տալիս է ժամանակակից պետություն ունենալու հնարավորություն, ավելի մեծ հեռանկար։

Շարժման հեռահար նպատակը պետք է լինի հենց դա՝  հետպատերազմյան Հայաստանի վերականգնումը։ Սա նշանակում է՝ պետության խորքային մոդեռնիզացիա՝ ներառելով կառավարման որակը, ներքին բարքերը, տարածաշրջանային պատկերացումները, հայկական աշխարհի մասին պատկերացումները։

Հայաստանն առանց կուռքի բանաձևը հետպատերազմյան Հայաստանի՝ իմ պատկերացրած մոդելն է։ Որտեղ արժեք կլինի ոչ թե կառավարման համակարգի գլխին հայտնված անձը, այլ գիտելիքը, պետական և հանրային ինստիտուտները, հասարակական հարաբերությունների նոր որակը, պետական մտածողությունը, ազատ մտածողությունը և այլն։ Կուռքն իր շուրջ մագնիսի պես ձգում-հավաքում է անպիտան մարդկանց՝ իրենց մանր շահով առաջնորդվող, որոնք հանուն կուռքի երկարակեցության պատրաստ են ամեն ինչի և կարող են ոտնահարել ցանկացած արժեք։

Եթե կասեն, որ հիմա նման բաների մասին խոսելու ժամանակը չէ, չհավատաք։ Հիմա է հենց դրա ժամանակը։

Կուռքը ջարդեց մեր պետության ողնաշարը, ու հիմա մենք վերածվել ենք Պաղեստինի նման մի միավորի՝ կիսապետության։ Բայց  վերականգնումը նախորդ 28 տարվա մոդելին վերադառնալը չէ։ Ամենևին։

Ու հենց հիմա´ է ժամանակը՝ նոր տիպի Հայաստանի, ժամանակակից Հայաստանի մասին բարձր խոսելու։

Մենք պետք է շատ պարզ հասկանանք, որ այս վիճակից ելքը նախա2018-ի Հայաստանը չէ. դա ուղղակի հնարավոր չէ՝ օբյեկտիվորեն և պատմականորեն։

Ազգային պայքարի իդեան պետք է լինի ոչ թե հակաթուրքականությունը, այլ՝ Հայաստանի վերելքը, պատերազմից հետո պետության վերականգնումը: Այդպես մենք ավելի գրագետ կմեղմենք թուրքական գործոնի վտանգը ավելի հեշտ կհաղորդակցվենք հանրության հետ, և ավելի հեշտ կհասնենք Նիկոլի իշխանության հեռացմանը։

Երբ մենք վերափոխենք շարժման հիմնական բովանդակությունը, այդ ժամանակ քաղաքացին կկարողանա տեսնել թե՛ համապետական, և թե՛ իր ընտանեկան օրակարգը:

Այս փուլում Հայաստանին պետք է կարող ուժերի հավաքական. մեզ պետք է սոլիդ և կոնսոլիդացված իշխանություն, դա պետք է լինի մեր պոտենցիալի հավաքականը:

Չխաբենք մեզ, թե Նիկոլից հետո խնդիրները լուծվելու են հեշտ և հաջողությամբ։ Սրա մասին նույնպես պետք է բաց ասել։ Նիկոլի հեռացումը նոր էջի հնարավորությունն է միայն։ Դրանից հետո մեզ սպասում են բարդ բանակցություններ հակառակորդների և բարեկամների հետ, դժվար որոշումներ, արժանապատիվ խաղաղության բարդ ճանապարհ, տնտեսության դժվար զարգացում և այլն։ Հենց այդ պատճառով շատ կարևոր է հիմա՝ պայքարի այս փուլում հարևաններին և խնդիրներին վերաբերող հայտարարություններում լինել զուսպ և հավասարակշիռ։ Պայմանական ասած՝ Մախլուտոն հետաքրքիր է որպես պատմական կերպար կամ երգի հերոս, իսկ որպես պետական մտածողության և ռեալ-պոլիտիկի գործոն, այն այս պահին անելիք չունի։

Կարծում եմ շարժումը ունենալու է չդադարող, վերափոխվող բնույթ. այն կախված չէ վրաններից կամ երթերի թվից, այն պայմանավորված է ազգային և պետական վերածննդի իդեայով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>