ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Նման ղեկավարության դեպքում Ադրբեջանը հաջողելու է․ այս իշխանությունները նրանց հետ համագործակցում են․ Մետաքսե Հակոբյան

«Հրապարակ» թերթի հարցազրույցը Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

-Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 28-ին իրականացված ակցիան ինչպե՞ս եք գնահատում։

-Ինչ Երեւանում սկսվել էին անհնազանդության ակցիաները, անընդհատ մեզ՝ ընդդիմադիրներիս, արցախցիները հարցնում էին՝ բա մենք ե՞րբ ենք նման բան անելու, Հայաստանն արթնացել է, մենք պետք է առաջինը նման նախաձեռնությամբ ակցիաներ սկսեինք, ո՞ւմ ենք սպասում։ Իրականում, մենք մտածում էինք, թե ինչ ձեւաչափով անել։ Խորհրդանշական համարեցինք մայիսի 28-ին այն իրականացնել, որովհետեւ մեր պետականության եւ վերածննդի օրն է։ Հիմա էլ, փաստորեն, նույն վտանգի առաջ ենք կանգնած։ Սա շատ լավ առիթ էր, որպեսզի մարդիկ օրվա խորհրդի ներքո արթնանային ու գիտակցեին, թե ինչ վտանգներ են մեզ սպասվում։ Արցախում մարդիկ չեն սիրում անհնազանդության ցուցադրություն, աչքի ընկնող գործողություններ․ ավելի խիստ են այս առումով։ Սակայն այս անգամ դանակը ոսկորին էր հասել։ Այսպիսի բան մեկ էլ 1988 թվականին էր եղել։ Երբեւիցե այսքան մարդաշատ չի եղել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր չէին կարողացել գալ կամ չէին եկել՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, հիմա պահանջում են՝ կրկին նմանատիպ ակցիա իրականացնել։ Նույն օրը երթեր իրականացրինք նաեւ Մարտունիում, Ասկերանում։

-Հայտնի է, որ մոտ 2 ամիս առաջ Արցախի նախագահի հրամանագրով արգելվել էին հանրային ակցիաները․ ինչպե՞ս ստացվեց, որ դուք բազմամարդ հավաք-երթ արեցիք։

-Սա օրենքի խախտում չէր։ Տոն օրերին կարելի է նման միջոցառումներ կազմակերպել, որովհետեւ սա ոչ միայն երթ էր, այլ նաեւ՝ տոնակատարություն։ Թույլտվությունն օրինական, ինչպես կարգն է, քաղաքապետարանից ստացել էինք։ Ամենակարեւորն այն էր, որ իշխանություններն արհեստական խոչընդոտներ չստեղծեցին։

-Կարելի է ենթադրել, որ իրենք եւս համամիտ էին իրականացված ակցիային։

-Այո, մենք էլ ենք այդպես կարծում։

-Սադրիչներ չհայտնվեցի՞ն։

-Ո՛չ թաքուն, ո՛չ բացահայտ՝ ոչ մի սադրիչ գործողություն չի եղել։ Հակառակը՝ մարդիկ շատ զուսպ էին, ու յուրաքանչյուրն իր ցասումն էր արտահայտում իր խոսքով, կոչով։ Չկար գեթ մեկ մարդ, որ հակառակ կարծիքն ունենար։

-Կհաջողվի՞ ընդդիմությանը հետագայում եւս նույնաքանակ մարդկանց հավաքել Վերածննդի հրապարակում։

-Օրենքով, այո, հանրահավաքն արգելված է, բայց եթե դրա կարիքը լինի, իհարկե, մենք կդիմենք կառավարությանը, կհորդորենք, որ անպայման վերանայեն այդ որոշումը։ Ես չեմ կարծում, որ մենք նման խնդիր կունենանք։ Հասարակությունն էլ է պահանջում։ Այստեղ նիկոլականներ գրեթե չկան, եթե կան էլ, իշխանական թեւի մեջ են կամ իշխանական թեւի մի երկու-երեք պատգամավոր։ Բազմաթիվ մարդկանցով այդ հավաքը նաեւ պատասխանն էր Հայաստանի իշխանությունների լրատվամիջոցներին, որոնք ներկայացնում են, թե իբր Արցախը եւ արցախցիները դեմ չեն հայաստանյան իշխանություններին, ընդունում են նրանց վարած քաղաքականությունը։ Ամեն դեպքում՝ բոլորը տեսան, որ այդպես չէ, որ արցախցին առավել քան չի ընդունում ՀՀ իշխանություններին, ասեմ ավելին՝ համարում է, որ իր բոլոր դժբախտությունների մեջ հենց հայաստանյան իշխանություններն են մեղավոր։ Սա պետք է ոգեւորիչ լիներ այն մարդկանց համար, ովքեր կասկածում էին՝ արժե՞ դուրս գալ փողոց, թե՞ ոչ։ Արցախցին դուրս էր եկել փողոց, որպեսզի ցույց տար, որ տեր է հայրենիքին, որ պատերազմի ժամանակ մենք չենք պարտվել, որ մեզ դավաճանել են եւ պիտակավորել փախնողի, վախեցողի պիտակով։ Բայց մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը եւ չենք պատրաստվում գնալ Արցախից։ Այստեղ որեւէ մեկը փողոց դուրս չէր եկել որեւէ մեկին սատարելու կամ որեւէ մեկի հետեւից գնալու։ Դուրս էին եկել հանուն հայրենիքի, հանուն իրենց երեխաների ապրելու եւ ապագայի եւ, ամենակարեւորը՝ հանուն մեր նահատակված հերոսների հիշատակի։

-Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Ալիեւը հայտարարեց, որ եթե կա սահմանազատման գործընթաց, Արցախի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։

-Այո, դա առաջին անգամ չէ, դա գնալով հոխորտանքի ու մատ թափ տալու ձեւով է անում։ Սա նրանից է, որ հայաստանյան իշխանության հետ ինքը խնդիր չունի։ Այո, վերջին հանդիպումից հետո Ադրբեջանը փոխել է իր տակտիկ մոտեցումները։ Հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ հենց Նիկոլ Փաշինյանի հետ են պայմանավորվել, որ այդ ճնշումները պետք է լինեն Ադրբեջանի կողմից, եւ այդ վախն էլ հենց պետք է սերմանվի Ադրբեջանի կողմից, որպեսզի մարդիկ չփորձեն հանկարծ ըմբոստանալ։ Ես վստահ եմ, որ սա իրենց համատեղ գործն է։ Եվ, ամենակարեւորը՝ Փաշինյան-Ալիեւ յուրաքանչյուր հանդիպմանն ինչ-որ դիվանագիտական հաջողությունների մասին են բարբաջում, գալիս են այստեղ, Ալիեւը սկսում է հոխորտալ, որից հետո լսում ես ԱԳՆ-ի ինչ-որ խրոխտ հայտարարություն, որի վրա՝ չգիտես ծիծաղե՞ս, թե՞ լաս։ Հասկանում ես, որ իրենք ուղղակի բանավոր պայմանավորվածություններ ունեն։ Այնպես չէ, որ Ալիեւը պատահական որոշում ու խոսում է։ Նման ղեկավարության դեպքում, միանշանակ, Ադրբեջանը հաջողելու է, որովհետեւ կարողանալու է պարտադրել։ Այս իշխանություններն ուղղակի նրանց հետ համագործակցում են։ Իսկ մնացածը կախված է յուրաքանչյուրիցս։ Մենք պիտի հասկանանք, որ միակ տարբերակը հեռացումն է՝ այս իշխանությունների, որովհետեւ նրանց անհնար է ստիպել կամ պարտադրել հայանպաստ որեւէ գործ կատարելը։ Այս ամենը վաղուց պայմանավորված ու վաճառված է։ Եթե մեր հայրենակիցները մտածում են, որ Արցախը տալու են ու հանգիստ ապրեն, սխալվում են։ Առանց Արցախ անհնար է Հայաստանի գոյությունը։ Եվ միջազգային հանրությանը Հայաստանը հետաքրքրում է հենց Արցախով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>