Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

«Փաշինյան-Ալիև հանդիպման «արդյունքում» սահմանին կարող են բախումներ սկսվել»

Երկար դադարից հետո ընդդիմությունը որոշել է կրկին հանրահավաք կազմակերպել, որը այս պահին ողջունելի է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում ընդդիմության կողմից կայանալիք հանրահավաքին:

Ըստ նրա՝ հանրահավաքը, եթե ճիշտ կազմակերպված լինի, կկարողանա զսպողական նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից սանձարձակ քայլերի. «Հայաստանի և Արցախի բնակչությունը ադրբեջանցիների կարծիքով կորցրել է դիմադրողականությունը, ուստի փողոց դուրս գալը նախևառաջ ֆիքսում է, որ համազգային դիմադրությունը ամենևին էլ չի կորել և երբեք չեն էլ կորցնի, երբ վտանգված է պետականության գոյությունը: Այս պայմաններում, բնականաբար, վաղվա հանրահավաքն իր ասելիքը պետք է ունենա, ինչպես նաև ցուցադրի, թե՛ իշխանություններին և թե՛ առավել ևս թշնամի երկրներին, որ այստեղ հայ ազգը քնած չէ և դիմադրողականությունը չի կորցրել»,- ընդգծեց նա:

Քաղաքական փորձագետը նշեց, որ այս փուլում ձևավորվել է մի պատկեր, թե Հայաստանը զիջողական քաղաքականության գիծ է բռնել, որն անթույլատրելի է. «Այդ գծի դիմացը պետք է առնել, քանի որ հարցականի տակ են դրվում Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերը: Ընդդիմության կողմից պայքարի մի նոր սկիզբ պետք է դրվի, և հիմա հասունացել է փողոց դուրս գալու և իրենց մեթոդները կիրառելու պահը: Կարծում եմ՝ բնակչությունը, ով պատրաստ է վաղվա հանրահավաքին մասնակցել, ընդդիմությունից ակնկալելու է հստակ քաղաքական քայլերի հաջորդական պլանավորված մոտեցում»,- ասաց Արթուր Ղազարյանը՝ հավելելով, որ կարևոր է՝ ընդդիմությունը վաղվա հավաքին ներկայացնի, թե ինչ ծրագիր է որդեգրել և ինչ հաջորդականությամբ, այլապես որոշ զանգված կրկին խորը հիասթափություն է ապրելու, որը այս փուլում չպետք է լինի: 

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչի սպասել վաղվա հանրահավաքից, արդյո՞ք մարդկանց բազմությունը մեծ կլինի՞, քանի որ արդեն իսկ կան ընդդիմությունից հիասթափվածներ, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Ակնկալել, որ անմիջապես մի աննախադեպ թիվ է դուրս գալու փողոց, համամիտ չեմ, բայց, կարծում եմ՝ վաղը կրկին փողոց դուրս կգան ամիսներ առաջ Բաղրամյանում ընդդիմության կազմակերպած հավաքի մասնակիցները: Իսկ այդ հավաքի համազգային բնույթ ստանալը, կախված է, թե այդ օրը ընդդիմադիրների կողմից գործողությունների ինչ պլան կհնչեցվի»,- ասաց նա:

Անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում սպասվելիք Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ քաղաքագետն ասաց, որ այդ հանդիպումը ոչ այնքան բարիդրացիական է լինելու, քանի որ Ադրբեջանը այս ընթացքում պրովոկացիոն քայլերի է գնացել, իրեն սանձարձակ է պահել, անգամ ցրտաշունչ օրերին հումանիտար աղետի առաջ կանգնեցրել արցախցիներին  և զուգահեռաբար նաև անթույլատրելի քայլեր իրականացրել՝ գրավելով մեզ համար շատ կարևոր ռազմական նշանակություն ունեցող կետեր.

«Հանդիպմանը Փաշինյանը պետք է ավելի կոշտ նոտայով մոտեցում ցույց տա, այլապես Ադրբեջանի անթույլատրելի քայլերը կշարունակվեն. Ալիևին կոշտ պատասխանելու փուլն է հիմա: Չեմ բացառում, որ այդ բանակցությունների «արդյունքում» կարող են բախումներ սկսվել: Կարծում եմ՝ հանդիպմանը քննարկվելու է թշնամու կողմից ներկայացված 5 կետերը և մեր, այսպես ասած, պատասխանը, որը չեմ կարծում՝ ինչ-որ բան կտա:  Լուրջ ակնկալիքներ չունեմ ապրիլի 6-ին կայանալիք այդ հանդիպումից»,- նշեց քաղաքագետը՝ առավել կարևորելով վաղվա հանրահավաքը.  

«Թե հետագայում թշնամին իրեն ինչպես կդրսևորի, արդեն կախված է մեր վաղվա հանրահավաքից»,- ընդգծեց Արթուր Ղազարյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>