ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

«Մանթո» և ջղաձումներ՝ Փաշինյանի մոտ․ նա խորհրդարանում իրեն արհամարհված զգաց

Ազգային ժողովի երեկվա՝ մարտի 23-ի կառավարության հետ հարցուպատասխանը ուշագրավ էր․ 31 գրանցված հարցերից և ոչ մեկը ուղղված չէր Նիկոլ Փաշինյանին։ Եթե նախորդ հարցուպատասխաններում հիմնական պատասխանողը Նիկոլ Փաշինյանն էր, անգամ այն դեպքերում երբ հարցը իրեն չէր ուղղվում, այս անգամ նա ամբիոնին չերևաց։ Ընդ որում, հարցերի կեսն էր ընդդիմադիրների կողմից, Փաշինյանին հարց չուղղեցին նաև իշխանականները։ Եվ Փաշինյանը, որը սովորություն ունի ամեն առիթ օգտագործել ԱԺ ամբիոնից մանիպուլյացիաներ անելու համար, երեկ բացառիկ օր էր, այդ ամենի հնարավորությունը չունեցավ։ Դրանից, ակնհայտորեն, նեղվել էր, ինչը կարելի էր տեսնել ամեն անգամ, երբ տեսախցիկը թեքվում էր նախարարական աթոռների կողմ, նա անհանգիստ շարժումներ էր անում։

Գուցե նաև սա էր պատճառը, որ Փաշինյանի փոխարեն սկսեցին անհասկանալի ելույթներ ունենալ ու պոպուլիզմով զբաղվել կառավարության անդամները։ Օրինակ՝ Արարատ Միրզոյանը։ ԱԳ նախարարին, օրինակ, երբ հարց ուղղվեց արցախցիների ինքնորոշման մասին, նա բառիս բուն իմաստով սուտ տեղեկություն հայտնեց, ասաց՝ «Տարածքային ամբողջականության մասին հարցը պետք է տայիք Ռոբերտ Քոչարյանին, երբ նա իջնում է Ստամբուլից Երևան իջնող օդանավից և խոսում էր Ստամբուլում տարածքային ամբողջականությունների փոխադարձ ճանաչման մասին»։ Արարատ Միրզոյանը, վստահ եմ դիվանագիտական փաստաթղթերը կարդում է, վստահ եմ՝ տեսել և հասկացել էր, որ հենց այդ Խարտիայում Արցախի մասով ձևակերպումները դիվանագիտական հաղթանակ է եղել, քանի որ հենց այդտեղ առանձին Հռչակագրի 20-րդ կետով անդրադարձ է կատարվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, որտեղ, սակայն, որևէ խոսք չկա տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, ինչը մնացած գրեթե բոլոր հակամարտությունների դեպքում՝ կա։ Օրինակ՝ ԵԱՀԿ-ն Հարավային Օսիայի և Աբխազիայի ու Վրաստանի միջև հակամարտության կարգավորումը հաստատել է հենց վերջինիս կազմում։ Արարատ Միրզոյանը, լինելով ԱԳ նախարար, քաջ գիտակցում է, թե այդպիսի ձևակերպումների հասնելը ինչ ջանքեր են պահնջում, այդպիսով հաղթանակ չի կարող չհամարել դա, սակայն կրկնում է վահագալեքսանյանական ու ալենսիմոնյանական ոճի մանիպուլյացիաները։

Այո, Ռոբերտ Քոչարյանը նաև բազմիցս ասել է որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն մշտապես ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ կապ չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը անկախացել է, այնպես ինչպես Ադրբեջանը, 1991 թվականին, նույն կերպ, ինչպես մնացած բոլոր միավորները նախկին ԽՍՀՄ տարածքից։ Վստահ ենք, Արարատ Միրզոյանը, լինելով Հայաստանի արտգործնախարարը, փայլուն ծանոթացել է Ռոբերտ Քոչարյանի տեսակետներին։

Ուշագրավ էր նաև Սուրեն Պապիկյանի ջղաձգումը ԱԺ ամբիոնին։ Կոնկրետ հարց տվեցին ադրբեջանական բանակի՝ Սյունիք ներխուժելու մասին, իսկ նա համարեց սուտ, պոպուլիզմ ու խոսեց ինչ-որ 5-րդ շարասյան մասին։ Պաշտպանության նախարարը, փաստվեց, տեղյակ չէ Հայաստանի սահմաններից, այլապես հստակ կիմանար, որ Ներքին Հանդը, որտեղ անարգել ներխուժել է Ադրբեջանի զորքը, Հայաստանի ինքնիշխան տարածք է։

Իսկ Փաշինյանը, այդ ամբողջ ընթացքում, մեկ սրա ականջին էր բան ասում, մեկ նրա, նախարարները դուրս էին գալիս ամբիոն, միգուցե փորձում հենց իր ասածները կրկնել, սակայն հենց իրեն՝ Փաշինյանին, այդպես էլ հարց չտրվեց։

Սակայն այն, ինչ Փաշինյանը չասաց ԱԺ ամբիոնից, հաջորդ օրը, այսինքն՝ այսօր, կարդաց կառավարության նիստի ժամանակ։ Ի դեպ, այդ ժամանակ էլ իրեն հարց չէր տրվել, ուղղակի որոշեց ընթերցել։

Աղբյուրը՝ yerevan.todaysharethis sharing button

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>